Մարզերում ֆերոմոնային թակարդներ են բաշխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Մարզերում ֆերոմոնային թակարդներ են բաշխվել

17:55 25.06.2021

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզերում բաշխել է ֆերոմոնային թակարդներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և բույսերի պաշպանության ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 500 հատ լոլիկի հարավամերիկյան ցեցի, 100 հատ խնձորենու պտղակերի և 100 հատ խաղողի ողկույզակերի ֆերոմոնային թակարդներ:

Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Զաքար Զաքարյանը և Անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետի տեղակալ Նորիկ Բարսեղյանն այցելել են Հայաստանի բոլոր մարզեր, ըստ անհրաժեշտության բաշխել թակարդները: Նրանք բացատրել են դրանց տեղադրման տեխնիկան, որոշներն արդեն իսկ տեղադրել են դաշտերում: Այս թակարդների տեղադրման արդյունքում գյուղացիների բերքն ավելի պաշտպանված կլինի:

Զաքարյանն ու Բարսեղյանը մարզեր այցերի ընթացքում հետևել են նաև ագրոնոմների կողմից իրականացվող մոնիթորինգի աշխատանքներին, ուսումնասիրել են մորեխների դեմ պայքարի նպատակով իրականացվող մոնիթորինգի աշխատանքները:

Возможно, это изображение (2 человека, люди стоят, дерево и на открытом воздухе)

Возможно, это изображение (3 человека, люди стоят, дерево и на открытом воздухе)

Возможно, это изображение (дерево и на открытом воздухе)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16:27 24.04.2024

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և […] ...

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

16:01 24.04.2024

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար […] ...

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

15:50 24.04.2024

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական ​​շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև […] ...

Շիրակի մարզպետն այցելել է Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին

15:41 24.04.2024

Շիրակի մարզպետն այցելել է Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, զինվորականները, մտավորականներն ու հյուրերը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։ «Մարդկության դեմ ուղղված այսօրինակ […] ...

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

15:20 24.04.2024

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ […] ...

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

15:10 24.04.2024

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։ «Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար»,-նշված […] ...

BACK_TO_TOP