Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Ավանեսյան

12:01 16.09.2021

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ  այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը:

«Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը: Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել», – նշեց Ավանեսյանը: Նախարարի համոզմամբ՝ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է:

Ավանեսյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնող պահանջին՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:

Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ հանրության մեջ նշվում է, թե պետական պաշտոնյաների մասին կետ չկա:

Նախարարն ասաց, որ պետական ապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են, ու այս պահին պետական ապարատում պատվաստումների թիվը հասնում է 70 տոկոսից բարձր ցուցանիշի:

Փոխվարչապետն ասաց, որ Հայաստանը թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով առաջնային տեղ չունի պատվաստված քաղաքացիների թվով:

«Սա խիստ մտահոգիչ է, մենք հայտնվում ենք տարբեր կարմիր «զոնաներում», որի արդյունքում ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով ՀՀ քաղաքացիներ կարող են հեշտությամբ լինեն տարբեր երկրներում: Իմ կոչն է՝ հնարավոինս արագ պատվաստվել», – ասաց Պապիկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

11:03 25.04.2024

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

Չիբայի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ նյարդային անորեքսիան կապված է ուղեղի տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine (PsyMed) գիտական ​​ամսագրում: Նյարդային անորեքսիան սնվելու ծանր խանգարում է, որը կապված է գիրանալու ուժեղ վախի և սննդի ընդունման սահմանափակման հետ: Դժվար է բուժել, իսկ մահացությունը այս ախտորոշմամբ հասնում է 18%-ի։ Հետազոտությանը, որն անցկացվել է […] ...

Բժիշկը ցրել է մրգեր ուտելու մասին միֆը

10:39 25.04.2024

Բժիշկը ցրել է մրգեր ուտելու մասին միֆը

Դիետոլոգ և սննդաբան Աննա Բելոուսովան ասել է, որ առողջ մարդը կարող է միրգ ուտել օրվա ցանկացած ժամի։ Մասնագետը ցրել է այն դատարկ ստամոքսին օգտագործելու վտանգների մասին միֆը։ Նրա խոսքով, առողջ մարդը կարող է ցանկացած պահի միրգ ուտել՝ դատարկ ստամոքսին, ուտելուց առաջ և հետո։ Բացառություն են կազմում արքայախնձորները։ «Դրանք այս դեպքում կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: […] ...

Հայաստանում յուրաքանչյուր տարի կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստման շնորհիվ ոչ մի ծանր հետպատվաստումային երևույթ չի արձանագրվել

10:16 25.04.2024

Հայաստանում յուրաքանչյուր տարի կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստման շնորհիվ ոչ մի ծանր հետպատվաստումային երևույթ չի արձանագրվել

Հայաստանում յուրաքանչյուր տարի կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստման շնորհիվ ոչ մի ծանր հետպատվաստումային երևույթ չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեր երկրում պատվաստումների արդյունքում չեն արձանագրվում մի շարք հիվանդություններ՝ ◾ դիֆթերիա, ◾ պոլիոմիելիտ, ◾ նորածնային փայտացում: Խոշոր նվաճումներից է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակի պահպանումը: Պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռում […] ...

Բժիշկը խոսել է արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

09:58 25.04.2024

Բժիշկը խոսել է արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Բժիշկը «Իզվեստիային» պատմել է նման սննդակարգի վտանգավոր հետեւանքների մասին։ Քաշուխը բացատրել է, որ արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ […] ...

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով: Կարգավորողները հայտնել են, որ մարդու […] ...

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

11:05 24.04.2024

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […] ...

BACK_TO_TOP