Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին և նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին և նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել

12:56 04.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում:

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:

Համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ և խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1.706.000 ՀՀ դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

11:18 29.03.2024

«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհրդի նախկին անդամները 2021թ. ապրիլի 24-ին «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարություն էին կատարել, որի առնչությամբ բացվել էր դատական գործ։ Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Մասնավորապես «Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […] ...

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

10:05 29.03.2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […] ...

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

08:47 29.03.2024

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ խոսելով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության […] ...

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

22:26 28.03.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել […] ...

BACK_TO_TOP