ԱՄՆ-ն հայտնել է Ռուսաստանի կողմից արբանյակները ոչնչացնելու նպատակով ստեղծված զենքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ-ն հայտնել է Ռուսաստանի կողմից արբանյակները ոչնչացնելու նպատակով ստեղծված զենքի մասին

12:41 01.05.2021

ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի գեներալ Ջոն Ռեյմոնդը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համահեղինակել են զենք, որը կարող է խաթարել ամերիկյան արբանյակների աշխատանքը կամ նույնիսկ ոչնչացնել դրանք: Այս մասին գրում է The Washington Post-ը:

«Տիեզերքը մարտական գործողությունների ոլորտ է… , և դա այն է, ինչը նյութականացել է վերջին մի քանի տարիներին, երբ Չինաստանը, որը մեզ համար մշտական սպառնալիք է, և Ռուսաստանը հեղինակել են զենք, որն ի զորու է շարքից հանել մեր արբանյակները կամ վերացնել դրանք ցամաքից, արբանյակից կամ կիբերտարածքից»,-ասել է նա:

Միաժամանակ գեներալն ընդգծել է, որ չնայած այն բանին, որ ԱՄՆ իշխանությունները տիեզերքը համարում են ապագա հնարավոր մարտական գործողությունների հարթակ, ամերիկյան կողմի գլխավոր նպատակն այն է, որ «հակամարտության մեջ չհայտնվի»։

Այս առումով, ինչպես Ռայմոնդն է նշել, Միացյալ Նահանգները պետք է անի ամեն ինչ՝ տիեզերական հատվածը բոլորի համար անվտանգ դարձնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

14:35 23.04.2024

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։ […] ...

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

13:59 23.04.2024

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

Դուբայի միջազգային օդանավակայանը ապրիլի 22-ից ամբողջությամբ վերականգնել է բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր ԱՄԷ-ի համար ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Dubai Airports-ը, որը կառավարում է էմիրության օդանավակայանները։ «ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ամենահորդառատ տեղումներից հետո Dubai Airports-ը զգալի առաջընթաց է գրանցել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման և նորմալացման գործում», – ասվում է ընկերության […] ...

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

13:10 23.04.2024

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

Գազայի հատվածի ճգնաժամի լուծումը կրիտիկական խնդիր է իսլամական աշխարհի համար և պահանջում է մոբիլիզացիա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Իրաքից, ուր նա այցելել էր ապրիլի 22-ին։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Գազայի հարցը այժմ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է, որտեղ իսլամական աշխարհը պետք է միավորվի, լուծում […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

12:43 23.04.2024

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: ...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

11:55 23.04.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Կանադան մեր վստահելի […] ...

BACK_TO_TOP