Հոկտեմբերի 14-ից ԱԱՏՄ-ն մարզերում կստուգի ՊՇՌ թեստի կամ պատվաստման պահանջի կատարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+17.09 oC

Հոկտեմբերի 14-ից ԱԱՏՄ-ն մարզերում կստուգի ՊՇՌ թեստի կամ պատվաստման պահանջի կատարումը

17:45 09.10.2021

Հոկտեմբերի 14-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր կիրականացնի նաև մարզերում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել են տեսչական մարմնի մասնագետները: Նրանք Գյումրիում սեմինար են անցկացրել աշխատանքային օրենսդրությունը և ոլորտի խնդիրները լուսաբանող լրագրողների համար: Այն կազմակերպել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԵՄ աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության ծրագրի շրջանակներում: Տեսչական մարմնի մասնագետները խոսել են աշխատանքային օրենսդրության խախտումների և հոկտեմբերի 14-ից պարտադիր դարձող ՊՇՌ թեստավորման կամ պատվաստումը հաստատող փաստաթղթի պահանջի մասին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ավելի լայն լիազորություններ է ստացել այս տարվա հուլիսի 1-ից: Մինչ այս տեսչական մարմինը վերահսկում էր միայն աշխատողների առողջության պահպանման հարցերը: Հիմա արդեն տեսչության մասնագետներն իրավունք ունեն հսկողություն սահմանել գործատու-աշխատող հարաբերությունների իրավական հարցերը՝ աշխատավարձերի հաշվարկման կարգը, արձակուրդայինների ու վերջնահաշվարկների վճարումը: Տեսչական մարմինը աշխատանքային օրենսդրության խախտումներ հայտնաբերում է աշխատողների բողոքների հետքերով, ինչպես նաև տեսչական ստուգումների արդյունքում:

2020-ի փետրվարից առողջապահական ու աշխատանքի տեսչությունը ստուգում է , թե ինչպես են տնտեսվարողները պահպանում հակահամաճարակային կանոնները: Ստուգայցերը հիմա էլ շարունակվում են: Համաճարակային վիճակը երկրում լարված է:

«Համաճարակային վիճակը լարված է: Օր- օրի ավելանում է հիվանդացության թիվը, նաև մահացության մակարդակը: Դա կախված է նրանից, որ չենք պատվաստվում և չենք պահպանում հակահամաճարակային կանոնները: Ինչքան էլ որ ստուգայցերը շարունակվում են, սակայն մեր բնակչությունը հակված չէ պահելու կանոնները, որոնք նախատեսված են կորոնավիրուսի կանխարգելման համար: Դիմակների կրումը, ախտահանումները, սոցիալական հեռավորության պահպանումը, այս ամենը մենք շարունակում ենք հսկել: Հիմա գումարվելու է ևս 2 պահանջ: Դա ՊՇՌ հետազոտության թեստի ներկայացման պահանջն է 14 օրը մեկ անգամ և եթե պատվաստված է՝ պատվաստման սերտիֆիկատի առկայության պահանջն է: Ստուգելու ենք գրանցամատյանները և տեսնելու ենք, թե արդյոք պահպանվել է այս պահանջների կատարումը »,- Shantnews-ին ասել է ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են այն տնտեսվարողները, որոնց աշխատակիցների թիվը մեծ է և որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի 3 և ավելի դեպքեր: Հակահամաճարակային կանոնների պահպանմանը հոկտեմբերի 14-ից ավելանում են թեստավորման կամ պատվաստման պահանջները:

Եթե ստուգայցերի արդյունքում հայտնաբերվեն աշխատակիցներ, որոնք չեն պատվաստվել , ոչ էլ թեստավորում են անցել, ապա կտուգանվի գործատուն:

Պատվաստումից հրաժարվելն արդյո՞ք կարող է դառնալ աշխատանքից ազատման պատճառ: Տեսչական մարմնի մասնագետները նշում են՝  նման ահազանգեր ունենալու դեպքում աշխատանքից ազատման որոշումը մանրամասն կուսումնասիրվի:

«Եթե կա դիմում-բողոք, ներկայացված լինի աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված, մենք չենք կարող չանդրադառնալ: Օրենքի ուժով պարտավոր ենք աշխատանքային պայմանագրի լուծման կարգն ուսումնասիրել: Առայժմ այդ հարցի կապակցությամբ, այդ պատճառաբանությամբ դեռևս բողոքներ չենք ստացել»,- Shantnews-ին ասել է ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը:

Թեստավորման կամ պատվաստման պահանջից ազատված են միայն ժամակավոր կամ մշտական հակացուցումներ ունեցողները: Պատվաստման Ժամանակավոր հակացուցումներ ունեն այն քաղաքացիները, որոնք քրոնիկ հիվանդություն ունեն և այն գտնվում է սուր փուլում, իսկ մշտական հակացուցումներ տրվում են նրանց, որոնք պատվաստման առաջին չափաբաժինն ընդունելուց հետո ալերգիկ ռեակցիաներ են ունեցել կամ պատվաստանյութի բաղադրամասերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա ունեն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում յուրաքանչյուր տարի կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստման շնորհիվ ոչ մի ծանր հետպատվաստումային երևույթ չի արձանագրվել

10:16 25.04.2024

Հայաստանում յուրաքանչյուր տարի կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստման շնորհիվ ոչ մի ծանր հետպատվաստումային երևույթ չի արձանագրվել

Հայաստանում յուրաքանչյուր տարի կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստման շնորհիվ ոչ մի ծանր հետպատվաստումային երևույթ չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեր երկրում պատվաստումների արդյունքում չեն արձանագրվում մի շարք հիվանդություններ՝ ◾ դիֆթերիա, ◾ պոլիոմիելիտ, ◾ նորածնային փայտացում: Խոշոր նվաճումներից է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակի պահպանումը: Պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռում […] ...

Բժիշկը խոսել է արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

09:58 25.04.2024

Բժիշկը խոսել է արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Բժիշկը «Իզվեստիային» պատմել է նման սննդակարգի վտանգավոր հետեւանքների մասին։ Քաշուխը բացատրել է, որ արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ […] ...

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով: Կարգավորողները հայտնել են, որ մարդու […] ...

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

11:05 24.04.2024

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […] ...

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

23:20 23.04.2024

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […] ...

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

15:37 23.04.2024

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […] ...

BACK_TO_TOP