10:35 30.12.2021
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հանդես է եկել տարեվերջյան ուղերձով․ «Հարգելի գործընկերներ, Ժամանակն է հրաժեշտ տալ 2021 թվականին և ողջունել 2022-ը: Այս նաև լավ առիթ է խորհել և վերհիշել, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել, և ինչ նպատակներ ենք սահմանում ապագայի համար: 2021 թվականը հեշտ տարի չէր։ Այն նոր մարտահրավերներ է առաջ բերել, […]
10:30 30.12.2021
Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։ Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ […]
10:27 30.12.2021
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 մ2 տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ […]
10:12 30.12.2021
Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
09:50 30.12.2021
Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում (30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։38-ին։ Մասամբ […]
09:35 30.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:15 30.12.2021
Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է մեկ բարելի դիմաց 80 դոլարից ($80,02)։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Վերջին անգամ Brent-ի գինն 80 դոլարից անցել է նոյեմբերի 26-ին։ Ընդհանուր առմամբ սև ոսկին սկսել է աստիճանաբար թանկանալ դեկտեմբերի 20-ից։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,7 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 76,51 […]
08:55 30.12.2021
Ամերիկյան Արիզոնա նահանգում առանց վարորդի և առանց հեռակառավարման բեռնատարն աշխարհում առաջին անգամ անցել է հանրային նշանակության ավտոճանապարհներով։ Այս մասին հայտնում է բեռնատարը ստեղծած TuSimple ընկերության մամուլի ծառայությունը։ Թեստ-դրայվը կատարվել է դեկտեմբերի 22-ի գիշերը։ Ինքակառավարվող բեռնատարը 80 րոպեում անցել է մոտ 130 կմ։ Այն կարողացել է հաջող անցնել խաչմերուկները, փոխգործակցել է այլ տրանսպորտային միջոցների հետ, անհրաժեշտության […]
08:44 30.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
08:34 30.12.2021
ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 29-ին բանակցություններ է վարել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանի, Աննալենա Բերբոկի և Էլիզաբեթ Տրասի հետ։ Պետդեպի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել համակարգել իրենց գործողություններն ու մշակել համատեղ պատասխան ռուսական զորքերի՝ Ուկարինա հնարավոր ներխուժմանը։ «Նրանք քննարկել են համակարգումը շարունակելու […]
08:21 30.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին գիշերը, առանց նրա համաձայնության, Գորիի հոսպիտալից բռնությամբ տեղափոխել են Ռուսթավիի բանտ։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի ընկերուհին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին։ «Գիտակի՞ց է նա, ի՞նչ վիճակում է, դեռևս անհայտ է»,-գրել է Յասկոն իր ֆեյսբուքյան էջում։ Նա […]
08:10 30.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Գեղաշեն, Կոտայք և Հատիս գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Ձորաղբյուր գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ […]
12:56 29.12.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։ Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք […]
12:54 29.12.2021
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի եկեղեցու մոտ 33-ամյա տղամարդը իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ ձեռնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ Սվաճյան փողոցից բուժօգնության է տեղափոխել տուժածին։ Մալաթիայի քրեական […]
12:45 29.12.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: «Ակտը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է […]
12:39 29.12.2021
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։ Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ […]
12:30 29.12.2021
ԱՀ կառավարությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը: ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ծրագրի առաջին փուլով՝ Արցախբանկ ՓԲԸ -ից, փոխհատուցում կտրամադրվի առաջին 954 դիմումատուին, այնուհետև գործընթացը կշարունակվի 2022 թվականի հունվարից: Ծանուցումները կստանաք նաև SMS հաղորդագրությամբ, […]
12:16 29.12.2021
Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խմբի անդամ, նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում չբուժվող ախտորոշումներ չունի։ Այս մասին Գորիում լրագրողներին հայտնել է նյարդաբանը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Այցի նպատակը ներկա իրավիճակը ստուգելն էր, քանի որ պատրաստվում էին տեղափոխել։ Պետք էր հասկանալ, թե որքանով էր դա արդարացված, ինչով ավարտվեցին ուսումնասիրությունները, ինչպես է կազմվել Ձև […]
12:10 29.12.2021
Դեկտեմբերի 28-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Կանոները պահպանվում են, խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ […]
12:02 29.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 711 մարդ, ևս 61-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 46 059 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,46 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,65 տոկոս, իսկ վերջին […]
11:48 29.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, որսագողության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի […]
11:39 29.12.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ ? Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ ?Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։ ?Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։ ?«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա […]
11:31 29.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է «Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին, որով ՀՀ ոստիկանության Կումայրիի […]
11:19 29.12.2021
Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները: «Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները: 2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ունեցել է շուրջ 850 000 այցելու: Կայքում […]
11:10 29.12.2021
Հոլիվուդյան դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից 9 տարի տևած դատական քաշքշուկներից հետո։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զույգը բաժանության մասին հայտարարել էր 2011 թվականին՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Շվարցենեգերը որդի է ունեցել աղախնից։ Պորտալը նման երկար դատավարությունը բացատրել է […]
11:06 29.12.2021
Դեկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 88 նոր դեպք ✓ 6788 թեստավորում ✓ 125 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344737 դեպք, որոնցից 331152 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4123 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7961 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1501 է: Ընդհանուր […]
10:50 29.12.2021
2021 թվականին հիմնանորոգվել է Տ-1-24 /Մ-3/ Մելիքգյուղ կմ0+000-կմ6+000 (6կմ) ճանապարհահատվածը։ Այն անցնում է Արագածոտնի մարզով՝ Մելիքգյուղը կապելով Մ-3 միջպետական ճանապարհի հետ։ Շինաշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ Քամփնի» ընկերությունը։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։