Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռնցքամարտիկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+26.09 oC

Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռնցքամարտիկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

12:26 24.01.2021

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանն իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:

Շաբաթ երեկոյան Եկատերինբուրգում   RCC Boxing Promotions- ի բռնցքամարտի այս տարվա առաջին մրցաշարի  հիմնական մենամարտը ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Յունի և հայազգի Ժորա Ամազարյանի մենամարտն էր: Պայքարը շատ ծանր ստացվեց և ավարտվեց 4-րդ ռաունդի  ավարտից մեկ վայրկյան առաջ:

Մենամարտի սկզբում Համազարյանը ուժեղ հարված ստացավ ծնոտին և ընդմիջումից հետո փորձեց վրեժխնդիր լինել: Եվ դա նրան հաջողվեց. 4-րդ ռաունդի վերջում նա հուժկու հարվածով տապալեց  մրցակցին: Յունը վնասվածք ստացավ ընկնելիս և հոսպիտալացվեց ոտքի ենթադրյալ կոտրվածքով:
Նշենք, որ Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել նախորդ տարվա հոկտեմբերին:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

14:50 18.04.2024

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին դարձավ միանձնյա առաջատար։ Ռուս գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթեց Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան) և հավաքեց 7 միավոր։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սևերով պարտության մատնեց Ռամեշբաբու Պրագնանանդհային (Հնդկաստան), իսկ Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան հերթական պարտությունը հասցրեց հետնապահ, ադրբեջանցի Նիջաթ Աբասաովին։ Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) […] ...

3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են. Աշխարհի գավաթ

14:27 18.04.2024

3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են. Աշխարհի գավաթ

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Հարություն Մերդինյանը 14,600 միավորով եզրափակչի ուղեգիր է նվաճել նժույգ թափեր վարժությունում, իսկ Վահագն Դավթյանը (14,733) և Արթուր Ավետիսյանը (14,666)՝ օղակների վարժությունում: Նժույգ թափերի վարժության որակավորման փուլում Հայաստանը ներկայացրել է նաև Գագիկ Խաչիկյանը, որը չի կարողացել դուրս գալ […] ...

Հայտնի դարձան ՉԼ կիսաեզրափակչի զույգերը

14:09 18.04.2024

Հայտնի դարձան ՉԼ կիսաեզրափակչի զույգերը

Մադրիդի «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Անչելոտիի թիմը քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարել էր մրցաշարի գործող գավաթակիր, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը: Այսպիսով կիսաեզրափակիչներում կհանդիպեն «Ռեալն» ու «Բավարիան, ՊՍԺ-ն ու «Բորուսիան»: Կիսաեզրափակչի առաջին խաղում ապրիլի 30-ին «Բավարիան» կընդունի Մադրիդի «Ռեալին», մայիսի 1-ին էլ Դորտմունդի «Բորուսիան» տանը կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Պատասխան հանդիպումները […] ...

«Փյունիկ Աղջիկները» խոշոր հաշվով հաղթեցին «Ուրարտուին»

21:17 17.04.2024

«Փյունիկ Աղջիկները» խոշոր հաշվով հաղթեցին «Ուրարտուին»

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» 6:0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»: Առաջին խաղակեսը հաղթական ավարտ ունեցավ Էքսաուսի Կիզինգայի հեթ-տրիկի և Անի Կարապետյանի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում Անի Կարապետյանը ստանդարտից շքեղ գոլ խփեց և դարձավ դուբլի հեղինակ, իսկ թիմի ավագ Անի Ղուկասյանը դրեց հանդիպման վերջակետը՝ 6:0: Արմեն Բարեղամյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 25-ին՝ հյուրընկալվելով […] ...

Մբապեն պատասխանել է իր ապագայի մասին հարցին

16:31 17.04.2024

Մբապեն պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից (4-1) ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուց հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին: «Ես հպարտ եմ, որ խաղում եմ ՊՍԺ-ում: Հպարտ եմ, որ փարիզցի եմ: Երազում եմ ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, մենք կփորձենք հասնել «Ուեմբլի»: Կարո՞ղ է արդյոք […] ...

Ես մեծ հարգանք ունեմ Մախաչևի նկատմամբ, մենք թշնամիներ չենք. Արման Ծառուկյան

15:55 17.04.2024

Ես մեծ հարգանք ունեմ Մախաչևի նկատմամբ, մենք թշնամիներ չենք. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ հարաբերությունների և նրա հետ սպասվող մենամարտի մասին: «Խեղդող հնարքներն այնքան էլ դիտարժան չեն: Ամերիկացիները սիրում են նոկաուտները: Իմ նախավերջին մենամարտում Դարիուշին հաղթեցի հենց նոկաուտով: Իսլամին նոկաուտի ենթարկելն ավելի հեշտ է, քան խեղդող հնարքով հաղթելը, բայց կարևորը հաղթելն է: Մախաչևի հետ […] ...

BACK_TO_TOP