TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ղազախստանում անկարգությունների համար ձերբակալվածների թիվը մոտեցել է 8000-ին

09:28 10.01.2022

Ղազախստանում անկարգությունների համար ձերբակալվածների թիվը հասել է 7939-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության ՆԳՆ-ը։ Նշվում է, որ իրավապահները՝ Ազգային գվարդայի զինծառայողների և հատուկ ստորաբաժանումների հետ Ալմաթիի երկու շուկաներում ձերբակալել են 207 մարդու։ Առգրավվել է առևանգված 5 մեքենա, գողացված ապրանքներ, 2 միավոր հարթափող և 4 սառը զենք։ Ավտոմոբիլային ճանապարհների ազգային օպերատոր «КазАвтоЖол»-ը հայտնում է հանրապետական նշանակության […]

̰
«Շան իշխանությունը» ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ․ «Ոսկե գլոբուս»

09:16 10.01.2022

Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Կեմպիոնի «Շան իշխանությունը» (The Power of the Dog) ֆիլմը «Ոսկե գլոբուս» է նվաճել գլխավոր՝ «լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է մրցանակի հիմնադիր հանդիսացող Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան։ «Շան իշխանության» համար Կեմպիոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Լավագույն սցենարի համար «Ոսկե գլոբուսի» է արժանացել Քեննեթ Բրանան՝ պատմական «Բելֆասթ» (Belfast) դրամայի համար։ Ստիվեն […]

̰
«Ժառանգները» սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի»

09:02 10.01.2022

«Ժառանգները» («Succession») սերիալը «Ոսկե գլոբուս» է նվաճել «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։ Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից հիմնադրված մրցանակը շահողների անունները հայտնի են։ Կատակերգական ժանրում մրցանակ է նվաճել «Հնարամտություններ» (Hacks) սերիալը։ Տարվա արդյունքներով լավագույն մինի սերիալ է ճանաչվել Amazon Prime հարթակով հեռարձակված «Ստորգետնյա երկաթուղին» (The Underground Railroad)։ «Ոսկե գլոբուսը» շնորհվում է ամեն տարի՝ կինոյում և հեռուստատեսությունում […]

̰
Ղազախստանում անկարգությունների հետևանքով վնասի չափը գերազանցել է 215 մլն դոլարը

08:50 10.01.2022

Ղազախստանում անկարգությունների հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցել է 215 մլն դոլարը։ Այս մասին հայտնում է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ հունվարի 10-ի՝ տեղական ժամանակով 09։00-ի դրությամբ՝ ընդհանուր վնասը մոտավոր հաշվարկներով կազմել է ավելի քան 93․7 մլրդ տենգե, որից 92․2 մլրդ տենգեն բաժին է ընկնում Ալմաթիին։ Երկրի 9 տարածաշրջաններում հայտնաբերվել […]

̰
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց

08:43 10.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ղազախստանում հայտնել են հեղաշրջման նպատակով հիբրիդային ահաբեկչական հարձակման մասին

08:22 10.01.2022

Ղազախստանում անկարգությունները հիբրիդային ահաբեկչական հարձակում էին՝ ապակայունացման և հեղաշրջման վերջնական նպատակով։ Այս մասին հայտնել է երկրի պետքարտուղար Երլան Կարինը Хабар-24 հեռուստաալիքի եթերում։ Նա նշել է, որ խոսքը պառակտիչ խմբերի ծրագրված գործողությունների մասին։ Կարինը նշել է, որ վերջնական պատասխանն այն հարցի, թե ովքեր էին կանգնած հարձակումների հետևում, կտան Ղազախստանի հատուկ ծառայությունները։ Կարինի խոսքով՝ տեղի է ունեցել […]

̰
SHANTNEWS

13:00 08.01.2022

̰
Վթար Արագածոտնի մարզում․ նախկին գյուղապետն ու նրա կինը մահացել են

12:59 08.01.2022

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր գլորվելով, քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ, երկաթգծի […]

̰
Օդանավակայանի ավտոկայանատեղիից դրամապանակ գողացած անձը բերման է ենթարկվել

12:58 08.01.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել […]

̰
Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ

12:53 08.01.2022

Հունվարի 7-ին, ժամը 04.10-ին, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետից, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու կասկածանքով, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենան։ Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում «ՎԱԶ-210740»-ի 21-ամյա ուղևորը հայտնել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և ինքը մեքենայի հետևի նստելատեղի […]

̰
Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է

12:44 08.01.2022

Հունվարի 7-ին, ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ […]

̰
Ղազախստանը կարող էր անկարգությունները հարթել առանց ՀԱՊԿ ներգրավման. Բլինկեն

12:42 08.01.2022

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ մենք հարցեր ունենք՝ կապված [Ղազախստանի] խնդրանքի հետ, թե ինչու է նման խնդրանք բարձրացվել, այս հարցում մենք փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն […]

̰
Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած

12:41 08.01.2022

Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից հունվարի 6-ին ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային […]

̰
Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ սրճեփ սարքից գողություն կատարած անձի են բռնել

12:31 08.01.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 7-ին, ժամը 04.30-ին, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ Նար-Դոսի փողոցի սրճեփ սարքից գողացել է դրամատուփը, որի մեջ եղել է 14.700 դրամ: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամատուփը և գումարը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ […]

̰
Նազարբաևը Ղազախստանի նախագահի շուրջ համախմբման կոչ է արել

12:12 08.01.2022

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ Նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նազարբաևն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում։ Նշվում է, որ Նազարբաևն անմիջական կապի մեջ է Տոկաևի հետ, անցկացնում է խորհրդակցություններ, հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ պետությունների ղեկավարների հետ։

