Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+10.09 oC

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում

18:10 28.02.2021

Փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։Տեղեկացնում է Վատիկանում Հայաստանի դեպանությունը։
Պատարագին հետևել է Էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա է գտնվել Կուրտ Կարդինալ Կողը: Նշված խորհրդի, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու համագործակցությամբ կազմակերպված միջեկեղեցական միջոցառմանը մասնակցել են պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը, նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։
Իր խոսքում Կ․Նազարյանը նաև նշել է, որ իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, ու, վեր հառնելով, շարունակեց հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։
«Խաղաղության վարդապետի» (ինչպես որ ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի Պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։
Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ մեկտեղ ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհի վրա․ Պետդեպ

23:52 17.04.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհի վրա․ Պետդեպ

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա հանրապետության՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու փորձերի վրա։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մենք խորապես մտահոգված ենք, որ եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, այն կարող է խարանել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում […] ...

Նեթանյահուն Քեմերոնի և Բերբոքի հետ հանդիպմանը շեշտել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը

23:45 17.04.2024

Նեթանյահուն Քեմերոնի և Բերբոքի հետ հանդիպմանը շեշտել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Դեյվիդ Քեմերոնին և Անալենա Բերբոքին։ Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Երկու հանդիպումների ժամանակ Նեթանյահուն, իր երկրի վրա Իրանի հարձակման լույսի ներքո, «պնդել է, որ Իսրայելը կպահպանի ինքնապաշտպանության իրավունքը»։ Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել Քեմերոնին և […] ...

Իտալիայի արտգործնախարարը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

23:35 17.04.2024

Իտալիայի արտգործնախարարը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Stampa թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ «Գազայի հատվածում պատերազմը հրահրվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների բարբարոսական և ամոթալի հարձակմամբ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա: Այնուամենայնիվ, այժմ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ։ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, որոնք մեծապես ազդել են պաղեստինյան […] ...

Ճապոնիա այցելած օտարերկրացիների թիվն առաջին անգամ մեկ ամսում գերազանցել է 3 միլիոնը

23:23 17.04.2024

Ճապոնիա այցելած օտարերկրացիների թիվն առաջին անգամ մեկ ամսում գերազանցել է 3 միլիոնը

Մարտին Ճապոնիա այցելած օտարերկրացիների թիվը կազմել է 3,081 միլիոն, ինչը 11,6 տոկոսով ավելի է 2019 թվականի համեմատ՝ մինչև կորոնավիրուսային համաճարակը: Այս մասին են վկայում Ճապոնիայի Զբոսաշրջության ազգային կազմակերպության հրապարակված վիճակագրությունը։ Այս թիվը ներառում է հիմնականում զբոսաշրջիկներ, սակայն վիճակագրությունը հաշվի է առնում նաև այլ նպատակներով երկիր այցելությունները։ Օտարերկրյա այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է մարտի վերջին, […] ...

Շոլցը կարծում է, որ Իսրայելը պետք է զերծ մնա հզոր հարվածից՝ ի պատասխան Իրանի հարձակման

23:11 17.04.2024

Շոլցը կարծում է, որ Իսրայելը պետք է զերծ մնա հզոր հարվածից՝ ի պատասխան Իրանի հարձակման

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Իսրայելի համար ավելի շահավետ կլինի նպաստել Մերձավոր Արևելքում դեէսկալացիային։ «Լավ է, որ Իսրայելը կարողացավ պաշտպանվել: Եվ Իսրայելն այժմ պետք է ամրապնդի այդ հաջողությունը: Հետևաբար, համապատասխան ռազմական պատասխանը հաստատ ողջունելի չէր լինի: Հավանաբար ավելի խելամիտ կլինի ուշադրություն դարձնել, թե ինչ է ձեռք բերվել պաշտպանական ոլորտում»,- ասել է Շոլցը Բրյուսելում […] ...

Գիտնականները բացահայտել են Երկրի վրա ամենամաքուր օդ ունեցող վայրը և դրա գաղտնիքները

22:38 17.04.2024

Գիտնականները բացահայտել են Երկրի վրա ամենամաքուր օդ ունեցող վայրը և դրա գաղտնիքները

Հայտնի է, որ աշխարհի ամենամաքուր օդը Հարավային օվկիանոսի վրա է, բայց այժմ նաև բացահայտվել է, թե ինչպես է այն ինքնամաքրվում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազարավոր կիլոմետրերի վրա տարածվող յուրատեսակ ամպերը անձրևներների միջոցով մաքրում են Հարավային Օվկիանոսի օդը աերոզոլներից: Որքան շատ է խոնավությունը այս ամպերի մեջ, այնքան օդի ինքնամաքրումը ավելի ինտենսիվ է տեղի ունենում: […] ...

BACK_TO_TOP