TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:15 01.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Պատերազմի ու COVID-ի հետևանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը․ Փաշինյան

10:08 01.01.2022

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարեվերջյան ուղերձում, որի տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, […]

̰
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:04 01.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
SHANTNEWS

13:00 31.12.2021

̰
2022 թվականին մենք շարունակելու ենք սկսածը՝ հանուն Արցախի Հանրապետության վառ ու լուսավոր գալիքի. Կարեն Սարգսյան

12:49 31.12.2021

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների շնորհավորական ուղերձը. «Հարգելի հայրենակիցներ Ավարտին է մոտենում 2021 թվականը, պատերազմից հետո առաջին տարին, որը լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահրավերներով: Նոր տարին դիմավորելու հնարավորությունը մեզ ընձեռվել է հազարավոր կյանքերի շնորհիվ: Մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր նվիրվեցին անմնացորդ, որ ապրի ու […]

̰
Մյասնիկյան պողոտայում բախվել են UAZ Patriot-ն ու Nissan-ը. UAZ-ը կողաշրջվել է, 15-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

12:46 31.12.2021

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 100 նոր դեպք

12:26 31.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 100 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 38 802 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 5,41%, վերջին 14 օրը –5,5%, վերջին 7 օրը – 5,28%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 934 741 դեպք: Ապաքինվել է ևս 2 251 պացիենտ, և […]

̰ ̰
Մեր հավակնոտ ծրագրերը տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ․ Անահիտ Ավանեսյան

12:10 31.12.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը: Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական […]

̰
Պարտավոր ենք գնալ բարեփոխումների, որոնք կստիպեն բոլորիս առավելագույնի հասցնել անձնական պատասխանատվությունն ապագայի հանդեպ․ Անդրանիկ Փիլոյան

12:06 31.12.2021

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով․ «ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, փրկարար ծառայողներ, վետերաններ, Ավարտվում է 2021 թվականը։ Անցնող տարին բնութագրվեց աշխարհը պատուհասած համաճարակի հաղթահարմանը, հետպատերազմական խնդիրների լուծմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած դրանց, վստահաբար կարող եմ ասել, որ դուք պատվախնդրորեն եք կատարել ձեր վտանգաշատ աշխատանքը՝ վերահաստատելով կառույցի մարդասիրական առաքելությունը: Շոշափելի […]

̰
Շարունակելու ենք կարողությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները․ ՊԲ հրամանատար

11:54 31.12.2021

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի տարեմուտի ուղերձը․ «Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ, հարգելի հայրենակիցներ Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը հարուստ էր փորձություններով ու մարտահրավերներով, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բուռն զարգացումներով: Սակայն այսօր կարող ենք փաստել, որ Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել

11:49 31.12.2021

Դեկտեմբերի 30-ին կատարվել է 195 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արենիում հայտնաբերված ամենահին կոշիկը փրկելու համար մոտ 10 մլն է հատկացվել. Արա Խզմալյան

11:47 31.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ 9 900 000 դրամ է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանին Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավից հայտնաբերված, Ք.ա. 3600-3500 թթ. թվագրվող կաշվե ոտնամանի համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման համար։ Այս մասին իր ֆեյսուքյան էջում հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Հատուկ պայմանների բացակայության պատճառով ոտնամանի կաշին […]

̰
Երախտապարտ եմ նրանց, ովքեր միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» անընդունելի ու դատապարտելի խոսույթից․ Արցախի ՄԻՊ

11:35 31.12.2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել Ամոնորի շնորհավորական ուղերձով․ «Նախորդ տարիների ամանորյա անհոգ բարեմաղթանքներն այսօր, գուցե, արդիական չեն, մեր հստակ անելիքների ֆոնին զուտ երազանքներն ու իղձերն ուղղակի շռայլություն են։ Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայլերով, նպատակաուղղված… Իսկ Ամանորի նախաշեմին ուղղակի կցանկանայի գնահատել և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում վարքը համարում եմ օրինակելի։ […]

̰ ̰
Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոնը Մաքսիմ Վաշյե-Լագրավն է

11:09 31.12.2021

Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: ♟Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։ ♟Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին: […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, 4 մահ

11:04 31.12.2021

Դեկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 104 նոր դեպք ✓ 7578 թեստավորում ✓ 211 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344930 դեպք, որոնցից 331559-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3894պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7972 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 568 448 թեստավորում:

̰
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

11:01 31.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Վարդենիսի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […]

̰
Մաղթում եմ, որ կրթական ոլորտում կարողանանք կենտրոնանալ և զբաղվել միայն կրթական խնդիրներով․ Ժաննա Անդրեասյան

10:58 31.12.2021

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի մանկավարժներ, տնօրեններ, Շնորհավորում եմ։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել եք այս դժվար տարում և պիտի անեք նոր տարում՝ ի նպաստ մեր երեխաների որակյալ կրթության։ Մաղթում եմ, որ կրթական ոլորտում կարողանանք կենտրոնանալ և զբաղվել միայն կրթական խնդիրներով։ Առողջություն և խաղաղություն ձեր ընտանիքներին և մեր երկրին»։

̰
Հավատացած եմ՝ մեր դարավոր բարեկամության պատմությունը կհամալրվի համատեղ ձեռքբերումների փառավոր էջերով․ Կոպիրկին

10:41 31.12.2021

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Թանկագին ընկերներ, Թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով: Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի: Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ […]

̰
«Ամենօրյա աշխատանքում յուրաքաչյուրս բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով իրականացնենք մեր առաքելությունը». Արմեն Մուրադյան

10:31 31.12.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի ապագա բժիշկներ, գործընկերներ, բժշկի աշխատանքում լավագույն գնահատականը, անշուշտ, առողջացած հիվանդն է և նրա կողմից ասված երախտիքի խոսքը: Բոլոր ժամանակներում բուժաշխատողների կատարած աշխատանքն անգնահատելի է. ամենօրյա սխրանք, որի շնորհիվ շատերն ապաքինվում են, վերադառնում են լիարժեք կյանք, վերականգնում առողջությունը: Կորոնավիրուսային համավարակի դեմ «սպիտակ բանակի» շարունակվող պայքարն ամենավառ օրինակն […]

̰
Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

10:06 31.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
SHANTNEWS

09:59 31.12.2021

̰
COVID-19. ԱՄՆ-ում ռեկորդային թվով երեխաներ են հոսպիտալացվել

09:47 31.12.2021

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը դարձել է ԱՄՆ-ում երեխաների զանգվածային հոսպիտալացման պատճառ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնին։ Շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 22-28-ը, հիվանդանոց է տեղափոխվել մինչև 17 տարեկան 378 երեխա՝ նախորդ շաբաթվա համեմատ 66 տոկոսով ավելի։ 5-ից բարձր տարիքի երեխաների պատվաստման մեկնարկից առ այսօր երկրում լիովին պատվաստվել է մոտ […]

̰
Հրդեհ Խորոնք գյուղում

09:36 31.12.2021

Դեկտեմբերի 30-ին, ժամը 20:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։28-ին, մարվել՝ 22։46-ին։ Այրվել են երկհարկանի տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ), կենցաղային իրեր, […]

̰
Հորդորում ենք բոլոր վարորդներին լինել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց․ ԱՀ ՃՈ պետ

09:30 31.12.2021

«ԱՀ Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանը դիմել է քաղաքացիներին․ Հարգելի վարորդներ, հետիոտներ և ուղևորներ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը շնորհավորում է Ձեզ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները տոնական օրերին հանրապետության տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն: Ճանապարհային ոստիկանության տեսուչներն ապահովում են անխափան […]

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել

09:28 31.12.2021

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ամանորյա ուղերձը․ «Սիրելի երևանցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական […]

̰
Կարևորում եմ նոր իրավիճակն ու առկա մարտահրավերները հաղթահարելու ջանքերի մեկտեղումը․ Արթուր Թովմասյան

09:25 31.12.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ․ Սիրելի´ հայրենակիցներ Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին: Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։ Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել […]

̰
Բանտ վերադառնալուց հետո Սաակաշվիլին հայտարարություն է արել

09:13 31.12.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուժով տեղափոխել են Գորիի հոսպիտալից Ռուսթավիի № 12 բանտ։ Բանտ վերադառնալուց հետո Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ։ Նա, մասնավորապես, ասել է, որ իր համար կարևոր է վերականգնվելը և ապաքինումից հետո հարձակման նախապատրաստվելը։ «Ինչ էլ նրանք անեն, ես նրանցից ամենևին չեմ վախենում։ Հակառակը՝ աճում […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է

09:01 31.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
BACK_TO_TOP