TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ղազախստանը վերսկսել է միջազգային ավիահաղորդակցությունը մայրաքաղաքից

08:36 11.01.2022

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում վերսկսվել է միջազգային ավիահաղորդակցությունը, սակայն Lufthansa և Tukrish Airlines ավիաընկերությունների չվերթներ դեռևս չեն ծրագրվում։ Այս մասին հայտնել է հանրապետության Արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Արդեն այսօր ծրագրված է 27 միջազգային չվերթի իրականացում Մոսկվայի, Մինսկի, Դուբայի, Վարշավայի , Ֆրանկֆուրտի, Տաշքենդի, Փհուկետի, Նովոսիբիրսկի, Կոլոմբոյի, Անթալիայի, Քութայիսի […]

̰
Կյանքից հեռացել է Եվրախորհրդարանի նախագահը

08:27 11.01.2022

Իտալիայում մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին։ Այս մասին RaiNews24-ի եթերում հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլոն։ Մահը վրա է հասել իմունային համակարգի դիսֆունկցիայի պատճառով։ Հայտնի քաղաքական գործիչն ու լրագրողը մահացել է գիշերը՝ տեղի ժամանակով 01։15-ին, իտալական Ավիանո քաղաքի օնկոլոգիական կենտրոնում։ Նա 65 տարեկան էր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ լուրջ բարդությունների հետևանքով […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մառախուղ

08:20 11.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին առկա […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:10 11.01.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքեր, Հյուսիսային պող․ 1, 4, 6 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, նախկին Էներգետիկայի նախարարության շենք […]

̰
Հայտնաբերվել է հետախուզվող 7 անձ

13:00 10.01.2022

Հունվարի 8-ին՝ ժամը 04։35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 2001 թ. ծնված Միքայել Ռ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Միքայել […]

̰
Որո՞նք են աշխարհի ամենահոռետես երկրները․ ​​Gallup

12:54 10.01.2022

Չնայած երիտասարդ բնակչությանը՝ Թուրքիան աչքի է ընկնում հոռետեսությամբ, որն առկա տնտեսական խնդիրների պատճառով հասել է ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Տնտեսական ճգնաժամը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին դարձրել է աշխարհի ամենահոռետես ժողովուրդը։ Համաշխարհային հետազոտական «​​Gallup» ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։ Զեկույցում նշվել է, որ հոռետեսության […]

̰
SHANTNEWS

12:50 10.01.2022

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք

12:49 10.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 745 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 11,47%, վերջին 14 օրը –7,76%, վերջին 7 օրը – 9,57%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 962 827 դեպք: Ապաքինվել է ևս 1 805 պացիենտ, […]

̰
Հունվարի 7-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 161 դեպք

12:47 10.01.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 63, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 13-ական, խարդախության՝ 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 7-ական, անձի առևանգման՝ 5, բնակարանային գողության ու ծեծի՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, յուրացնելու կամ […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան

12:40 10.01.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ստանիսլավ Զասը հայտնել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում: «Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ: Տեղում իրավիճակին ծանոթանալու, հրամանատարության ու Ղազախստանի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը մեկնում եմ Ղազախստան»,-նշել է Ստանիսլավ […]

̰
Հայտնի են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

12:37 10.01.2022

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 1-ին քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) […]

̰
Բագրատաշեն անցակետում կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են․ ավարտը նախատեսված է գարնանը

12:33 10.01.2022

Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ […]

̰
Տոկաևն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամերին ՀԱՊԿ արձագանքման ժամկետները

12:19 10.01.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է բարձրացնել ճգնաժամային իրավիճակների արձագանքելու օպերատիվությունը։ Նման առաջարկով է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն ընթանում է առցանց ձևաչափով։ Նրա խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունները բեկումնային են դարձել կազմակերպության զարգացման հարցում, որը ձեռք է բերել նոր որակ՝ որպես ուժեղ միջազգային ինստիտուտ։ Ղազախստանի նախագահը հայտարարել […]

̰
Պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը շարունակվում է

12:04 10.01.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ […]

̰
Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը

11:56 10.01.2022

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որի շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Համառ պայքարից հետո կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Պատանի շախմատիստը մրցաշարի ընթացքում […]

̰
Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ՝ ՏՏ ոլորտում

11:52 10.01.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ: Մրցանակի այս շրջափուլի նպատակն է ապահովել կորոնավիրուս (COVID-19) համավարակի պայմաններում կրթական ճգնաժամի հաղթահարման համար նոր ուսումնական գործիքների կիրառման ներառականությունը և հասանելիությունը: Մասնակցել ցանկացողները պետք է հայտերը ներկայացնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն [email protected] էլ. փոստի հասցեով մինչև 2022 թ. փետրվարի […]

̰
Փոստային բաժանմունքից գողություն կատարած անձը վնասազերծվել է

11:46 10.01.2022

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ։ Պարեկները, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն […]

̰ ̰
Կոտայքի մարզում «ՎԱԶ 2107»-ը բախվել է կայանված Hyundai-ին, ապա արգելապատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

11:42 10.01.2022

Հունվարի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արսեն Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա՝ երկաթե արգելապատնեշին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի […]

̰
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգման պատճառով ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի

11:37 10.01.2022

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։ Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին […]

̰

11:25 10.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 5-ին, ժամը 18:35-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում […]

̰
9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար. ամփոփում

11:20 10.01.2022

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3142-րդ հոդված) և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդված) հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի 2021թ. արդյունքները: Մասնավորապես, 2021թ. ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը […]

̰
Եթե Ռուսաստանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն․ Սուրեն Սարգսյան

11:17 10.01.2022

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին․ «Ղազախական հեղափոխության միջազգային կոնտեքստը Ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին: 1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես ամեն ինչ դրան է գնում) ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, 3 մահ

11:06 10.01.2022

Հայաստանում հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 981 դեպք, որից 332 հազար 985-ը`առողջացման, 8 004-ը` մահվան ելքով: Ներկայում կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 3 480 մարդ։ Մեկ օրում կատարվել է 3433 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք, առողջացել է 99 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: […]

̰
ՀԱՊԿ-ն արտահերթ գագաթնաժողով է գումարել

10:52 10.01.2022

Քիչ անց կմեկնարկի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այն գումարվում է ղազախական կողմի նախաձեռնությամբ։ Մասնակիցները կքննարկեն Ղազախստանում ստեղծված իրադրությունն ու դրա կարգավորման քայլերը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

̰
Անցած շաբաթ գրանցվել է 377 դեպք, որից 136-ն՝ արտակարգ

10:43 10.01.2022

Հունվարի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 377 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 71, քարաթափման 1, ինքնասպանության փորձի 7 դեպք, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 152 կենցաղային կանչ. տուժել է 97 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: […]

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է COVID-19-ի դեմ 1 694 518 պատվաստում

10:29 10.01.2022

Հունվարի 9-ի դրությամբ կատարվել է 1694518 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 952813, երկրորդ դեղաչափ` 740489, բուստեր` 1216:

̰
SHANTNEWS

09:58 10.01.2022

̰
Ղազախստանում ակտիվ մասնակցություն ունեն պանթուրքիստական ռադիկալ շրջանակները․ Արայիկ Հարությունյան

09:46 10.01.2022

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են […]

̰
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

09:37 10.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
BACK_TO_TOP