Անատամ հայտարարություններ անող դիտորդների թվի ավելացումը որևէ բան չի փոխելու. Թևան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Անատամ հայտարարություններ անող դիտորդների թվի ավելացումը որևէ բան չի փոխելու. Թևան Պողոսյան

16:05 13.07.2018

«Մենք պետք է հասկանանք՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների ավելացումը պարզապես տեխնիկակա՞ն է, թե՞ ունենալու է հետևանքներ»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դիտորդների ավելացման վերաբերյալ արված հայտարարություններին:

«Ամենապարզ օրինակը փորձենք՝ Ուկրաինան է. Ուկրաինայի և Դոնբասի դաշտում ԵԱՀԿ-ի՝ 800-ից ավելի դիտորդ է կանգնած: Երբ իրենց զեկույցները կարդում ես, պարզապես անհասկանալի է՝ ամեն խախտումը զինադադարի որ կողմից է եղել: Եվ այդ դիտորդները, որոնք շատ հաճախ ունեն աշխարհաքաղաքական տեսակետի խնդիր, գրում են, որ իրենք հակված են կարծել, հենց այդ բառն են օգտագործում, որ դա եղել է Ռուսաստանի կողմից: Ուսումնասիրենք մեր փորձը՝ 6 հոգանոց դիտորդական խումբ ունենք այսօր: Հիմա խոսում են, որ 14-ի պետք է հասցնել: Եթե դրանից հետո դիտորդները անատամ, երկու կողմերի հավասարության նշան հայտարարություն են անելու, որ պարզապես չիմացանք և հակված ենք, որ կողմերը պետք է իրանց զուսպ պահեն, այդ նպատակը ո՞րն է լինելու»,- ասել է Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահի խոսքերով՝ ինքը պարզապես ցանկանում է, որ գործողություններն իսկապես ծառայեն խաղաղություն հաստատելու նպատակին:

«Եթե դիտորդն ունենալու է այդ մանդատը, որտեղ ինքն ասելու է, որ որպես դիտորդ ուսումնասիրել ու պարզել եմ, որ խախտել է, չգիտեմ, արցախյան կողմը, ադրբեջանական կողմը կամ հայկական կողմը, և բոլոր երեք կողմերն էլ հասկանալու են, որ դա հետևանքների է բերելու, այն ժամանակ կասեմ, որ կա մեխանիզմ, և դա կարող է միտված լինել զսպվածության։ Եթե խոսքը պարզապես հայտարարությունների դաշտի մեջ է, ապա ինձ թվում է, որ մենք այդ դասը ստացել ենք, որ մեր անվտանգությունն ապահովում ենք ինքներս և այդտեղ չունենք որևէ դաշնակից: Եկեք ավելի շատ գիտակցենք, թե ինչ պետք է անենք, որ թույլ չտանք մեր վրա կրակել, իսկ մեր վրա չեն կրակում, երբ գիտենք, որ մենք հզոր ենք»,- հավելել է Թևան Պողոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP