TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող

23:30 09.06.2019

Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Ֆուտբոլային տոներն Արցախում ավարտվեց՝ Հարավային Օսիան հաղթեց մրցաշարը»։  

̰
Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայողի մահվան վրեժն առնող զինծառայողներին

23:17 09.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի, մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք

23:00 09.06.2019

Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Հայտնի են Աբովյանի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները

22:52 09.06.2019

Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 377 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետի  թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 325 ձայն, Սասուն Գրիգորյանը` 28, Մանուկ Մկրտչյանը՝ 15, Արթուր Ղազարյանը` 16։ Անվավեր է […]

̰
Հայտնի են Աբովյանի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները

22:32 09.06.2019

Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 […]

̰
Կոտայքի մարզում բախվել են կորեացի զբոսաշրջիկներով ավտոբուսը և ԶԻԼ-ը. կա 16 տուժած

22:14 09.06.2019

Այսօր՝ հունիսի 9-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել : Ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական […]

̰
Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն․ ՔՊ

00:21 09.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․ «ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով […]

̰
Այս պահին կատարվում է ստուգում՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված. ՌԴ Գլխավոր դատախազություն

23:52 08.06.2019

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Ազատություն» հեռուստաալիքի հարցման, ուղարկել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ստացել է Հայաստանի դատախազության հայցը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձնման հետ կապված։ Նամակում, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ, […]

̰
Արժանի հաղթանակ էր․ Հենրիխ Մխիթարյան

23:28 08.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Հայաստան-Լիխտենշտեյն» հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հավաքականը «Լիխտենշտեյն»-ի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց: «Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, բայց երկրորդ խաղակեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում եմ, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ […]

̰
Մանրամասներ Հաղպատի վանական համալիրում բռնկված հրդեհից

22:35 08.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, խոշոր հրդեհ էր բռնկվել Հաղպատի վանական համալիրի՝ վանահոր կացարանում: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով և կարճ ժամանակում տարածվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, հրդեհի մարման աշխատանքներին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից բացի, մասնակցում է ողջ գյուղը: Փրկում են վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու […]

̰
Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. News.am

22:23 08.06.2019

NEWS.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8-ին, արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով այսօր պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00-ի սահմաններում սահմանակետում, առանց հիմնավոր պատճառաբանության, […]

̰
Ձերբակալել են «Ադեկվադ»-ի անդամներին․ հայտարարություն

22:15 08.06.2019

Ոստիկանները «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին ձերբակալել ու տարել են Կենտրոնի ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է անդամներից Արթուր Դանիելյանը: Ըստ նրա՝ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն ահաբեկել են: Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․ «Արթուր Դանիելյանը ու Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում»: Մանրամասները՝ […]

̰
Ում հետ է ֆուտբոլ դիտում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը

21:47 08.06.2019

Այսօր՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Հայաստանի հավաքականը Գևորգ Ղազարյանի ու Ալեքսանդր Կարապետյանի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Հանդիպմանը ներկա է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

̰
Հաղպատի վանական համալիրում հրդեհ է բռնկվել

21:15 08.06.2019

Հունիսի 8-ին` ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հիվանդանոց դիմած անչափահասին դանակահարել էին

20:19 08.06.2019

Հունիսի 4-ին՝ ժամը 12։10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

̰
19-ամյա ուսանողուհին համակուրսեցիների պայուսակներից գողություններ էր արել

19:57 08.06.2019

Հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյուրջյան փողոցում գտնվող քոլեջի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 19-ամյա ուսանողուհու։ Պարզվել է, որ մայիսի 27-ին` ժամը 13:00-ին, քոլեջի լսարաններից մեկում աղջիկը համակուրսեցու պայուսակից գողացել է դրամապանակը: Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ […]

̰
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

19:25 08.06.2019

Հունիսի 8-ին` ժամը 15։33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) և «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., […]

