10:33 28.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […]
10:03 28.12.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով․ «30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, […]
09:51 28.12.2021
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու […]
09:48 28.12.2021
Հունաստանի իշխանությունները որոշել են 2 շաբաթով խստացնել կարանտինային սահմանափակումները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Երկրում հիվանդացության բռնկումը զսպելու համար հունվարի 3-16-ը կգործեն հավելյալ միջոցառումներ, որոնք կվերաբերեն հիմնականում գիշերային ժամանցի հաստատություններին։ Նշված ժամանակահատվածում բարերն ու ռեստորանները կփակվեն կեսգիշերին, իսկ մեկ սեղանի շուրջ այցելուների առավելագույն թիվը չպետք է գերազանցի 6-ը։ Սահմանափակվում է նաև մարզական միջոցառումների այցելուների […]
09:33 28.12.2021
Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Փափազյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառն ընկել է բակի երթևեկելի հատված և փակել այն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) հարվածել է ծառին, […]
09:24 28.12.2021
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը չի առաջացնում այնքան լուրջ հետևանքներ, որքան ենթադրվում էր։ Արդյունքում շուկան վերադարձել է աճի։ Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,59 դոլարով (3,43%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78,38 դոլարի։ Brent-ի գինը նոյեմբերի 26-ից ի վեր առաջին անգամ է հատել 78 դոլարի շեմը։ Նյու […]
09:13 28.12.2021
Դեկտեմբերի 28-ին, ժամը 03:22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:22-ին, մարվել` 05:58-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ)։
08:56 28.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
08:44 28.12.2021
Ուկրաինայում տիրող իրավիճակի և սպառազինությունների վերահսկման հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան հունվարի 10-ին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը։ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն հունվարի 10-ին։ Մոսկվան և ՆԱՏՕ-ն, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարեն հունվարի 12-ին։ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի բանակցությունները կկայանան հունվարի 13-ին»,-հայտարարել է ազգային անվտանգոության […]
08:34 28.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում կունենա պետության գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Այս մասին բանտարկված քաղաքական գործիչը գրել է իր տելեգրամյան ալիքում։ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը հրաշալի հանդիպում է ունեցել Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, ով այցելել է իրեն հոսպիտալում։ Հյուրի առաջարկով էլ իրենց հաջորդ հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով։ Մարգվելաշվիլին նշել է, որ այդ […]
08:25 28.12.2021
Աշխարհում կատարվել է քովիդի դեմ ավելի քան 9 մլրդ պատվաստում։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իշխանությունների պաշտոնական տվյալներին և վիճակագրություններին։ Ներկայում քաղաքացիական շրջանառության մեջ է կորոնավիրուսի դեմ առնվազն 15 պատվաստանյութ։ Պատվաստումների ավելի քան կեսը՝ 4,67 մլրդ, բաժին է ընկնում 3 երկրի՝ Չինաստանին (2,77 մլրդ), Հնդկաստանին (1,4 մլրդ) և ԱՄՆ-ին (0,5 մլրդ)։ Հստակ նշել, […]
08:10 28.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-14:00 Եղբայրության փ․ 19 շենք, Արշակունյաց պող․ 36ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 5 շենքեր, Մառի փ. 4, Գայի պող. 59 շենքեր […]
12:59 27.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 9, յուրացնելու կամ վատնելու՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի ծառահատման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության ու թմրամիջոցների, […]
12:58 27.12.2021
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ: Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ […]
12:56 27.12.2021
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS-ի) միջև կնքած համաձայնագրի արդյունքում մեկնարկել են Դամասկոսի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքները։ 2021 թ. դեկտեմբերի 6-ին Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը սկսեց իր առաջին մաքրման ծրագիրը Դարայայում՝ արևմտյան Ղուտայում՝ Ռուռալ Դամասկոս, որը […]
12:40 27.12.2021
Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։ Նրա խոսքով՝ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
12:26 27.12.2021
Դեկտեմբերի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 15 և 14 տարեկան երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին նրանք հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաներում պատանիները Սիսիանի մարզադաշտի հարակից տարածքում վիճել են 14-ամյա պատանու […]
11:56 27.12.2021
Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնում Էկատերինե Տիկարաձեին կփոխարինի Զուրաբ Ազարաշվիլին։ Զուրաբ Ազարաշվիլիին այս պաշտոնում առաջադրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է 1tv.ge-ն։ «Ինչպես գիտեք, Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել, և ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան։ Այսօր ներկայացնում ենք առողջապահության նոր […]
11:48 27.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 193 մարդ, ևս 71-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 19 701 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5.86 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,13 […]
11:16 27.12.2021
Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, […]
11:08 27.12.2021
Դեկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք: Կատարվել է 4669 թեստավորում: Ունենք 248 առողջացած, մահվան 7 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344540 դեպք, որոնցից 330841-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7950 դեպք է արձանագրվել:
10:34 27.12.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը պաստառ է հրապարակել՝ սեզոնային գրիպի կանխարգելման թեմայով։
10:25 27.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարեւոր է. 1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան […]
10:05 27.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի Վարդենիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […]
09:31 27.12.2021
Դեկտեմբերի 27-ին, ժամը 02:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խուդյակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին կից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է […]