08:55 12.01.2022
ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ Ռուսաստանը, Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի շրջանակում, կներկայացնի պարզաբանումներ՝ երկրի արևմուտքում անցկացվող զորավարժությունների հետ կապված, կամ լիովին կդադարեցնի դրանք։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք կարծում ենք, որ այս դեպքում դեէսկալացիան ենթադրում է ռուս զինծառայողների վերադարձ զորանոցներ, պարզաբանումներ նրանց մանևրումների վերաբերյալ կամ դրանց դադարեցում, ինչպես նաև ծանր […]
08:45 12.01.2022
Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը նոր կաբինետի առաջին նիստում հայտարարել է, որ կառավարության հանձնարարությունն է երկիրը դուրս բերել մասշտաբային ճգնաժամից։ «Կառավարության նոր կազմը պետք է ներդնի բոլոր ջանքերը՝ իրականացնելու նախագահի հանձնարարությունները՝ ուղղված բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսության աճի պահպանմանը, պանդեմիային դիմակայությանը, ահաբեկիչների և թալանչիների հասցրած վիթխարի վնասի վերականգմանն ու երկիրը մասշտաբային ճգնաժամից դուրս բերելուն։․․․ Մեր աշխատանքից […]
08:09 12.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Սարի Թաղ 1-5 շարքեր, Սարի Թաղ 1-3 փողոցներ, Որմնադիրների փ. 5-43 սեփական տներ, Խորենացի փ. […]
12:53 11.01.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթը հայտարարվել է 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գնումների էլեկտրոնային հարթակում (ECEPP): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 15-ն է: 2022 թվականի սկզբին ակնկալվում է վերահսկող […]
12:52 11.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի […]
12:32 11.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 57 546 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 9,53%, վերջին 14 օրը ՝8,1%, վերջին 7 օրը ՝9,63%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 968 313 դեպք: Ապաքինվել է ևս 2 893 պացիենտ, և […]
12:25 11.01.2022
Հունվարի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Խաչփար համայնքում իրականացրած շրջայցի ընթացքում կանխել և դադարեցրել են ապօրինի խորքային հորի հորատման աշխատանքները։ Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
12:20 11.01.2022
Հունվարի 10-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 32 հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում (Երևանում` 17, Արարատ՝ 3, Վայոց Ձոր՝ 7, Գեղարունիք՝ 5): Երևանում և Արարատի մարզում գործող սննդի շղթայի մեկական կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների […]
12:14 11.01.2022
Կյանքից հեռացել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա նշեց, որ բանաստեղծը մահացել է հունվարի 11-ին: Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է […]
12:10 11.01.2022
ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ: Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ […]
11:46 11.01.2022
ԱՄՆ-ը 2021 թվականի դեկտեմբերի վերջին գաղտնի հավանություն է տվել Ուկրաինային 200 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության տրամադրմանը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ Վաշինգտոնը մտադիր է մատակարարել հրաձգային զենք, զինամթերք, բժշկական սարքավորումներ, ռադիոտեղորոշիչ հսկողության սարքեր։ Մատակարարումները դեռևս չեն սկսվել։ ԱՄՆ կոնգրեսը հավելյալ օգնության հատկացման մասին ծանուցվել է հունվարի սկզբին։ Դեկտեմբերի […]
11:38 11.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով: Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստերը դեղաչափ` COVID-19 […]
11:34 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Լոռու մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ ? գ. Ձորաղբյուր ✅ 11.01.22թ., ? ժամը 11:30 ? գ. Մարց ✅ 11.01.22թ., ? ժամը 12:00 ? գ. Ծաղկաբեր ✅ 11.01.22թ., ? ժամը 14:00 ? գ. Կաթնաջուր, գ. Լեռնանցք ✅ 12.01.22թ., ? ժամը 14:00 ? գ. Արդվի ✅ 13.01.22թ., ? ժամը 11:00 […]
11:30 11.01.2022
Հունվարի 10-ին կատարվել է 90 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 55 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 411 քաղաքացու հետազոտություն, […]
11:25 11.01.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ` աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության […]
11:23 11.01.2022
Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ […]
11:07 11.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 243 նոր դեպք ✓ 5906 թեստավորում ✓ 132 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որոնցից 333 117-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8006 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 614 055 թեստավորում:
10:15 11.01.2022
2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական […]
10:12 11.01.2022
Ուգանդայում հունվարի 10-ին, 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ բոլոր դպրոցները բացվել են՝ ազդարարելով պանդեմիայի պատճառով աշխարհում սահմանված դպրոցական ամենաերկար կարանտինի ավարտը։ Աշակերտներն ավտոմատ կերպով փոխադրվել են հաջորդ դասարան։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Երկրի կրթության նախարարությունը հաստատել է ուսումնական կրճատված պլան։ Պարբերականի հաղորդմամբ՝ Ուգանդայում կրթական հաստատությունները փակ են եղել ավելի քան 83 […]
09:54 11.01.2022
Սեյսմոլոգները 6․6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերի մոտ։ Ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում, Իսրայելում, Թուրքիայի հարավում, հունական Կրետե և Հռոդոս կղզիներում։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 51 կմ խորության վրա՝ Լիմասոլ քաղաքից 120 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ հազարավոր մարդիկ գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ։ […]
09:49 11.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի 2 օրից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, 2 օրից կսկսվի միացյալ զորախմբի փուլային դուրսբերումը, գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի պատգամավորների առջև։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանում պետական հեղաշրջման փորձը ձախողվել […]
09:42 11.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաման է ստորագրել Ալիխան Սմայիլովին հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։ Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել վարչապետի պաշտոնում նախկին առաջին փոխվարչապետ Սմայիլովի թեկնածությանը։
09:34 11.01.2022
ԱՀԿ-ն հերքում է դելտա և օմիկրոն շտամների հիբրիդի՝ դելտակրոնի հայտնվելու մասին կիպրացի գիտնականների տարածած տեղեկությունները՝ հորդորելով հանրությանը չօգտագործել այդ հասկացությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն ենթադրություն է արտահայտել, որ դա կարող էր առաջ գալ լաբորատոր սխալի արդյունքում՝ սեկվենավորման գործընթացում աղտոտման հետևանքով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Նա խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի և […]
09:23 11.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:14 11.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Բաղրամյանի, Արթիկի, Աշոցքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]
09:09 11.01.2022
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի առնվազն 1․13 մլն դեպք, ինչը համաշխարհային ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ վարակման դեպքերի վերջնական թիվը կարող է ավելին լինել, քանի որ ոչ բոլոր նահանգներն են հասցրել հրապարակել հիվանդացության ցուցանիշները։ Բացի այդ, համաձայն գործակալության վիճակագրության՝ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումների ռեկորդային ցուցանիշ՝ 135 500 մարդ։ […]
08:58 11.01.2022
Ղազախստանում անկարգություններից վնասի չափն այսօր առավոտվա դրությամբ գերազանցել է 220 մլն դոլարը։ Այս մասին հայտնում է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը («Ատամեկեն»), փոխանցում է RIA Novosti-ն։ Երկուշաբթի առավոտյան վնասի չափը գնահատվել է 215 մլն դոլար։ Մոտավոր հաշվարկով՝ պատճառված ընդհանուր ավելի քան 95․3 մլրդ տենգե վնասից 93․8 մլրդ տենգեն բաժին է ընկնում Ալմաթիին։ Հանրապետության 9 տարածաշրջաններում հայտնաբերվել […]
08:49 11.01.2022
Ղազախստանում անկարգությունների ֆոնին 9900 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 7900 մարդու ձերբակալության մասին։ Հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ 17 ղազախ ուժային է զոհվել, ավելի քան 1300-ը՝ տուժել։ Նշվում է, որ Ալմաթիի կենտրոնական պետական թանգարանի աշխատակիցները զանգվածային անկարգությունների օրն իրենց նկուղում զայրացած ամբոխից պատսպարել են […]