12:59 07.01.2022
Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 7-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Այդ մասին Թվիթերում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հայ-ամերիկյան երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. հունվարի 7-ին: «1992 թվականից ի վեր Հայաստանը և Միացյալ Նահանգները զարգացրել են ամուր գործընկերություն՝ խարսխված […]
12:58 07.01.2022
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ձյան օգուտի և վնասի մասին։ Ձյունն իր ծանրությամբ կարող է վնասել բույսերին: Բայց այն նաև շատ օգտակար գործ է անում: Օրինակ՝ սիզախոտի համար ձյան շերտը նպաստավոր է: Հատկապես նոր ծլած սիզախոտը, երբ մնում է ձյան տակ, ցրտահարությունից պաշտպանվում է: Գարնանն այն շարունակում է ակտիվ […]
12:57 07.01.2022
Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ Սևան Նշանյանն ազատ կարձակվի այսօր։ Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան, նշված է հաղորդագրության մեջ։
12:51 07.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, որը պահանջում է սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի […]
12:49 07.01.2022
Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում Սալթաբաշի հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինիս ֆենոմեն են դարձրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել՝ պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։
12:37 07.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 5-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 14, ընտանեկան բռնության՝ 11, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփոթության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, անձի առևանգման ու […]
12:30 07.01.2022
Այսօր, հունվարի 7-ին ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ ծննդյան պատարագ։ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հայրենակիցներին և համայն ուղղափառ աշխարհին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։ «Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդը։ Այսօր երկինքն ու երկիրը ցնծում են, այսօր երկինքն ու երկիրը երգում են` փա՛ռք Աստծուն, երկրի […]
12:28 07.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 234 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 45 006 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 9.41%, վերջին 14 օրը –6.61%, վերջին 7 օրը – 8.17%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 953 410 դեպք: Ապաքինվել է ևս 1 727 պացիենտ, […]
12:27 07.01.2022
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ կողնակ, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Խիրֆանը, […]
12:21 07.01.2022
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022թ. հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է: Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար միանում են […]
12:19 07.01.2022
Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
12:17 07.01.2022
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների […]
12:12 07.01.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին: Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում […]
11:41 07.01.2022
Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին: Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր: Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն […]
11:34 07.01.2022
2021 թվականի հուլիսի 6-ից վերսկսել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով ժամանակավորապես կասեցված ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված յուրաքանչյուր տասն օրվա համար` 5․000 դրամի չափով տուգանք նախատեսող վարչական պատասխանատվության […]
11:27 07.01.2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։ Մասնակցության իրավունք ունեն 4-18 տարեկան երեխաները՝ հետևյալ տարիքային խմբերում՝ 4-5, 6-9, 10-13, 14-18 տարեկան, ինչպես նաև […]
11:12 07.01.2022
Հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:06 07.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 129 նոր դեպք ✓ 3899 թեստավորում ✓ 130 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332 588-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 594 856 թեստավորում:
11:00 07.01.2022
Ղազախստանի ողջ տարածքում սահմանվել է ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ։ Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։ Նման որոշում է ընդունվել հունվարի 6-ին Նուր Սուլթանում, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Երմակ Սագիմբաևի գլխավորությամբ անցկացված Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբի նիստում։ Երկրի բոլոր տարածաշրջաններում հաստատվել է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ։ Դա […]
10:45 07.01.2022
Ալմաթիի գրոհայինների շարքերում եղել են դիպուկահարներ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը «Хабар 24» հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ գրոհայինները գործել են պրոֆեսիոնալ կերպով, առաջին հերթին զավթել և ավերել են Ալմաթի քաղաքի վարչական շենքերը, հեռուստաալիքների շենքերը, կենտրոնական հեռուստատեսությամբ ուղիղ եթեր դուրս գալու մի քանի փորձ են ձեռնարկել։ Իրականացվել է գրոհ […]
10:33 07.01.2022
Ղազախստանում 70 շուրջօրյա անցակետ է տեղադրվել՝ կապված երկրում տեղի ունեցող անկարգությունների հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ միջոցառումներն իրականացվում են սահմանված արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, փոխանցում է TASS-ը։ Նշվում է, որ բոլոր ակիմատները (շրջանային վարչական շենքերը) ազատագրվել են և վերցվել ուժեղացված հսկողության տակ։ ՆԳՆ տվյալներով՝ ոչնչացվել է 26 զինված հանցագործ, […]
10:24 07.01.2022
Ալմաթիի կենտրոնում փոխհրաձգությունը շարունակվում է, կան զոհեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ողջ գիշեր։ Փողոցներում մարդ չկա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետության հրապարակի անկարգությունների մասնակիցները բարիկադավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում։ Քաղաքի իշխանությունների հաղորդմամբ՝ ահաբեկիչները տեղաշարժվում են առանց պետհամարանիշի մեքենաներով, այդ իսկ պատճառով քաղաքացիները պետք է համապատասխան փաստաթղթեր […]
10:12 07.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
12:40 06.01.2022
Ուրանի համաշխարհային գները բարձրացել են Ղազախստանի իրադարձությունների ֆոնին։ Այս մասին են վկայում համապատասխան հաշվարկներով զբաղվող UxC ընկերության տվյալները, փոխանցում է RIA Novosti-ն։ Գրանցվել է 8 տոկոսի աճ։ Այսպիսով՝ ուրանի մեկ ֆունտը հասել է 45․25 դոլարի։ Ուրանի խոշորագույն արտադրող «Казатомпром» ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 11 տոկոսով։ Նշենք, որ Ղազախստանն ապահովում է ուրանի համաշխարհային մատակարարումների ավելի […]
12:26 06.01.2022
Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի […]
12:20 06.01.2022
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ․ ««Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ, որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ» (Շարական Սուրբ Ծննդյան): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ […]