11:59 06.01.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով մեկնել են Ղազախստան՝ իրադրության կայունացման և նորմալացման համար։ Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը։ Նշվում է, որ առաջադեմ ստորաբաժանումներն արդեն անցել են առաջադրված հանձնարարությունների կատարմանը։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն էր խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։
11:52 06.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 567 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 105 մարդ, ևս 41-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 41 236 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,18 տոկոս, իսկ վերջին 7 […]
11:41 06.01.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ, փոխանցում է 1tv.ge-ն։ Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրացի և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։ «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր […]
11:35 06.01.2022
ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել Ղազախստանում ստեղծված իրադրության վերաբերյալ հայտարարությամբ․ «Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում […]
11:13 06.01.2022
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ բանակցություններում անհանգստություն է արտահայտել Ղազասխատանում ստեղծված իրադրության առնչությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ անցած գիշեր Ղրղզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները […]
11:10 06.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 134 նոր դեպք ✓ 4220 թեստավորում ✓ 154 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345389 դեպք, որոնցից 332458-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7993 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 590 957 թեստավորում:
11:03 06.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
10:54 06.01.2022
Գիշերն Ալմաթիում ձեռնարկվել է ոստիկանության շենքի գրոհի փորձ։ Մի քանի տասնյակ հարձակվողներ չեզոքացվել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր Ալմաթիի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ Հրապարակ էին ուղարկվել զինված ուժայիններ, մոտ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահամեքենաներ, որոնք պարագծով շրջափակել էին դեպքի վայրը։ Այս […]
10:41 06.01.2022
Ղազախստանի բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը հակաահաբեկչական օպերացիայից և համացանցի աշխատանքում խափանումներից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովին։ Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Ազգային բանկը, հաշվի առնելով ստեղծված իարդրությունը, ժամանակավորապես դադարեցնում են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Մարդիկ զանգվածաբար գումար […]
10:18 06.01.2022
Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Տոնի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ նախօրեին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը […]
10:08 06.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Սարկավագի 4-րդ նրբ. 26-30; 5-րդ նրբ. 3-126 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:30-16:00 Ոստան գյուղ […]
12:58 05.01.2022
Հայաստանի մի շարք հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ: Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն […]
12:52 05.01.2022
Հյուսիսային Կորեան անհայտ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Ենթադրվում է, որ այն եղել է բալիստիկ հրթիռ։ Սա այս տարի Հյուսիսային Կորեայի կողմից սպառազինության առաջին փորձարկումն է։ Նախորդը կայացել էր հոկտեմբերի 19-ին, երբ Հյուսիսաին Կորեան փրոձարկել էր սուզանավերի նոր բալիստիկ […]
12:27 05.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների կատարման մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, համայնքի ղեկավարին օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են […]
12:19 05.01.2022
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.55-ից 20.05-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրանյան փողոցի 4-րդ շենքի մոտ հափշտակել են մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտեր: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային […]
12:11 05.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 40 377 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,51%, վերջին 14 օրը՝5,87%, վերջին 7 օրը՝ 6,84%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 945 609 դեպք: Ապաքինվել է ևս 1 805 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
12:02 05.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 7, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, […]
11:49 05.01.2022
Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները: 12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ., 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ., 4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, 5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ: Նշենք, որ 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն քննական կենտրոններում: Քննության մասնակից սովորողները կբաժանվեն խմբերի. յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Քննությունների ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Նրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են դրանք հանձնել հունիսին:
11:15 05.01.2022
Հունվարի 4-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:14 05.01.2022
Հունվարի 4-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից […]
11:07 05.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 129 նոր դեպք ✓ 5164 թեստավորում ✓ 103 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345255 դեպք, որոնցից 332304-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 586 737 թեստավորում:
11:02 05.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, թե ինչպես կարող է քաղաքաբնակ կենսաթոշակառուն տեղեկանալ, թե հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարող է իր կենսաթոշակն ստանալ անկանխիկ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։ Քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակն ստացել են […]
10:51 05.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը։ Կառավարությունը կշարունակի կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պետության ղեկավարի հրամանագրին։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։ 2019 թվականի փետրվարի 25-ից Ղազախստանի կառավարությունը ղեկավարում էր Ասկար Մամինը։ Նախագահն իր օգնական Երլան Կարինին նշանակել է պետքարտուղարի պաշտոնում։
10:44 05.01.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 11-13-ը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Վարչապետը որոշում է ստորագրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանին և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին Մոսկվա գործուղելու մասին:
10:41 05.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական […]
10:37 05.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ալիք և ցույցեր թույլ տալու մեղքն առանձնահատուկ կերպով ընկնում է կառավարության վրա։ RIA Novosti-ն, հղում անելով նախագահի վարչակազմի կայքին, հայտնում է, որ նախագահը երկրի սոցիալ-տնտեսական իրադրության հարցերով հանդիպում է անցկացրել։ Նախագահը հայտնել է, որ վարչապետ Ասկար Մամինը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Տոկաևը հանձնարարել […]
10:27 05.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Աբովյանի տարածաշրջանի, Աշոցք-Բավրա, Գորայք-Ծղուկ-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]