00:30 08.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և […]
23:59 07.06.2019
Sputnik Արմենիա-ի տեղեկություններով՝ Երևանի Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ: Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից: Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ: Մեր տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են Սուրբ […]
23:50 07.06.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ գա: Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն […]
23:40 07.06.2019
Hraparak.am-ը գրում է, որ այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարել է նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, […]
22:51 07.06.2019
Հունիսի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի կարգախմբերից մեկը, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել է «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել։ Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հիշյալ ավտոմեքենան և վարորդին առաջարկել տեղում վերացնել իրավախախտումը՝ պոկելով դիմապակու թաղանթը։ 29-ամյա վարորդը հրաժարվել է վերացնել իրավախախտումը և վիճել է ճանապարհային ոստիկանների […]
22:42 07.06.2019
Թերեզա Մեյը պաշտոնապես վայր է դրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի լրազորությունները: Նա այդ մասին հայտնել է համապատասխան խորհրդարանական կոմիտեին: Կոմիտեն իր հերթին հայտարարել է թեկնածուների առաջադրման մասին: Թեկնածություններն ընդունվելու են երկուշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 17-ից: Հրաժարականը ենթադրում է նաև հեռացում վարչապետի պաշտոնից, սակայն Մեյը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության նոր լիդերի, հետևաբար՝ նոր […]
22:36 07.06.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու դեպքին․ «Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանությունից ՀՀ ՀՔԾ են ուղարկվել ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականացված ծառայողական քննության նյութերը։ Դեպքի մասին հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Ներկայումս այդ առթիվ ՀՀ ՀՔԾ-ում […]
22:24 07.06.2019
Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: «Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում […]
22:14 07.06.2019
Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Մել Դալուզյանը Ամստերդամի խանութներից մեկում ավազակային […]
21:47 07.06.2019
Հունիսի 7-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում, հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին: […]
21:32 07.06.2019
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]
21:25 07.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման […]
10:37 07.06.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին […]
10:18 07.06.2019
Հունիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Թաիրով գյուղում, Արագածոտնի մարզի Փարպի և Կոտայքի մարզի Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 ջրային տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:13 07.06.2019
ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. հունիսի 5-ին 1985 թվականին ծնված քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի զբոսայգիներից մեկում անծանոթ տղամարդը հարձակվել է իր վրա, պոկել ոսկյա շղթան ու խաչը և […]
01:06 07.06.2019
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր: Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառաել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ զենք է […]
00:54 07.06.2019
Օրերս ձերբակալված, հունիսի 6-ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ […]
23:52 06.06.2019
Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որևէ մեկին չմեղադրել: Քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության […]
23:44 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները: «Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս […]
23:32 06.06.2019
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Այս մասին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ Արցախի խնդրին անդրադարձ եղե՞լ է, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է․ «Մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա […]
23:04 06.06.2019
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի և 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, Ստեփան Ս.-ի նկատմամբ, ով 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ձեռք է բերել ստեղծված խմբի անդամների հետ […]
22:57 06.06.2019
Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ քննարկումների քանի տոկոսն էր բիզնես ծրագրերին վերաբերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Գործնականում բոլորը։ Այստեղ մի քանի գործարարներ կային, որ արդեն Հայաստանում ներդրումներ են արել։ Շատ ուրախացա։ Մի քանի կոնկրետ առաջարկներ հնչեցին մշակութային ոլորտի հետ կապված»։ […]
21:46 06.06.2019
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, ընկերներ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: […]
20:48 06.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին […]
10:06 06.06.2019
Հունիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 բազմագույն, 1 սահնօձ, 3 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
09:52 06.06.2019
Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, […]
09:47 06.06.2019
«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
00:55 06.06.2019
Ամերիկացի մոդել և դերասանուհի Քինսի Վոլանսկին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ կիսամերկ ներխուժել էր խաղադաշտ, կտուգանվի։ Ինչպես հայտնում է Marca-ն, Վոլանսկին կվճարի 15 000 եվրո, փոխանցում է «Советский спорт»-ը։ Apex Marketing Group հետազոտության տվյալների համաձայն՝ ալիքը, որի անունը գրված է եղել մոդելի լողազգեստի վրա, այդ ակցիայի շնորհիվ կարող է 3․5 մլն եվրո աշխատել։ Հիշեցնենք, […]
00:46 06.06.2019
Հայտնի շոումեն, հաղորդավար և «Comedy Club» ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram -ում տեսանյութ է հրապարակել շոումեն Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ։ «Միշա Գալուստյանը շուտով կմեկնի ԱՄՆ՝ Քոեն եղբայրների նոր ֆիլմի նկարահանումների։ Միշային սովորեցնում ենք՝ ինչպես հաղորդակցվի Լոս Անջելեսի միգրացիոն ծառայությունների աշխատակիցների հետ։ Հոլիվուդից արտաքսման «հոտ է» գալիս»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանի հետևորդները ակտիվ քննարկումներ են սկսել։ […]
00:38 06.06.2019
Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տարածված խոզի աֆրիկյան ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են սատկել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդության համաճարակի պատճառով խոզերի մեծ անկում է գրանցվել: Դեռ մարտ ամսից գյուղացիները նկատել էին, որ աղբանոցներում սատկած խոզեր են գցած, սակայն հարցին՝ ումն են և ինչից են սատկել, ոչ մի պատասխան չեն ստացել: […]