Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+17.09 oC

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

18:25 07.07.2021

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացվել է 4,2 տոկոսով: Նշվում է, որ Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանում ավելի ակտիվ տնտեսական վերականգնումը ուժեղ խթան է հաղորդել առաջին կիսամյակում մեր երկրից արտահանման ծավալներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Եվրասիական զարգացման բանկը տարեվերջին ակնկալում է 5.4 տոկոսանոց գնաճ:

Բանկի տվյալներով՝ Բելառուսում գնաճը կազմելու է 8.7 տոկոս, Ղազախստանում՝ 6.7 տոկոս, Ղրղզստանում՝ 7.7 տոկոս, Ռուսաստանում՝ 5 տոկոս, իսկ Տաջիկստանում՝ 7.4 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ քաղաքում վերացվել է 2 կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

18:44 19.04.2024

Սպիտակ քաղաքում վերացվել է 2 կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողություն են իրականացրել Ալբերտ Հակոբյան Ա/Ձ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, ք. Սպիտակ)։ Համաձայն ՍԱՏՄ ղեկավարի որոշումների ՝ կաթնամթերքի արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումները վերացվել են։ ...

Երեք դրվագ Վաղարշապատի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

18:40 19.04.2024

Երեք դրվագ Վաղարշապատի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

Ապրիլի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան։ Դաշտ բնակավայրի մի բնակիչ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ, ինչպես նաև պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Քիչ անց իրավապահները Դաշտ գյուղում էին։ Բացատրական աշխատանքը արդյունավետ էր։ Տղամարդը ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ, ընդհանուր՝ 27,44 գրամ, […] ...

Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

18:34 19.04.2024

Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250գր, արտադրված 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված 23․02․2024թ, պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110գր, արտադրված 28․01․2024թ, պիտանի է մինչև […] ...

ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

18:29 19.04.2024

ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։ Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու […] ...

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

18:24 19.04.2024

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

«Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը». ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը, կարևորելով մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը, հարկային ոլորտում սպասվող բարեփոխումները ներկայացնելու և ոլորտի վերաբերյալ տարատեսակ հարցեր քննարկելու նպատակով կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված հարկ վճարողի օրվան: Հարկային օրենսգրքի բարեփոխումները և նորամուծությունները ներկայացնելիս անդրադարձ եղավ նաև կադաստրային արժեքի, չափագրումների նորմերի, շահութահարկ վճարողների նկատմամբ հարկման համակարգի լավարկումներին, […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են

18:19 19.04.2024

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» […] ...

BACK_TO_TOP