09:22 27.12.2021
Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
09:14 27.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` բացառությամբ բեռնատարների։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:06 27.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]
08:57 27.12.2021
Եվրամիությունն Առևտրի համաշխարհային կազմակերպություն է ուղարկել դիմում՝ ներմուծման փոխարինման քաղաքականության պատճառով Ռուսաստանի դեմ 290 մլրդ եվրոյի պահանջով։ Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ԱՀԿ հաղորդագրությանը։ Այդ գումարը ստացվել է 2019 թվականին ռուսական պետական ձեռնարկությունների տենդերների ընդհանուր արժեքից։ ԵՄ-ում գանգատվում են, որ եվրոպական ընկերությունները դրանց չեն մասնակցել։ Նոյեմբերի վերջին ԱՀԿ անդամները դիտարկել են ԵՄ հայցը՝ […]
08:29 27.12.2021
Աֆղանստանի առաքինության քարոզման և արատների կանխարգելման հարցերով նախարարությունը հրաման է արձակել այն մասին, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը չպետք է տեղափոխեն այն կանանց, ովքեր առանց հարազատ տղամարդու կուղևորվեն 72 կմ-ից հեռու։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Սադել Ակիֆ Մուհաջիրի խոսքով՝ թալիբները նաև կոչ են անում տրանսպորտային միջոցների բոլոր տերերին ծառայություններ մատուցել միայն այն կանանց, ովքեր կրում […]
08:19 27.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է 2022 թվականին սկսել կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի հարցով գլոբալ համաձայնագրի քննարկումը։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։ Խոսքը վերաբերում է ապագայում համավարակներին օպերատիվ արձագանքելուն։ Որպեսզի պանդեմիան ավարտվի, Գեբերեյսուսի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի մինչ հաջորդ տարվա կեսերը պատվաստված լինի աշխարհի բնակչության 70 տոկոսը։ Նա նշել է, որ […]
08:10 27.12.2021
Դեկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 11 կմ հատվածու, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հրշեջ-փրկարարաները մտել են գետը և հոսաքանզրկել ավտոմեքենան, սակայն […]
12:56 25.12.2021
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել: Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և […]
12:44 25.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 090 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 768 մարդ, ևս 76-ը՝ մահացել։ Մեկ օրում կատարվել է 48 640 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 4,3 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,12 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,41 […]
12:22 25.12.2021
*Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Բուզանդի և Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը դեկտեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) […]
12:16 25.12.2021
Դեկտեմբերի 24-ին կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
12:10 25.12.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են […]
11:56 25.12.2021
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ, շարունակական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է 1tv.ge-ն։ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
11:43 25.12.2021
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է: Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է […]
11:20 25.12.2021
Սուրբ Ծննդյան տոնը նշելու ամսաթվերի տարբերությունը հուլիոսյան և գրիգորյանական օրացույցների տարբերությունից է սկսվել: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սուրբ Ծնունդը նշում են կաթոլիկները, աշխարհի 11 ուղղափառ եկեղեցիները, որոշ բողոքականներ, որոնք օգտվում են, այսպես կոչված, նորհուլիոսյան օրացույցից: Հունվարի 6-ի լույս 7-ին Սուրբ Ծնունդը նշում են հայ առաքելական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիները, Աֆոնի մենաստանը և այն կաթոլիկները, […]
11:06 25.12.2021
Դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք: Կատարվել է 7084 թեստավորում: Ունենք 328 ռողջացած, մահվան 3 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344379 դեպք, որոնցից 330311-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7942 դեպք է արձանագրվել:
09:12 25.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:04 25.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց (կմ57+750-կմ58+810) ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։ ?Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման […]
09:01 25.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
08:53 25.12.2021
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արփիկ թաղամասի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են բնակարանի տանիքի ծածկը, փայտե կառուցատարրեր և […]
08:10 25.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 թիվ 3 կլինիկական հիվանդանոց միակողմանի, Ձորափի փ. 19, 19/6 շենքեր, Նալբանդյան փ. 7/1 շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան […]
11:37 24.12.2021
Ֆիլիպիններում Rai թայֆունի զոհերի թիվը հասել է 326-ի։ Այս մասին հայտնում է Աղետների հետևանքների վերացման և ռիսկերի նվազեցման հարցերով ազգային խորհուրդը, փոխանցում է RIA Novosti-ն։ Վնասվածքներ է ստացել 275 մարդ, ևս 37-ը համարվում են անհետ կորած։ Rai թայֆունը, որն ամենամահաբերներից մեկն է դարձել երկրի պատմության մեջ, Ֆիլիպինների ափեր է հասել դեկտեմբերի 16-ին։ Տարհանվել է ավելի […]
11:14 24.12.2021
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: «Դիտորդական կետերի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման նկատմամբ: […]
11:11 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ՝ 62-ամյա կինը մահացել […]
11:05 24.12.2021
Դեկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135 նոր դեպք: Կատարվել է 6236 թեստավորում: Ունենք 407 ռողջացած, մահվան 3 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344261 դեպք, որոնցից 329983-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7939 դեպք է արձանագրվել:
10:58 24.12.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխին սև ամպեր են կուտակվում: Նրա ղեկավարման վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ լրջորեն քննարկում են նրան փոխելու անհրաժեշտության հարցը, հայտնում է BBC-ն։ Հիմքում նրա կառավարությունում ծագած բազմաթիվ սկանդալներն են՝ կոռուպցիա, խիստ լոքդաուն, ընտրություններում պարտություն այնտեղ, որտեղ պահպանողականներն իշխող են եղել մոտ 200 տարի: Վերջին հարցումները ցույց են տվել, որ […]
10:52 24.12.2021
COVID-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև COVID- 19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և վերջինիս գործընկերը` Վրաստանի օկուպացված […]
10:42 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին ժամը 03:19-ին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան 36 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով այրվում է «Գինետուն» ռեստորանը : Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասի երկու […]