11:32 12.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
11:32 12.02.2021
Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղղորդվել էր Բավրա: Այդ շրջանում անցակետն աշխատել է ծանրաբեռնված: Անցակետի պատասխանատուները վստահեցնում են` իրավիճակից հաջողվել է պատվով դուրս […]
11:20 12.02.2021
Փետրվարի 11-ին Արցախում կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ […]
11:01 12.02.2021
Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և մահվան 3 դեպք: […]
10:34 12.02.2021
Սպիտակ ցլի տարին Չինաստանում մտավ իր իրավունքների մեջ։ Երկրի բնակիչների մեծ մասն ամանորյա գիշերը տանն են անցկացրել պանդեմիայի պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Գլխավոր զվարճությունը եղել է ամանորյա գալա-համերգը՝ Չունվանը, որն ավանդաբար հեռարձակվում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ։ Երկրի քաղաքներում եղել է արտասովոր հանգիստ իրավիճակ, դատարկություն։ Կեսգիշերին մայրաքաղաքի ծայրամասերում անդորրը խախտել են հրավառություններն ու ճայթրուկները։ […]
10:12 12.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներն ապահովելու նպատակով ռազմավարական խորհրդատվության և կարողությունների զարգացման համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավված եվրոպական […]
09:49 12.02.2021
Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Մարտունի քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: ԱՀ ԱԻՊԾ-ից կոչ են անում պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911:
09:35 12.02.2021
Վլադիկավկազում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Պայթյունը տեղի է ունեցել Գագկաևի փողոցում գտնվող առևտրի կենտրոնի շենքում։ Միհարկանի շինությունը գետնին է հավասարվել։ Կան տուժածներ։ Պայթյունից հետո հրդեհ չի եղել։ Նշվում է, որ նկուղում պահվել են թթվածնի բալոններ։ Որպես տեղի ունեցածի նախնական պատճառ նշվում է գազաօդային խառնուրդի արտահոսքը։
09:18 12.02.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 106,99 մլն-ը՝ մեկ օրում աճելով ավելի քան 413 հազարով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նշենք, որ ԱՀԿ վիճակագրությունում հաշվի են առնված միայն պետությունների կողմից տրամադրված, պաշտոնապես հաստատված տվյալները։ Կազմակերպությունը հայտնում է, որ մեկ օրում մահվան դեպքերի թիվն ավելացել է 12․7 հազարով՝ գերազանցելով 2․34 միլիոնը։ Մեկ օրում […]
09:05 12.02.2021
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխվարչապետի պաշտոնում նշանակել է իր 39-ամյա որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին՝ ազատելով նրան արդյունաբերության և շինարարական արտադրության հարցերով նախարարի պաշտոնից։ Սերդարը նշանակվել է նաև Բարձրագույն վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնում, ընդգրկվել է Թուրքմենստանի անվտանգության պետխորհրդի կազմում։ Այս մասին հայտնում է Turkmenportal-ը։ Որպեսզի նշանակումը հնարավոր դառնար, պետության ղեկավարն ընդլայնել է վարչապետի տեղակալների թիվը՝ նախարարների կաբինետի […]
08:55 12.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ […]
08:45 12.02.2021
ԱՄՆ Տեխաս նահանգում զանգվածային վթար է տեղի ունեցել։ Բախվել են հարյուրավոր մեքենաներ, հաղորդվում է 5 զոհի մասին։ Վթարը տեղի է ունեցել Ֆորտ-Ուերթ քաղաքից հյուսիս՝ I-35W մայրուղու վրա։ Սառցե անձրևը գիշերվա ընթացքում արագընթաց մայրուղին վերածել է համընդհանուր սահադաշտի։ Այժմ բազմաթիվ վարորդներ չեն կարողանում դուրս գալ բախումից ծռմռված մեքենաներից, մայրուղին արգելափակված է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական […]
08:36 12.02.2021
Մյանմայի զինվորականները փետրվարի 12-ին ներում են շնորհել ավելի քան 23 հազար բանտարկյալի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար, գեներալ Մին Աուն Խլաինի հայտարարությանը։ Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ «երկիրը կառուցում է նոր, ժողովրդավարական պետություն՝ խաղաղության, զարգացման ու կարգուկանոնի միջոցով՝ վերածելու բանտարկյալներին արժանապատիվ քաղաքացիների և գոհացնելու […]
08:28 12.02.2021
Ճապոնիայում կհայտնվի միայնության հարցերով նախարարի պաշտոն՝ կապված պանդեմիայի ֆոնին ինքնասպանության դեպքերի և այլ խնդիրների աճի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Երկրի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ այդ պաշտոնն իր պաշտոնի հետ կհամատեղի Տարածաշրջանների կենսագործունեության վերականգնման հարցերով նախարար Տեցուսի Սակամոտոն։ 2020 թվականին, 11 տարում առաջին անգամ, Ճապոնիայում ինքնասպանությունների թիվն աճել է։ Աճը կազմել […]
08:17 12.02.2021
Արցախն անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։ «Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ […]
08:09 12.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 20/1 շենք, Քաջազնունի փ. 3 շենք և Թումանյան փ. 24 շենք, Եղբայրության փ․8 շենք, 11:00-15:00 Նորք Մարաշ համայնք “Նարե” հյուրանոց, 11:00-17:00 Մյասնիկյան պողոտայի սեփական տներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին […]
13:00 11.02.2021
Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում: «Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ […]
12:55 11.02.2021
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար: Այս մասին Ավազյանը գրառում է արել Twitter-ում, հրապարակելով նաև իրեն ուղղարկված հետաքննություն սկսելու մասին որոշման փաստաթղթերը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 2014-2018թթ. ընթացքում Ավազյանը Twitter-ում նախագահի հասցեին վիրավորական 8 […]
12:46 11.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքը […]
12:31 11.02.2021
Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: Փաստի […]
12:29 11.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց վարձատրությունն աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին, ապահովել […]
12:10 11.02.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։
12:05 11.02.2021
Ճանապարհների սպասարկման և շահագործման շրջանակներում «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության կողմից Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (կմ 52+54 և կմ 60+61,5)‚ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով‚ տեղադրվել և վերականգնվել են ճանապարհային նշաններ, կատարվել են կողնակների բարելավման‚ անվտանգության ապահովման այլ միջոցառումներ։ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է բնակչությանը և վարորդներին խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգությունն ապահովող […]
11:32 11.02.2021
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911:
11:09 11.02.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և […]
11:01 11.02.2021
Փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 5 դեպք:
10:55 11.02.2021
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում: