12:15 15.01.2022
ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան, թե որն է հայ-թուրքական ընթացիկ երկխոսության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը: «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- […]
12:12 15.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու […]
12:10 15.01.2022
Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Infinity» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1993 թ․) և «Renault» (վարորդ՝ Ա․ Մ․, […]
11:54 15.01.2022
Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
11:20 15.01.2022
Հունվարի 15-ին, ժամը 07։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության ներսում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։20-ին, մարվել՝ 09։02-ին: Այրվել են մոտ 50 հակ անասնակեր և տանիքի […]
11:11 15.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 63 516 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8,47%, վերջին 14 օրը –9,24%, վերջին 7 օրը – 9,62%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 990 183 դեպք: Ապաքինվել է ևս 1 065 պացիենտ, […]
11:03 15.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 293 նոր դեպք ✓ 5635 թեստավորում ✓ 106 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 377 դեպք, որոնցից 333 518-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8018 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 636 398 թեստավորում:
10:12 15.01.2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ […]
09:44 15.01.2022
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը Կիևում ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները, որը կմիացնի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները։ «Մենք կշարունակենք համատեղ աշխատել մի շարք հեռանկարների ուղղությամբ։ Դրանց թվում է տրանսպորտային միջանցքի ստեղծումը, ըստ ամենայնի՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում»,-ասել է Զելենսկին լրագրողներին՝ ամփոփելով […]
09:33 15.01.2022
Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա տարածաշրջանում շարունակական երաշտի պատճառով ավելի քան 62 հազար կենդանի է անկել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Սիմանջիրո շրջանի խորհրդի ղեկավարի տեղակալ Սենդեու Լայզերի խոսքով՝ տևական երաշտը դարձել է 62 585 կենդանու, ներառյալ խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների ու այծերի անկման պատճառ։ Լայզերն ընդգծել է, որ երաշտը ստիպում […]
09:20 15.01.2022
Հունվարի 14-ի երեկոյան ստացված տվյալներով՝ Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Ալմաթիում ձերբակալել են անօրինական ակցիաների, թալանի և այլ հանցագործությունների 2402 մասնակցի։ Հունվարի 14-ի առավոտվա դրությամբ՝ ձերբակալվածների թիվը եղել է 2159։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքի պարետատան տեղեկատվական կենտրոնին։ Ընդհանուր առմամբ առգրավվել է 79 միավոր հրազեն և 3976 միավոր զինամթերք։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ […]
09:05 15.01.2022
Նավթի համաշխարհային գներն արագացրել են աճի տեմպը, իսկ Brent տեսակի նավթի գինը, հոկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ, գերազանցել է մեկ բարելի դիմաց 86 դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,74%-ով՝ հասնելով 86 դոլարի։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,12%-ով՝ հասնելով 83,86 […]
08:50 15.01.2022
Ղազախստանում խաղաղապահների օպերացիան ցույց տվեց, որ ՀԱՊԿ երկրները կարող են միասին ապահովել կազմակերպության ողջ տարածքի անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Россия 24»-ի «1/6» հաղորդման ժամանակ՝ պատասխանլով այն հարցին, թե ինչ ենթադրություններ կարելի է անել Ղազախստանի դեպքերից հետո։ Զասը նշել է, որ Ղազախստան խաղաղապահներ ուղարկելն իրականացվել է ճիշտ ժամանակին։ […]
08:38 15.01.2022
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Channel 9 հեռուստաալիքի թղթակից Կառլոս Ֆերերան ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը։ Ստուդիայում գտնվող հաղորդավարը հայտնել է, որ աշխատակիցը ստիպված է եղել աշխատել սաստիկ շոգի պայմաններում։ Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ Ֆերերայի առողջական վիճակը կայուն է։ Թղթակիցը գտնվել է օպերային թատրոնի մոտ։ Նա պատմել է ՊՇՌ թեստավորման նոր կետի մասին։ Երբ […]
08:22 15.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք (ավտոճանապարհի 9-րդ կմ՝ խցանման պատճառով) ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են […]
12:51 14.01.2022
Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններ անելուց և չի «փորձի ձուկ բռնել պղտոր ջրում»։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականներից Իսհան Շեների խոսքերին, որոնց համաձայն` Ռուսաստանը, զորք ուղարկելով Ղազախստան, ցանկանում է այն անջատել թյուրքական աշխարհից: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ «Մենք հույս […]
12:47 14.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 11, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խարդախության և յուրացնելու կամ վատնելու՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, […]
12:43 14.01.2022
Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ․ «32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ: Այդ ջարդերով […]
12:36 14.01.2022
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Volvo-ի վարորդ Վ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուր Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
12:27 14.01.2022
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
12:20 14.01.2022
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, բանակցություններում Թուրքիան ներկայացնում է ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
12:00 14.01.2022
Հունվարի 13-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 756 քաղաքացու հետազոտություն, […]
11:53 14.01.2022
Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ․ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը: Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած […]
11:40 14.01.2022
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին, և պատասխանը դրական է եղել: Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով: Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեկուսացել է:
11:38 14.01.2022
Հունվարի 13-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ քարաթափման հետևանքով հսկայական քարաբեկորներն ընկել են ավտոմեքենայի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
11:35 14.01.2022
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի ավտոմեքենայում: Մինչ հետաքննիչը տեղում աշխատում էր, Այրվածքաբանության […]
11:26 14.01.2022
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Neoskosmos-ը, սա հաջորդում է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի […]
11:18 14.01.2022
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով մահացել են Հայաստանի 2 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ի երեկոյան: Մահացածները բանվորներ էին, ովքեր զբաղվել են անձնակազմի համար նախատեսված վերելակի վերանորոգման, որոշ տվյալներով՝ փոխարինման աշխատանքներով։ Բանվորներից մեկը եղել է վերելակի խցիկի մեջ, մյուսին գտել են պատի և խցիկի արանքում։ Նրանց ինքնությունը հայտնի […]