10:43 29.12.2021
Թեհրանի հրթիռներն ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին, գրում է The New Yorker-ը։ Նրա խոսքով՝ դրա ապացույցն 2020 թվականի հունվարին Իրաքում Իրանի կողմից ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազային ուղղված հարվածներն էին։ Մաքքենզին հավելել է, որ Իրանը կարող է էֆեկտիվ հրթիռային հարվածներ […]
10:29 29.12.2021
Սուդանի հարավում ոսկու հանքի փլուզման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Կորդոֆան նահանգում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Sudanese Mineral Resources պետական ընկերության հայտարարությանը։ Նշվում է, որ տեղի իշխանություններն ավելի վաղ փակել էին «Ում Դրիսայա» հանքը փլուզման պատճառով և արգելել այնտեղ օգտակար հանածոների արդյունահանումը։ Ինչ-որ ժամանակ օբյեկտում […]
10:17 29.12.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․ «Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու, ինչպես նաև վերլուծելով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պետարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների […]
09:46 29.12.2021
Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Astra և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են […]
09:34 29.12.2021
2021 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 400-ով։ Դեկտեմբերի 17-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 2600 միլիարդատեր՝ մոտ 14 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Կանանց թվում 2021-ին ամենահարուստը ճանաչվել է Միրիամ Ադելսոնը՝ ազարտային խաղերի մագնատ Շելդոն Ադելսոնի այրին։ Նա ժառանգել է ամուսնու մասնաբաժինը Las Vegas Sands-ում, դա կազմում է նրա […]
09:20 29.12.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։25-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի, որովայնի, կրծքավանդակի, շեքի, վերին և ստորին վերջույթների շրջանի, վերին շնչուղիների 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշումով Այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են մեկնել […]
09:11 29.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
09:03 29.12.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է աֆրիկյան 8 երկրներից մուտքի սահմանափակումները։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ «Հարավային Աֆրիկայի երկրներից ուղևորությունների սահմանափակումներն այլևս հարկավոր չեն՝ բնակչության առողջությունը պաշտպանելու համար»,-ասված է Բայդենի հրամանագրում։ Սահմանափակումները կդադարեն գործել դեկտեմբերի 31-ից։ Դրանք ներմուծվել էին կորոնավիրուսի Օմիկրոն շտամի պատճառով՝ Հարավաֆրիկյան Հանրապետության, Բոտսվանայի, Զիմբաբվեի, Նամիբիայի, Լեսոտոյի, Էսվանտինիի, Մոզամբիկի և Մալավիի դեմ։ Հիշեցնենք, […]
08:50 29.12.2021
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Welt պարբերականին տված հարցազրույցում անվտանգության երաշխիքների և դեպի արևելք ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջներն անվանել է «ռուսական օրակարգ՝ միանգամայն անընդունելի պայմաններով», հատկապես Ուկրաինայի հանդեպ։ Բորելը նշել է, որ բանակցությունները պետք է վերաբերեն ոչ միայն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այլ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման պահից ի […]
08:37 29.12.2021
Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
08:25 29.12.2021
Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ աշխատանքային միգրանտները և օտարերկրացիները, ովքեր երկիր են այցելում տևական՝ 90 օրից ավելի ժամկետով, պետք է բուժզննում անցնեն և մատնահետք հանձնեն (դակտիլոսկոպիա)։ Այս մասին հիշեցնում է ՌԴ ՆԳՆ-ն։ Բուժզննման մեջ ներառված է վարակիչ հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ-ի առկայությունն ի հայտ բերող թեստը։ Անձը կենթարկվի նաև […]
08:10 29.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-14:00 Նազարբեկյան փ. 48 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Նախկին Էներգետիկայի նախարարության շենք միակողմանի, Տարածքային կառավարման նախարարության շենք միակողմանի, Արտաքին գործերի նախարարության շենք միակողմանի, “Մելլաթ բանկ” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ- […]
12:52 28.12.2021
Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ 1997-2014 թվականներին թուրքական բանտերում ինքնասպան է եղել 544 բանտարկյալ և դատապարտյալ։ Իսկ քրեակատարողական համակարգում քաղաքացիական հասարակության ասոցիացիայի (CİSST) տվյալներով՝ 2014 թվականից մինչ օրս ինքնասպան եղած անձանց թիվը 97 է, հայտնում է Ermenihaber-ը։ Այս վիճակագրությունը տեղ է գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի պատրաստած զեկույցում։ […]
12:49 28.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
12:47 28.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել և դրա […]
12:38 28.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ: 54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: 45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի […]
12:36 28.12.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Տարին ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները […]
12:23 28.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծանր վիրավորանքի, սպանության սպառնալիքի, ծեծի ու ծնողի և երեխայի […]
12:15 28.12.2021
Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։ Սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել […]
12:03 28.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 966 մարդ, ևս 63-ը՝ մահացել։
11:49 28.12.2021
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գորիսի համայնքապետը կմնա կալանավորված։ Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Առուշ Առուշանյանին: Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին […]
11:28 28.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Փաշինյանին վարչապետի պաշտոնում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ […]
11:20 28.12.2021
Դեկտեմբերի 27-ին կատարվել է 121 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 63 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:18 28.12.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, ? Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25.000 կամ 50.000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։ Այն դեպքում, երբ դիմումում սխալ է նշված շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով […]
11:08 28.12.2021
Դեկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 109 նոր դեպք ✓ 6547 թեստավորում ✓ 186 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344649 դեպք, որոնցից 331027 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7956 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1500 է: Ընդհանուր […]
10:48 28.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Գյումրու բնակիչ Ս. Ղուկասյանի, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել է, որ Գյումրի […]
10:45 28.12.2021
դեկտեմբերի 27-ի երեկոյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից […]
10:43 28.12.2021
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները: Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե բուհ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհ-երը […]