10:02 12.06.2019
«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը (ՏՈԵՄ) ԳԱԱ Պատմության ինստիտուտի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «Հայոց պատմություն» առարկայի «դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունների»: Միությունն այս խնդրով բազմիցս դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան մարմիններին, սակայն մինչև օրս հարցին լուծում չի տրվել։
09:57 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների […]
09:46 12.06.2019
ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ Աշոտ Հարությունյանը Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել իր հարևանի՝ Սերգեյ Բոյաջյանի դեմ, որը կրակել է նրա կատվի վրա։ Բոյաջյանի խոսքերով՝ նա գնացել էր այդ քայլին, քանի որ «կատուն» գողացել էր իր ճտերին։ «Սատկած կատվին Բոյաջյանը երեխաների ներկայությամբ դրել է փաթեթի մեջ և թողել մեքենայի մեջ։ Ես վերցրեցի կատվին և զանգահարեցի ոստիկանություն։ Ինձ […]
09:22 12.06.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում ազգային թիմին աջակցելու համար։ «Հատուկ շնորհակալություն Հունաստան ժամանած մեր երկրպագուներին։ Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում»: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։
09:12 12.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովին հույս ունի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է РИА «Новости»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Թրամփը Պուտինի հետ ուզում է «լուրջ հարցեր քննարկել»։ Բոլթոնը հավելել է, որ Թրամփը մտադիր է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
09:03 12.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 12-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
08:53 12.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է […]
08:46 12.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր բոլոր 6 տեղակալների հետ է: Լուսանկարներին կից գրառում է կատարել․ «Կրթագիտամշակութասպորտային ԹԻՄը»։
08:34 12.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագրած հաղթանակներին։ «Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում […]
08:14 12.06.2019
Ֆրանսիայի բանտերից մեկում պատանդներ են վերցրել, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։ Երկարաժամկետ պատիժ կրող կալանավորը պատանդ է վերցրել տեսուչներին։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ պատանդներից մեկը փոչձաշրջան էր անցնում, իսկ մյուսը բանտի փորձառու հսկիչներից է։ Միջադեպը տեղի է ունեցել Օրն դեպարտամենտի Կոնդե-սյուր-Սարտ բանտում։ Նախկինում այդ կալանավորը նույնպես պատանդներ է վերցրել, որի պատճառով նրան տեղափոխել են այդ բանտ։ […]
00:01 12.06.2019
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 11-ին ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի «Heritage Club» ուսանողական ակումբի անդամներին՝ համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Կապրիելյանի գլխավորությամբ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. […]
23:59 11.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «Սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ: Այդ տանը, ի դեպ, մանկահասակ երեխաներ կային: Եվ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց […]
23:28 11.06.2019
Երեկ՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հ. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 35 FA 687 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: […]
23:23 11.06.2019
Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝ ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ:
23:11 11.06.2019
Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին երևանյան ընկերական խաղում հաղթանակ տոնեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Մոլդովայի Մ-21 տարեկանների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հայաստանի ընտրանին խաղադաշտ էր դուրս եկլ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար […]
23:09 11.06.2019
Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ […]
23:06 11.06.2019
Hraparak.am-ը գրում է․ «Հայաստանում ճապոնական «Մազդա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Թոփ մոթորս» ընկերությունը տարիներ առաջ մի մախինացիա է իրականացրել, որի հետեւանքով տուժել են ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ։ Ընկերությունը մոտ 10 տարի առաջ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ է վաճառել՝ փոխված տարեթվով։ Օրինակ՝ 2008 թվականի «Մազդան» վաճառել է որպես 2010 թվականի թողարկման։ Ու դա բացահայտվել է տարիներ անց, […]
22:56 11.06.2019
Երևանի թիվ 46 երթուղու «ԳԱԶել»-ի վարորդի և ուղևորի միջև վեճի տեսանյութը լայն արձագանք է ստացել համացանցում: Հորիզոնն այսօր գնացել է միջադեպի հետքերով և որոշ ուշագրավ մանրամասներ բացահայտել: Հիշեցնեմ, որ ուղևորը վարորդից պահանջել էր հանգցել ծխախոտը: Վարորդը չէր կատարել ուղևորի պահանջը, ավելին՝ կանգնեցրել էր մեքենան ու պահանջել, որ ուղևորն իջնի: Վարորդն արդեն ազատվել է աշխատանքից: Պարզվում […]
22:27 11.06.2019
Համացանցում հրապարակված լուսանկարներից հետո «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դարձյալ խոսակցությունների կիզակետում է հայտնվել, թեև պնդում է, որ լուսանկարները Ռուսաստանում են արված, ոչ թե իր սեփականության տարածքում: Լուսանկարները պատճառ են դարձել, որ կենդանասերները հիշեցնեն այն խնդիրների մասին, որոնք շարունակում են ունենալ անազատության մեջ պահվող վայրի կենդանիներն ու թռչունները: Ի՞նչ էր մտածում «Ջամբո»-ի սեփականատերը իր […]
22:01 11.06.2019
«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել է: Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ […]
21:08 11.06.2019
Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում: Կաթնամթերքն ուղարկվել էր փորձաքննության՝ պարզելու համար դրա մեջ բուսական յուղի առկայությունը: Նման փորձաքննությունների արդյունքների նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է, և դրանց հրապարակայնացումը զգալի ազդեցություն է ունենում առանձին ապրանքիների պահանջարկի վրա։ Ինչpes […]
19:47 11.06.2019
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։ Նախագահը նշել է, […]
11:44 11.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակում է քննել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը։ Պաշտպանական խումբը ներկայացնում է այն հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջայան վիճակը աստիճանաբար վատթարանում է։ Պետական մեղադրողները նշեցին, որ կա հիմնավոր կասկած, թե նա կխոչընդոտի դատաքննությանը։ Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ […]
11:31 11.06.2019
Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ԼՂ կառավարությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին […]
11:17 11.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից, Վ. Միքայելյանն է, ով աշխատում է «Երևան-Տրանս» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի […]
10:48 11.06.2019
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 10-ին՝ ժամը 14։30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել է 59-ամյա Աղավնի Դ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
10:42 11.06.2019
Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում։ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։ Այս մասին տեղեկացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից։ Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 29 841 փաթեթ, […]
10:11 11.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ: Տեսանյութն իրազեկում է, թե ի՞նչ պետք է իմանա աշխատանքի ընդունվելու համար փորձաշրջան անցնող քաղաքացին, ինչպես նաև իրավունքների խախտման դեպքում ինչպես դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
10:08 11.06.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ […]
09:57 11.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ անց կսկսի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի տասնյակից ավելի անբուժելի հիվանդությունները։ Հիշեցնենք նաև, որ անցյալ շաբաթ ստացվել է ՄԻԵԴ որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական […]