10:18 05.01.2022
Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է բողոքի անօրինական ակցիաների ժամանակ ավելի քան 200 ձերբակալվածի մասին։ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակումների 13 փաստով մինչդատական հետաքննություն է սկսվել»,-հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Անկարգությունների հետևանքով տուժել է 95 ոստիկան, վնասվել՝ 37 ծառայողական մեքենա։ Ալմաթիում, Շիմկենտում և Թարազում ցուցարարները փորձել են […]
10:08 05.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-15:00 Ավան՝ Աճառյան փ. 1, 2, 2/1, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 12, 13, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30, 32, 34, 36, 36/1, 44 շենքեր, հարակից տարածքների սեփական […]
10:56 04.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ընտանեկան բռնության՝ 3, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, […]
10:31 04.01.2022
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ․ «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է […]
10:24 04.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում […]
10:15 04.01.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը քննարկելու համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը: Նշվում է, որ երկու […]
10:06 04.01.2022
2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։ Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ […]
10:05 04.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 8-23 շենքեր, Քաջազնունի փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Սարկավագի փ. 126-128/2 սեփական տներ, Թբիլիսյան խճ. 29/3, 34Ա շենքեր, Աճառյան փ. 6, 89/4, 95 շենքեր, Սարկավագի […]
14:31 03.01.2022
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի նախկին աշխատակիցներ Ս. Մ.-ն և Ս. Ս.-ն նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող անձի կողմից օգտագործվող՝ համացանցի հասանելությամբ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար ընդունել են կաշառք տալու առաջարկը և տարբեր ժամանակահատվածներում ստացել […]
14:20 03.01.2022
Հունվարի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին հարվածել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի և վրաերթի ենթարկել «ՎԱԶ-2106»-ի առջևի անվադողը փոխող 43-ամյա վարորդ Հովհաննես Կիրակոսյանին, ինչի հետևանքով նա մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
14:12 03.01.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 3-ին՝ մինչև 20.00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջան՝ Խ.Դաշտենցի, Նոր Արեշի 45 փողոցներ և Նուբարաշենի խճուղի, Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 8, 10, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից […]
14:01 03.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել էր ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման կետերում: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացրել թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել: Երևանի Խորենացի փողոցի մսի բոլոր 36 տաղավարները (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) […]
13:51 03.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, […]
13:43 03.01.2022
Հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ։ 2021 թվականի ընթացքում […]
13:41 03.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին […]
13:27 03.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 943 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2789 մարդ, ևս 37-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 13 441 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,92 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,49 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,67 տոկոս: […]
13:18 03.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու` 36, խարդախության՝ 25, ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, […]
13:09 03.01.2022
Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել […]
13:03 03.01.2022
2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունվարի 5-ից։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով:
12:56 03.01.2022
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով, Ռուսաստանի Դաշնություն մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ. 1. ՌԴ մուտք գործելու օրվանից, 30 օրացուցային օրվա ընթացքում, անցնել պետական մատնահետքի մեկանգամյա գրանցման և նկարահանման հաշվառում, 2. ՌԴ մուտք գործելու օրվանից, 30 օրացուցային օրվա ընթացքում, անցնել […]
12:47 03.01.2022
Արտակագ դեպք Արագածոտնի մարզում․ ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տնամերձ հողամասում արջի քոթոթ կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ […]
12:35 03.01.2022
Հունվարի 3-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական […]
12:21 03.01.2022
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես […]
12:20 03.01.2022
2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ այդ դրույթների՝ այլևս […]
12:16 03.01.2022
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում Ամանորի գիշերը հրավառելիքի կիրառման հետևանքով տուժել է 27 մարդ, հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կենտրոնից, Թբիլիսիում տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Նրանցից 6-ը տարբեր շրջաններից վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ ԱԻ համակարգման և շտապ օգնության […]
12:00 03.01.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Գյումրիի օդանավակայանի սպասասրահից բերման է ենթարկել Գեղամ Խ․-ն, որը 2020թ. հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու փորձը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Դեկտեմբերի 31-ին, ժամը […]