«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+10.09 oC

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում

22:38 08.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում։ Նրանք հանդիպել են ֆերմերների հետ և խոսել գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասին։

Համայնքի բնակիչները խոսել են գյուղատնտեսական ապրանքի բարձր ինքնարժեքի և վաճառքի ցածր գնի մասին՝ հետաքրքրվելով այս խնդրի շուրջ կուսակցության առաջարկած լուծումների մասին։ ​​​​​​​Հետո կոնկրետ խնդիր, կոնկրետ լուծում ձևաչափով կուսակցության թեկնածուները ներկայացրել են նախընտրական ծրագրի դրույթներն այս ոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […] ...

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […] ...

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

10:05 29.03.2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […] ...

Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

09:40 29.03.2024

Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական ​​հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ​​ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն, հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այժմ Արևմուտքի հետ […] ...

Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

09:31 29.03.2024

Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

Բրիտանական բանակի ցամաքային զորքերին թույլատրվել է մորուք կրել՝ այսպիսով վերացնելով 100-ամյա արգելքը, հայտնում է Telegraph թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հինգշաբթի օրը հրամանագիր, որը թույլ է տալիս մորուք կրել ցամաքային զորքերի սպաներին և զինվորներին, ստորագրել է թագավոր Չարլզ III-ը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, որպեսզի Զատկի արձակուրդում գտնվող զինվորները ծառայությունից […] ...

Շուտով հայտնի կդառնան Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ

09:07 29.03.2024

Շուտով հայտնի կդառնան Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ

Crocus City Hall-ում ահաբեկչության կազմակերպմանը ներգրավված են եղել հետախուզական կենտրոնները, պատվիրատուները շուտով հայտնի կդառնան, RIA Novosti-ին ասել է ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը։ «Գլխավոր երկու եզրահանգումները, որ արդեն կարելի է անել. առաջինը՝ մեր ժողովուրդը չի վախենում նման ահաբեկչություններից, հասարակությունը շատ կոնսոլիդացված է։ Հասարակությունը պատրաստ է շարունակել պայքարը։ Մեր հակառակորդները տեսան, […] ...

BACK_TO_TOP