̰
Ավստրիայի կանցլերը վարակվել է կորոնավիրուսով

12:06 08.01.2022

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը վարակվել է կորոնավիրուսով։ Վիրուսի առկայությունը հաստատվել է երկու դրական ՊՇՌ թեստերի արդյունքում։ Այս մասին հայտնում է APA-ն։ Կանցլերը ենթադրաբար վարակվել է անվտանգության ծառայության աշխատակցից, որի հետ շփում է ունեցել հունվարի 5-ին։ Այժմ կանցլերը գտնվում է կարանտինում և աշխատում է տանից։ Նրա մոտ ախտանշաններ չկան։ Կանցլերի գրասենյակից հայտնել են, որ կառավարության ղեկավարը […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել

11:59 08.01.2022

Հունվարի 7-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի […]

̰
Սպիտակ տունն ու Human Rights Watch-ն անհանգստացած են Տոկաևի հրամանի պատճառով

11:52 08.01.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում մեկնաբանել են Ղազախստանում ցույցերը ճնշելը։ Սպիտակ տանը հայտարարել են, որ անհանգստացած են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ առանց նախազգուշացման ահաբեկիչների վրա կրակ բացելու հրամանի պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը։ «Այդ հրամանն անհանգստություն է առաջացնում, և աշխարհը կհետևի մարդու իրավունքների խախտումներին։ ԱՄՆ-ը կոչ է […]

̰
Ղազախստանում անկարգությունների հետևանքով վնասի չափն ավելացել է

11:35 08.01.2022

Ղազախստանում անկարգությունների հետևանքով պատճառված վնասի չափն այսօր առավոտվա դրությամբ հասել է 203 մլն դոլարի։ Այս մասին հայտնում է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ուրբաթ երեկոյան վնասի չափը կազմել էր մոտ 200 մլն դոլար։ Երկրի 10 տարածաշրջաններում առկա է բիզնեսի 848 վնասված սուբյեկտ և 1021 օբյեկտ (միայն Ալմաթիում՝ 789 սուբյեկտ և 950 օբյեկտ)։ […]

̰
Ղազախստանում 7 հրշեջ մեքենա է առևանգվել

11:26 08.01.2022

Ղազախստանում 7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց՝ պետական մարմինների շենքերի վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԻՆ-ին։ Նշվում է, որ չնայած վրեժխնդրության սպառնալիքներին՝ ԱԻՆ հակահրդեհային ծառայությունը մարել է 81 հրդեհ։ Վտանգավոր գոտիներից փրկվել և տարհանվել է 143 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, 2 մահ

11:15 08.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 195 նոր դեպք ✓ 4985 թեստավորում ✓ 165 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 713 դեպք, որոնցից 332 753-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7999 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 599 841 թեստավորում:

̰
Քսան հազար թվաքանակով ահաբեկիչներն Ալմաթիում իրականացրել են հարձակումների առնվազն 6 ալիք․ Տոկաև

11:09 08.01.2022

Ահաբեկիչներն Ալմաթիում հարձակումներ են իրականացրել 6 ալիքով, նրանց ընդհանուր թվաքանակը 20 հազար է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ ավազակներն ու ահաբեկիչները լավ պատրաստված ու կազմակերպված են եղել, ղեկավարվել են հատուկ կենտրոնից։ Նրանց մի մասը ղազախերեն չի խոսել։ Նախագահն ընդգծել է, որ իրավիճակի վերլուծությունը ցույց […]

̰
Ինչ իրավիճակ է Լարսի անցակետում

10:58 08.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:55 08.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰

10:47 08.01.2022

Հունվարի 7-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

̰
Ղազախստանում 163 չվերթ է չեղարկվել

10:45 08.01.2022

Հունվարի 8-ին Ղազախստանում ծրագրված 216 ներքին չվերթներից 163-ը չեղարկվել են։ Այս մասին հայտնում է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։ Նշվում է, որ ծրագրված չվերթներից 9-ն էլ կիրականացվեն հետաձգմամբ։ Հետաձգումների և չեղարկումների հիմնական պատճառը Ակտաու, Տալդիկորգան, Ալմաթի քաղաքների օդանավականների փակ լինելն է և ինտերնետ կապի խնդիրները, որոնք խոչընդոտում են […]

̰
Պետական դավաճանության փաստով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը

10:37 08.01.2022

Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովին՝ պետական դավաճանության կասկածանքով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը։ Հունվարի 6-ին նախաքննություն է սկսել հանրապետության ՔՕ 175-րդ հոդվածի առաջին մասով, որի շրջանակում էլ ձերբակալվել է Մասիմովն ու մի խումբ անձինք։ Նշենք, որ Ղազախստանում հետաքննություն է […]

̰
Ալմաթի և Թարազ քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում

10:28 08.01.2022

Ալմաթիում հունվարի 8-ի առավոտյան հրաձգությունը շարունակվում է, իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա։ Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը։ Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանն իր հայտ բերելու մարդկանց կասկածելի խմբերը։ Գրոհայինները թաքնվում են այգիներում և փոքր հրապարակներում։ Իրավապահների աշխատանքը բարդացնում է խիտ մառախուղը։ Հատուկ օպերացիա է անցկացվում նաև ղազախական Թարազ քաղաքում։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ոչնչացվել է 6 […]

̰
Ղազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել

10:20 08.01.2022

Ցույցերի և անկարգությունների ողջ ընթացքում Ղազախստանում ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել 4266 մարդ, որոնց շարքում կան օտարերկրացիներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին։ Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները հարևան պետության քաղաքացիներ են, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Իրավապահները Ժամբիլի մարզի բնակավայրերից մեկում գտել են […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

10:09 08.01.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 10/1, 11, 21 շենքեր, Աբովյան փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքեր, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. […]

̰
BACK_TO_TOP