ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Նավալնու գործով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Նավալնու գործով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ

08:26 04.02.2021

Մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով հակառուսական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է սենատոր Մարկո Ռուբիոյի (հանրապետական, Ֆլորիդա նահանգ) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օրինագիծը նախատեսում է կետային պատժամիջոցների սահմանում ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում է Ալեքսեյ Նավալնու թունավորմանն ու բանտարկությանը։
Օրինագիծը վաշինգտոնյան վարչակազմից հաշվետվություն է պահանջում նաև ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ։

Օրինագծի կետերից մեկը նվիրված է «Հյուսիսային հոսք-2» գազատարին։ Կոնգրեսը կարծում է, որ պետքարտուղարը պետք է կոչ անի Գերմանիայի կառավարությանը հրաժարվելու գազատարի կառուցման օժանդակությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլում հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը

17:00 19.04.2024

Կրեմլում հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը

Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 22-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային […] ...

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

16:54 19.04.2024

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

Միացյալ Նահանգները և G7-ի մյուս երկրները պաշտպանում են պաղեստինյան պետությունը ի վերջո ճանաչելու գաղափարը, սակայն նման քայլի ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ ««Մեծ յոթնյակի» այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս միասնություն այս հարցում: Այն ասում է, որ կգա ճիշտ ժամանակը, երբ հնարավոր կդառնա […] ...

Մեզ հիմա պետք է ուժեղ կառավարություն․ Հնդկաստանի վարչապետ

16:19 19.04.2024

Մեզ հիմա պետք է ուժեղ կառավարություն․ Հնդկաստանի վարչապետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարծում է, որ միայն խորհրդարանում մեծամասնություն ունեցող իր կուսակցության կառավարությունը կարող է ապահովել երկրի անվտանգությունը աշխարհում տիրող «պատերազմի մթնոլորտում»։ Այդ մասին նա հայտարարել է հանրապետության խորհրդարանական ընտրությունների առաջին օրը Մադհյա Պրադեշ նահանգում ընտրողների առջեւ ելույթ ունենալիս։ «Նման ժամանակներում պետք է լինի ուժեղ կառավարություն, և միայն BJP-ի (Հնդկական ժողովրդական կուսակցություն) կառավարությունը լիարժեք […] ...

Եթե ​​Ուկրաինային հատկացվող օգնությունը հետաձգվի, կարող է շատ ուշ լինել․ Բլինքեն

16:03 19.04.2024

Եթե ​​Ուկրաինային հատկացվող օգնությունը հետաձգվի, կարող է շատ ուշ լինել․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ եթե Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ-ի անհրաժեշտ օգնությունը հետաձգվի, կարող է գալ մի պահ, երբ արդեն ուշ լինի։ «Եթե այն շարունակի հետաձգվել, ապա, այո, իրական ռիսկ կա, որ մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ արդեն ուշ կլինի», – ասել է Բլինքենը իտալական Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: […] ...

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

15:55 19.04.2024

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Համամասնորեն Հայաստանը ստանում է ամենաշատ օգուտը; Դա հաշվարկվում է։ Տնտեսության 35%-ն իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին։ Եթե ​​վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ քսան միլիարդ դոլար, դրա երեսունյոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ ԱՄՆ», […] ...

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

15:49 19.04.2024

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների […] ...

BACK_TO_TOP