11:44 03.01.2022
ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները: Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace): «ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ՝ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ […]
11:40 03.01.2022
Հունվարի 3-ին, ժամը 02։14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղի 3-րդ փողոցում արվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են «Volkswagen Vento» և «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենաները։ Հրդեհը […]
11:25 03.01.2022
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ կիրակի քովիդի թեստի դրական պատասխան է ստացել։ Հիվանդությունն ընթանում է թեթև, փոխանցում է Reuters-ը։ Պատվաստման լիարժեք կուրս անցած Օսթինը հայտարարել է, որ վերջին անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել է դեկտեմբերի 21-ին՝ ախտանշանների ի հայտ գալուց ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Պենտագոնի ղեկավարի մոտ ախտանշանները հայտնվել […]
11:20 03.01.2022
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ հայկական Նոր տարին սկսվում է առատ սեղաններով ու զարդարանքներով: Հետո սեղանների պարունակությունն ու զարդարանքների մնացորդները «մեկնում» են աղբամաններ: Առաջարկվում է դրանք օգտագործել այլ նպատակով: Օրինակ, եթե ունեք այգի, կարող եք որոշ բաղադրիչներ կոմպոստացնել: Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու […]
11:17 03.01.2022
Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ […]
11:04 03.01.2022
Հունվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 29 նոր դեպք ✓ 2840 թեստավորում ✓ 140 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345036 դեպք, որոնցից 331998-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3546 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7983 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 577 537 թեստավորում:
10:56 03.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցքի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]
10:54 03.01.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջնորդներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ԱՄՆ-ի և դաշնակիցների արձագանքը Ռուսաստանի գործողություններին, անվտանգության ոլորտում շփումերը և հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ ԱՄՆ նախագահի վարչակազմում հավելել են, որ առաջնորդներն աջակցություն են հայտնել մի շարք հարցեր, այդ թվում ռազմավարական կայունությանը […]
10:24 03.01.2022
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիև Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քելբաջարի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի վրա և վիրավորվել։ Էյնիևին տեղափոխել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», – ասված է հաղորդագրության մեջ։
10:17 03.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս […]
10:08 03.01.2022
Հունվարի 2-ին, ժամը 19։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1982 թ.), […]
13:00 01.01.2022
Հանրապետության տարածքում` Հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջաններում` ճանապարհներին, մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը […]
12:50 01.01.2022
Մեծ յոթնյակում նախագահությունը Մեծ Բրիտանիայից անցնում է Գերմանիային։ Ֆեդերատիվ հանրապետությունն այն ընդունոմ է անհանգիստ ժամանակաշրջանում՝ իրադրության սրացում Ուկրաինայի շուրջ, որում Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին, պանդեմիան, Աֆղանստանում թալիբների իշխանության գալը, էներգետիկ ճգնաժամը, գլոբալ տաքացումը։ Գերմանիայի նոր իշխանությունները մտադիր են Մեծ յոթնյակում նախագահության առաջնահերթ թեման դարձնել գլոբալ տաքացման դեմ պայքարը։ ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը, ով «կանաչների» ներկայացուցիչ […]
12:39 01.01.2022
Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 232 հազար նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրում պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։ «Մենք տարին ավարտել ենք ռեկորդով․ վերջին 24 ժամում գրանցվել է 232 200 դեպք, իսկ նախօրեին՝ 206 243 դեպք»,-ասված է հրապարակման մեջ։ Նոր վարակակիրների թվով նախկինի պես առաջատարը Փարիզն է։ […]
12:14 01.01.2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
12:05 01.01.2022
Հունվարի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 50 նոր դեպք ✓ 4398 թեստավորում ✓ 133 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344980 դեպք, որոնցից 331692-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3806 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 572 846թեստավորում:
