22:28 17.06.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:
22:16 17.06.2019
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմից: «Ապամոնտաժվող գովազդային միջոցները տեղադրված էին Երևան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների վրա, որոնք օգտագործելու առումով առկա չէ իրավահաստատող որևէ փաստաթուղթ: Նման դեպքերն անթույլատրելի են, և Երևանի քաղաքապետարանը իր ողջ […]
21:31 17.06.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ ընդմիշտ»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:
21:23 17.06.2019
Հայաստանում դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումն ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության բացման խոսքում։ Այն ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղարի տեղակալ, Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, Նախարար Բաթոյան, նախարար Արշակյան, պարոն Քոչարյան, Հարգելի խորհրդարանականներ, […]
21:05 17.06.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։ Մարդու իրավունքների պաշտպանը […]
20:46 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական […]
20:06 17.06.2019
Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են: «11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս […]
20:00 17.06.2019
Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի […]
19:43 17.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կրթության, գիտության, […]
11:33 17.06.2019
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է france-artsakh կայքը: «Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի […]
11:10 17.06.2019
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: Այս մասին տեղեկացնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է […]
11:04 17.06.2019
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36 ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի […]
10:45 17.06.2019
Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի […]
10:39 17.06.2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին: «Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,- «Արմենպրես»-ի […]
10:30 17.06.2019
Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:11 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
09:59 17.06.2019
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Վ․ Մ․-ն իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել։ Վրաերթի ենթարկվածին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
09:51 17.06.2019
Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ […]
09:28 17.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 22։00-ն, կդադարեցվի Կապան քաղաքի՝ Շինարարների, Բեխ, Կավարտ, Լեն Հանքեր թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:00 17.06.2019
Ֆրանսիայում սաստիկ հրդեհը 250 000 լիտր կոնյակ է ոչնչացրել։ Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի մառաններից մեկում։ Հրդեհն ընդգրկել է ֆոտոէլեկտրական վահանակները և տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քառակուսի մետր մակերեսով ցախատան վրա, փոխանցում է BFMTV-ն։ Հրդեհը մարել են 70 հրշեջներ։ Աղետից խուսափելու համար հրշեջները կտրել են դեպքի վայրից ոչ […]
08:48 17.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խորենացի փ. 47 շենքի 1-6 մուտքերը և 47/1 շենքի 1-5 մուտքերը, 11:00-17:00 Դրոյի […]
23:42 16.06.2019
Հունիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական […]
23:10 16.06.2019
Հայաստանի Հանրապետության շուրջ 8000 քաղաքացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանը: «Մենք ունենք մոտ 8000 դիմում, բայց պետք է մեխանիզմներ ստեղծենք, հասկանանք, թե այդ 8000-ից որոնք են մեր գաղափարական գիծը կիսում. հենց այդ անձինք էլ կդառնան մեր կուսակցական ընկերները: ՔՊ-ն […]
23:03 16.06.2019
Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի […]
22:52 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանից SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչու չընտրվեց Սասուն Միքայելյանը։ Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ դա հանձնաժողովի որոշումն էր։ Հարցին՝ Սասուն Միքայելյանի չընտրվելը կապ ունի՞ արդյոք Աբովյանի քաղաքապետի ընտրությունենրի հետ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ես գուշակություններով չեմ զբաղվում»։ Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական […]
22:33 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Երեք թեկնածուներից երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել։
22:21 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը: Վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն է կատարվել։ SHANTNEWS. am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վերահսկող հանձնաժողովի կազմում են ընդգրկվել՝ Արամայիս Գրիգորյանը 132, Գարիկ Սարգսյանը 131, Էդուարդ Ավետիսյանը 129, Անուշիկ Դավթյանը 128, Սոնա Ղազարյանը 123 Սարգիս Ալեքսանյանը 109, Կարո Ղուկասյանը 109։ […]
21:58 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]
21:26 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության կազմից դուրս է մնացել՝ 3 ձայնով զիջելով Էդուարդ Աղաջանյանին։
21:18 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, […]