̰
Մոնակոյի արքայադուստրը գաղտնի մկրտել է որդուն

11:00 08.06.2019

Մոնակոյի արքայադուստր Շարլոտա Կազերագին գաղտնի մկրտել է որդուն, հաղորդում է StarHit-ը։ Դքսուհին ամուսնու՝ պրոդյուսեր Դիմիտրի Ռասամի հետ երեխային մկրտել են մայիսի 31-ին։ Գաղտնի արարողակարգին մասնակցել են միայն 7 ամսական երեխայի ծնողները։ Արքայադուստրն այս իրադարձությունը չի մեկնաբանել։

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:50 08.06.2019

Հունիսի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Արագածոտնի մարզի Սաղմոսավան և Փարպի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ  և 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
2019-ի հունիսի 7-ը այն օրն է, որ Լուսինը Մարսի մաս դարձավ․ Թրամփի խոսքերը՝ մեմերի թեմա

10:40 08.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լուսինը Մարսի մաս է կազմում։ «NASA… պետք է կենտրոնանալ ավելի խոշոր բաների վրա, օրինակ, Մարսի (որի մասն է Լուսինը),- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։ Այդ խոսքերն օգտատերերի շրջանում բուռն քննարկումներ են առաջացրել։ Ոմանք նախագահին մեղադրել են տգիտության մեջ։ Համացանցում հրապարակումը մեմերի թեմա է դարձել։ «2019-ի հունիսի 7-ը […]

̰
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

10:27 08.06.2019

Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ կայացել է Երևան-Վան չվերթ. «Հրապարակ»

10:05 08.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։ Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին […]

̰
Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել՝ ՀՀ-ում բարձր պաշտոն ստանձնելու համար․ Asbarez

09:54 08.06.2019

Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել՝  Հայաստանում բարձր պաշտոն ստանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Զարեհ Սինանյանը նշանակվելու է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար: Զարեհ Սինանյանը երկու անգամ եղել է Գլենդելի քաղաքապետ:  

̰
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

09:38 08.06.2019

Հունիսի 8-ին՝ ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին: Ամբողջությամբ […]

̰
Քարդաշյանի քույրը շուրջ 255 000 դոլար է ծախսել՝ նախկին ամուսնու մասին հիշողություններից ազատվելու համար

09:16 08.06.2019

Ամերիկյան ռեսլիթի շոուի մասնակից Քլոե Քարդաշյանը շուրջ 200 ֆունտ սթերլինգ է ծախսել (շուրջ 255 000 ԱՄՆ դոլար), որ վերանորոգի այն տունը, որում ապրել է նախկին քաղաքացիական ամուսնու՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։ Այդ մասին գրում է The Mirror-ը։ Քլոե Քարդաշյանի խոսքերով՝ նա դստեր հետ 6 ամսով տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Նա պատմել է, որ պատրաստ է […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

09:00 08.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 7-12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 7-12-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է թագուհի Եղիսաբեթ II-ին

08:31 08.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է […]

̰
Ոստիկանները օրինախախտ տաքսու վարորդներին օդանավակայանից բաժին են տարել

08:17 08.06.2019

Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար: Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ: Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին […]

̰
Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար… Վահե Տեր-Մինասյան

00:49 08.06.2019

Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվ այսպես, սիրելի բարեկամներ «արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ։ Պարզվում է՝ Հայաստանում կա էսպիսի մի շատ հետաքրքիր կառույց, որը կոչվում է ՀՀ Առողջապահական և աշխատաքի տեսչական մարմին։ […]

̰
Զախարովային դուր է եկել Փաշինյանի ելույթը

00:40 08.06.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ ելույթից հատված՝ գրելով. Փաշինյանը պիտերյան համագումարին է․«Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»։ Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների և քննարկումների առիթ էր դարձել, անգամ պահանջում էին Զախարովայի ներողությունը՝ հայերից ու վարչապետից։ Զախարովան ավելի […]

̰
BACK_TO_TOP