12:00 01.01.2022
Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը եղել է 15 աստիճան և ավելի։ Սա ջերմաստիճանային ռեկորդ է։ Սոմերսեթում Ամանորի նախօրեին օդերևութաբանները գրանցել են ամենատաք ջերմաստիճանը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ուելսի Քոլվին-Բեյ քաղաքում 2011 թվականի ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է՝ հասնելով 14․9 աստիճանի։ Լինքոլնշիրում գրանցվել է 15․3 աստիճան տաքություն, Մերիֆիլդում՝ 15․8։
11:48 01.01.2022
2022 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում կսկսեն ոչ միայն տուգանել, այլև արտաքսել անօրինական աշխատանքային միգրանտներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ բացի մինչև 5000 ռուբլի տուգանքից, կընդունվեն միջոցառումներ՝ կապված արտաքսման և հետդարձի արգելքի հետ։ Օրենքը խախտող գործատուները յուրաքանչյուր անօրինական աշխատող միգրանտի համար կտուգանվեն 800 հազար ռուբլու չափով։ ՌԴ ՆԳՆ-ն խորհուրդ է տվել Ռուսաստանում […]
11:38 01.01.2022
Լեհաստանը Շվեդիայից ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հիշեցնելով, որ կազմակերպության մեջ է մտնում 57 երկիր։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի խոսքով՝ հանրապետության իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան՝ հոգ տանելու աշխարհի այդ հատվածում խաղաղության ու անվտանգության համար՝ սպառնալիքներ նկատելու դեպքում հա,ապատասխան ազդանշաններ ուղարկելով ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերներին։ ԵԱՀԿ տարածքում […]
11:29 01.01.2022
2022 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Նշվում է, որ Մինսկին հաջողվել է պանդեմիայի և միության առանձին երկրներում քաղաքական ցնցումների պայմաններում պահպանել կազմակերպությունը որպես հնարավորությունների հարթակ։ TASS-ի հաղորդմամբ՝ Նուր-Սուլթանը պետք է շարունակի ԱՊՀ-ի հետևողական զարգացումը որպես տարածաշրջանային միավորում։ Անցած տարի կազմակերպության երկրները կարողացել են բարելավել տնտեսական ցուցանիշները։ 2021 թվականի հունվարից օգոստոս առևտրի ծավալը, նախորդ […]
11:14 01.01.2022
Հայաստանը 2022թ. կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Այս կարգավիճակը պաշտոնապես Հայաստանին է անցել Տաջիկստանից՝ 2021թ. սեպտեմբերին կազմակերպության վերջին նստաշրջանի ժամանակ։ Այս տարվա վերջին նախագահությունը կանցնի Բելառուսին։ Կազմակերպության մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, նախագահում են այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ Մշտական խորհրդի ղեկավար ռոտացիայով […]
10:59 01.01.2022
Ֆրանսիան հունվարի 1-ից ստանձնում է Եվրոպական միության նախագահի պարտականությունները։ Համաձայն ռոտացիոն կանոնների, որոնք ընդունված են 27 պետությունները միավորովող կազմակերպությունում, հերթական նախագահի լիազորությունները կտևեն 6 ամիս, փոխանցում է TASS-ը։ Դեռևս դեկտեմբերին, Փարիզում ներկայացնելով նախագահության ծրագիրը, նախագահ Էմանուել Մակրոնն առաջնահերթություններն այսպես էր ձևակերպել․ «Մենք պետք է եվրոպական սահմանների ներսում համագործակցությունից անցում կատարենք Եվրոպայի, որը կլինի շրջապատող աշխարհում […]
10:49 01.01.2022
Նյու Յորքի նոր քաղաքապետ Էրիկ Ադամսը երդմնակալել է Թայմս-սքվերում, հայտնում է NY1 հեռուստաալիքը։ Ադամսը դարձել է մեգապոլսի 110-րդ քաղաքապետը, 20 տարում երկրորդ անընդմեջ դեմոկրատ քաղաքապետը՝ Բիլ դե Բլազիոյի հեռանալուց հետո։ Նա մեգապոլսի պատմության մեջ երկրորդ սևամորթ քաղաքապետն է։ Ադամսը երդվել է՝ ձեռքն ընտանեկան Աստվածաշնչի վրա դրված։ Արարողությանը մասնակցել են նաև նրա ընտանիքի անդամները։ Ավելի վաղ […]
10:33 01.01.2022
Օրենքը, որն արգելում է ռուսական նավերի հասանելիությունն Ուկրաինայի ներքին ջրերին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ին։ Համապատասխան փաստաթուղթը, որը Գերագույն ռադան ընդունել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, զետեղված է խորհրդարանի կայքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Արգելվում է նաև Ուկրաինայի նավագնացության պետական ռեեստրում այն նավերի գրանցումը, որոնք տնօրինում են ՌԴ քաղաքացիները։ Ուկրաինայի […]
10:23 01.01.2022
Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում գտնվող տաճարում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Վայշնո-Դեվի սրբավայրում։ Եվս 13 մարդ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։ Ինչպես գրում է Hindustan Times-ը, հրմշտոցի պատճառ է դարձել Ամանորի առաջին օրը ուխտավորների մեծ հոսքը։ Քարանձավային տաճար մուտք գործել […]