23:25 18.06.2019
«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը:
23:09 18.06.2019
Պոլսո հայոց պատրարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հունիսի 18-ին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կրոնական ժողովը կայացել է պատրարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։ Հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ […]
23:03 18.06.2019
Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող […]
22:52 18.06.2019
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցին և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Հարությունյանը (51 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) […]
21:52 18.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 19:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բենզալցակայանին կից գործող հեղուկ գազի վաճառքի կետի պահեստային հատվածում տեղի է […]
21:40 18.06.2019
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը: Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Շնորհակալություն բոլորիդ ջերմ բարեմաղթանքների համար: Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»։
21:37 18.06.2019
500 Կիլովատ հզորությամբ արևային կայանն օրենսդրությամբ թույլատրված ամենահզորն է Հայաստանում՝ որպես ինքնավար կայան: Աբովյան քաղաքում գտնվող Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի արևային կայանն է։ Առողջապահության նախարարությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը. բոլոր բուժկենտրոններում, որոնք տարածքային առումով ունեն այդ հնարավորությունը, տեղադրել այնընտրանքային էներգիայի այս կայաններից, որպեսզի խնայված միջոցներն ավելի արդյունավետ օգտագործվեն։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:18 18.06.2019
Հունիսի 18-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Ո.-ի (ծնված […]
21:08 18.06.2019
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայտարարության մեջ նշված է, որ օրենքով […]
20:57 18.06.2019
Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ […]
20:49 18.06.2019
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի առողջացման, ավելին, նոր որակի երկիր ունենալու ցայտուն ցուցիչներից մեկը Վահե Գրիգորյանի ընտրությունն է ՍԴ դատավորի պաշտոնում: Ներկայացնեմ մի դրվագ դատավոր Գրիգորյանի ու իմ միջև երկու տարի առաջ տեղի ունեցած զրույցից. Ի շարս այլոց, մենք խոսում էինք դատավորի, մասնավորապես՝ ՍԴ դատավորների անկախության մասին: Քննարկում էինք 2008-ի […]
20:34 18.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունը նրանում է, որ այն ապահովելու է ՊԵԿ-ի […]
10:51 18.06.2019
Հունիսի 17-ին՝ ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) […]
10:49 18.06.2019
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում, որպեսզի համահայկական հիմնադրամն ասոցացվի դրամահավաք կառույցի հետ: Այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում: «Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ»,- ասաց նախագահը:
10:44 18.06.2019
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի օգտատերերի 16,13%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16%, իսկ Ադրբեջանում՝ 18,28%, և այդ երկիրը աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցրել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։ Ամբողջ 2018 թվականի ընթացքում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 36,47%-ը՝ նախորդ տարվա 32,81%-ի […]
10:28 18.06.2019
Հունիսի 17-ին` ժամը 21:55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց […]
10:19 18.06.2019
Հունիսի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:03 18.06.2019
Երեկ՝ հունիսի 17-ին Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Համացանցում տարածվել է Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունից հատված, որտեղ զույգը պարում է։ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ էր հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Հիշեցնենք, որ Dailymail.co.uk-ը նրանց՝ նավակով […]
09:50 18.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 02:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ երկաթգծի անցումի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենային, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ-Արտաշատ երկաթգծի 560/4 կմ-ին բախվել են էլեկտրաքարշակը (մեքենավար՝ Մ.Ն., ծնված 1966 թ.) և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան […]
09:37 18.06.2019
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Նիստի սկզբում նախ հարգել են ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը, ապա աղոթք է հնչել: Հետո սկսվել է բուն նիստի աշխատանքը: Հայաստանի համահայկական հիմնադրամը միայն 2018 թվականին իրականացրել է շուրջ 100 ծրագիր: 1992 թվականից սկսած հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է […]
09:33 18.06.2019
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23։59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, կատարել է […]
09:18 18.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38, 40, 42, 43/1, 44, […]
09:11 18.06.2019
Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրատիճան պաշտոնյաների հետ:
08:41 18.06.2019
Հուլիսի լույս 16-ի գիշերը Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցների հետ, մայրաքաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում գործող զվարճանքի և ժամանցի վայրերում ստուգայցեր են կատարել։ Փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:30 18.06.2019
«Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։ Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում […]
23:43 17.06.2019
Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հարսանեկան արարողությունից հետո նրանք զբոսնել են Վենետիկում։ Dailymail.co.uk-ը նրանց՝ նավակով զբոսանքի ֆոտոռեպորտաժն է ներկայացրել, որը կարող եք դիտել ստորև։
23:33 17.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ։ «Շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ: Հենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ»: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:
23:13 17.06.2019
Հունիսի 16-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի բնակիչ, 81-ամյա Լ. Ս.-ն և հայտնել, որ հունիսի 14-ից հունիս 16-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ պայմաններում, անհայտ անձը կամ անձինք բնակարանի ննջասենյակից գողացել են հագուստները և արկղի վրա դրված իր կիսաշրջազգեստի գոտու ներսի կողմում ամրացված 9 […]
22:56 17.06.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ քաղաքացիները ուրախ են։ Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, երբ մարդիկ իրենց լավ են զգում։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք,որ այսօր ազատություն է։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր […]