11:07 14.01.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին արտգործնախարարը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում: «Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», – նշել է Արարատ Միրզոյանը:
11:03 14.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 273 նոր դեպք ✓ 4811 թեստավորում ✓ 101 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8015 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում:
10:15 14.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքոմ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի […]
10:00 14.01.2022
Գիշերը տեղացած ձյան պատճառով Արցախի ներպետական ճանապարհահատվածներում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ: Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր ուղղություններում այս պահին կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի է «Բովուրխանի» ոլորաններում և Շոշ-Կարմիր շուկա հատվածում: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ դժվարանցանելի է: Այս պահին «Վահե Կարապետյան» ընկերությունն իրականացնում է […]
09:41 14.01.2022
Ալմաթիում շարունակվում են անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները։ Ձերբակալվածների թիվը հասել է 2159-ի։ Այս մասին հայտնում է քաղաքի պարետատունը։ Նշվում է, որ ձերբակալված անձինք մասնակցել են անօրինական ակցիաներին, թալանին և այլ հանցագործությունների։ Առգրավվել է 67 միավոր հրազեն, 3112 զինամթերք։ Ալմաթիում արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է, գործում է պարետային ժամ։ Հունվարի 11-ի դրությամբ՝ քաղաքում ձերբակալվել էր ավելի քան […]
09:31 14.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է բքի պատճառով։ Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան […]
09:23 14.01.2022
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2 975 094-ով՝ հասնելով 315 345 967-ի։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս քովիդի հարուցած բարդություններից մահացել է 5 510 174 մարդ։ Վերջին մեկ օրում մահվան 8904 դեպք է գրանցվել։ Քովիդի հաստատված ամենաշատ դեպքերը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (62 126 362): ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (36 […]
09:14 14.01.2022
ԱՄՆ-ը վճռական պատասխան կտա, եթե Ռուսաստանը զորքերը տեղակայի Լատինական Ամերիկայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Եթե Ռուսաստանը շարժվի այդ ուղղությամբ, մենք հարցը կլուծենք վճռական ձևով»,-ասել է Սալիվանը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ՝ Եվրոպայում Ռուսաստանի հետ արևմտյան երկրների երեք հանդիպումներից հետո։
09:05 14.01.2022
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ անվտանգության ոլորտում ռուսական առաջարկների շուրջ կայացած բանակցություններն օգտակար էին։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է TASS-ը։ «Մենք ավարտել ենք ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցության շաբաթը մի շարք ձևաչափերով՝ ռազմավարական կայունության հարցերվ երկխոսություն, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, Ռուսաստան-ԵԱՀԿ։ Ռուսաստանն իր անհանգստությունն է արտահայտել, մենք՝ մերը, […]
08:48 14.01.2022
Հայ խաղաղապահները, ովքեր Ղազախստանում էին գտնվում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակում, Ղազախստանից ուղևորվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՀՀ անձնակազմը, որը Ղազախստանում իրականացնում էր սոցիալական նշանակության օբյեկտների պահպանության հանձնարարություն, Ալմաթիի օդանավակայանում, ավարտելով բեռնումն ինքնաթիռներ, վերադառնում է տուն։ Հայ, բելառուս և տաջիկ խաղաղապահներին հայրենիք վերադարձնելու համար գործի են դրվել […]
08:24 14.01.2022
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ […]
08:20 14.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 10/1, 11, 21 շենքեր, Աբովյան փ. 8 շենք, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղի փ. 17, 21 շենքեր և ոչ բնակիչ- բաժանորդներ, Գ․Նժդեհի փ․ 42 շենք, […]
08:10 14.01.2022
Երեկ երեկոյան ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին են վերադարձրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա բնակչին։ Ժամը 23.00-ի սահմաններում էլ խաղաղապահները հայկական կողմին են փոխանցել քաղաքացուն։ «Ինքն արդեն մեզ մոտ է, ամեն ինչ նորմալ է»,- Factor.am-ին փոխանցեց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ ժամը 15-16.00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողները գերեվարել են Սյունիքի մարզի Տեղ […]
12:03 13.01.2022
Հունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են […]
11:59 13.01.2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում […]
11:55 13.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցների մաքսանենգության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և որսագողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ […]
11:47 13.01.2022
Հունվարի 11-ին քրեական ոստիկանւոթյան գլխավոր վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ: Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել […]
11:42 13.01.2022
Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։ […]
11:40 13.01.2022
Հունվարի 12-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 674 քաղաքացու հետազոտություն, […]
11:16 13.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 298 նոր դեպք ✓ 5763 թեստավորում ✓ 111 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում:
10:29 13.01.2022
Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը: Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի […]
10:25 13.01.2022
Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն`Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու համար: TASS գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը: Առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին։
10:21 13.01.2022
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ […]
10:10 13.01.2022
Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել […]
10:03 13.01.2022
Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի: Գործադիրը վերջերս հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի […]
09:33 13.01.2022
Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի մոտ 3․4 մլն դեպք է հայտնաբերվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի ողջ ընթացքում։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն՝ նշելով, որ օրական դեպքերի թիվն առաջին անգամ է հատում 3 մլն-ի շեմը (3 395 785)։ Մեկ օրում արձանագրվել է 7735 մահ։ Աշխարհում մինչ օրս գրանցվել է վարակման 312 173 462 դեպք, մահացել […]