09:48 11.06.2019
«Հաշվի առնելով, որ 2018թ. պաշտոնյաների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2019թ. մայիսի 31-ը, «Փաստը» Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով մի շարք հարցադրումներ էր ներկայացրել, մասնավորապես, թե պաշտոնյաներից քանիսը չեն կատարել օրենքի պահանջը: Խնդրել էինք տրամադրել նաև տվյալներ, թե 2019թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 4-ը պաշտոնյաներից քանիսը չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, ինչպես նաև պաշտոնական […]
09:42 11.06.2019
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել և դրա համար ցանկանում է իրավական կարգավիճակ ստանալ՝ գրանցվելով որպես իրավաբանական անձ: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակցությունն ունենալու համար մի քանի օր առաջ Արդարադատության նախարարության պետական ռեգիստր ենք […]
09:24 11.06.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից Մարիամ Թաշչյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան խաղում վայրի հովազի հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթացեք՝ Արտյոմ Վարդանյան՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր․․․ Ինձ թվում ա, նրա մտավոր և գաղափարային կարողությունների մասին լավագույնս խոսում են լուսանկարները… Եթե մարդ կարող ա երեխային մտցնել նման վտանգավոր գիշատիչ կենդանիների մոտ… […]
08:53 11.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ հայտնել էր, որ իր գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» գործարան և նոր համաձայնագրեր ստորագրել՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ «Գործարան կգնան 4 մասնագետ Հայաստանից, մեկը՝ փոխտնօրենի կարգավիճակում»,- ասել էր նա։ Այդ 4 մասնագետները «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ են՝ հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին […]
08:44 11.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին և ելույթ ունեցել: Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:
08:31 11.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10։00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը՝ Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբ. (Քեսաբցիների փող.), […]
08:16 11.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը, Աճառյան փ. 2/1, 44 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Ռոստոմի փ. 72-123 սեփական տները, 11:00-15:00 Ավան՝ 3, 4, 5 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Ավան-Առինջ՝ Տաշքենդի նրբ. 5 […]
23:57 10.06.2019
Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է 54 հարկանի գրասենյակային շենքի մեջ, հայտնել է Նյու Յորքի հրշեջ կառավարման կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն։ «Հրշեջ ծառայության հրշեջները գտնվում են 7-րդ պողոտայում։ Ուղղաթիռի կոշտ վայրէջք է տեղի ունեցել»,- ասված է գերատեսչության Twitter-ում։ Video of smoke rising from the roof of a building in Manhattan after a helicopter made a […]
23:45 10.06.2019
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա: «Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն […]
23:42 10.06.2019
Հունիսի 10-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus XR» (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և […]
23:32 10.06.2019
Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած միջադեպին: «Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը, կարծես թե, շատ հավանական է, ինքը պատասխանատվության կենթարկվի համապատասխան ձևով»,- ասաց նա: Նշենք, որ […]
23:27 10.06.2019
Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում նորածին որդու լուսանկարն է հրապարակել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ որդին՝ Փսալմը, լույս աշխարհ է եկել մայիսի 10-ին փոխնակ մոր օգնությամբ: Посмотреть эту публикацию в Instagram Psalm Ye Публикация от Kim Kardashian West (@kimkardashian) 10 Июн 2019 в 10:17 PDT
23:17 10.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, […]
22:27 10.06.2019
Hetq.am-ի հաղորդմամբ՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր […]
21:26 10.06.2019
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով աբովյանցիներին․ «Սիրելի´ աբովյանցիներ, Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար: Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ: Բայց մի´ հուսահատվեք, որովհետև […]
20:00 10.06.2019
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին. -Պարոն նախագահ, Դիլիջանում անցկացվեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Ինչպիսի՞ն էին արդյունքները, ո՞րն էր գագաթաժողովի ուղերձը: – Հռոմը դարերով կառուցել են: Իհարկե, կարելի է քանդել մեկ օրում, բայց կառուցելու համար տարիների կարիք ունես, որպեսզի ամեն մարդ […]
19:45 10.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև):
11:46 10.06.2019
Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. –Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների […]
11:11 10.06.2019
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններում Դավթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել» մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի […]
10:37 10.06.2019
Հունիսի 10-ին` ժամը 01:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]
10:19 10.06.2019
Հունիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ և Զովունի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 3 շահմար, 3 գյուրզա և 2 չպարզված տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
09:46 10.06.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին […]
09:01 10.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 10-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 10-14-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]
08:46 10.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10։00-ն, կդադարեցվի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբ. […]
08:15 10.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 […]
01:08 10.06.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։
00:00 10.06.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի լուսանկարը և կից գրառում կատարել․ «Victory-ին սպասելիս, որը չուշացավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի 23 համայնքներում հունիսի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել:
23:54 09.06.2019
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածու, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը՝ 1046 կողմ, դեմ՝ 36 ձայնով։ Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:
23:43 09.06.2019
Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին: Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:
23:36 09.06.2019
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին ազգային հավաքականը հանգստանալու է, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու […]