Իրանը կարող է մեկ օրում սկսել ուրանի՝ մինչև 60% հարստացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+27.09 oC

Իրանը կարող է մեկ օրում սկսել ուրանի՝ մինչև 60% հարստացում

10:32 27.02.2021

Իրանն արդեն հիմա ունի հնարավորություն մեկ օրում սկսելու ուրանի՝ մինչև 60 տոկոս մակարդակի հարստացում։ Այս մասին ասել է փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է TASS-ը։

«Այո, մենք ունենք նման ներուժ։ Եթե տրվի հրման, ապա առկա հնարավորություններով մենք կարող ենք սկսել անել դա 24 ժամվա ընթացքում»,-ասել է Սալեհին՝ պատասխանելով մինչև 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին հարցին։

Սալեհին նշել է, որ Թեհրանը կես տարվա ընթացքում պետք է իրականացնի խորհրդարանի որոշումը՝ տարվա ընթացքում 20 տոկոս հարստացված 120 կգ ուրան արտադրելու մասին, չնայած միջուկային գործարքի պայմանավորածություններով թույլատրվում է ընդամենը 3․67 տոկոսի հարստացում։

«Մեկ ամիս էլ չի անցել, որ մենք հարստացրել ենք 25-26 կգ։ Այսինքն՝ 3, 4, 5, կամ 6 ամսում մենք կհասնենք պահանջվող 120 կգ-ին»,-նշել է նա։

Վերջերս հայտնի էր դարձել, որ Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբի արտադրության համար։ Այդ մասին հայտնել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Նրա տվյալներով՝ մետաղական ուրանի 3․6 գրամն արտադրվել է Սպահանի միջուկային օբյեկտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

14:58 19.04.2024

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների՝ Ղարաբաղում իրավիճակի «ազնիվ քննարկման համար»։ «Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք արժեւորում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր […] ...

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

14:23 19.04.2024

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ, կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է նա Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։ ...

Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

14:12 19.04.2024

Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, ապրիլի 19-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ից, 48 ժամով սահմանափակում է մուտքային թռիչքների թիվը: Այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր ընկերությունը։ «Մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ վերջին աննախադեպ եղանակային պայմանների հետևանքով առաջացած ուշացումներից տուժած հյուրերին աջակցելու համար: Այնուամենայնիվ, շարունակական խափանումներից  վերականգնման գործընթացը արագացնելու պատճառով մենք ժամանակավորապես սահմանափակում […] ...

ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

13:57 19.04.2024

ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրելու հարցը, որը կլինի ամենամեծ օգնության փաթեթը այն պահից, երբ հրեական պետությունը սկսեց իր գործողությունները Գազայի հատվածում և առաջինը Իրանի հետ էսկալացիայի սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նոր գործարքները, բացի […] ...

Ճապոնիան դատապարտել է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է Մերձավոր Արևելքում էսկալացիայի

12:29 19.04.2024

Ճապոնիան դատապարտել է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է Մերձավոր Արևելքում էսկալացիայի

Ճապոնիայի կառավարությունը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և դատապարտում է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է լարվածության հետագա աճի։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Այս պահին մենք չգիտենք, թե արդյոք Իսրայելն ընդունել է իր ներգրավվածությունը, բայց ամեն դեպքում, Ճապոնիայի կառավարությունը խորապես անհանգստացած է Մերձավոր Արևելքում […] ...

Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Ճապոնիայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա

12:23 19.04.2024

Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Ճապոնիայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա

Պակիստանի Սինդ նահանգի մայրաքաղաք Կարաչիում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Ճապոնիայի հինգ քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ ոստիկանությանը հղումով։ Ճապոնիայի քաղաքացիները չեն տուժել և ապահով են։ Պայթուցիկներով մոտոցիկլետ վարող մահապարտ-ահաբեկիչը և նրա հանցակիցներից մեկը սպանվել են ոստիկանների կողմից։ Միջադեպի ժամանակ վիրավորվել է ճապոնացիներին ուղեկցող պակիստանցի։   ...

BACK_TO_TOP