00:06 06.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց […]
23:57 05.06.2019
Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Անձրև քարի տեսքով՝ Ռումինիայում»։
23:04 05.06.2019
Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Քաշաթաղում կատարված միջադեպին։ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրիանկանության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ, որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և […]
22:37 05.06.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր նշանակումներ է արել։ «Մեր թիմը շարունակում է համալրվել պրոֆեսիոնալներով։ Այսուհետ իմ խորրդականի պաշտոնը կզբաղեցնի Օլգա Ազատյանը։ Նա ծնվել է 1981 թվականին, 1998–2003 թվականներին սովորել է Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում, 2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարման մագիստրոսի կոչում է […]
22:07 05.06.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: «Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում: Վարույթը հարուցվել […]
10:07 05.06.2019
Հունիսի 4-ին՝ ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ու., ծնված 1944 թ.) և «Mercedes E350» (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները: Ս.Ու.-ն ստացել […]
09:53 05.06.2019
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես […]
01:04 05.06.2019
Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ […]
00:51 05.06.2019
Նիդերլանդներում Նոա Պոտհովեն անունով 17-ամյա աղջիկը դիմել է էվթանազիայի, որն այդ երկրում օրինական է։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը։ Դեռահաս տարիքում աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել, որի պատճառով տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, ընկճախտով և անորեքսիայով։ Նա երկար տարիներ հոգեբուժարանում է անցկացրել։ Բժիշկներն աղջկան մահացու ներարկումն արել են, երբ աղջկա 17 տարին լրացել […]
00:45 05.06.2019
Արգենտինայում ձերբակալել են 57-ամյա տղամարդու, որը 19 տարի շարունակ կնոջը փակի տակ է պահել։ Այդ մասին հայտնում է TN-ը։ Կինն այժմ 43 տարեկան է։ Երկար ժամանակ նա գամված է եղել մահճակալի ոտքին և երկար տարիներ ենթարկվել է ծեծի և հոգեբանական ճնշման։ Բացի այդ, տղամարդը սցենար է կազմել կնոջ համար, ըստ որի՝ կինը ժամանակ առ ժամանակ […]
00:15 05.06.2019
Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը թուրքական լրատվամիջոցներին փոխանցում է ոչ թե իրական, այլ համակարգչային խաղերի տեսանյութեր և դրանք ներկայացնում է որպես իրականություն։ Տեսանյութերը վերցվել են այնպիսի հանրահայտ համակարգչային խաղերից, ինչպիսիք են՝ […]
00:01 05.06.2019
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է նա:
23:32 04.06.2019
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Աբովյան։ Ժամը 19։00-ին նախատեսված է մեծ երթ՝ ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի ՔՊԿ-ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանի։ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2019-ի հունիսի 9-ին. համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Նրանցից միայն մեկն է կուսակցական՝ ՔՊ-ն ներկայացնող Գրիգոր Գուլյանը. մյուս 5-ն անկուսակցական են, […]
22:42 04.06.2019
Հունիսի 4-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
22:27 04.06.2019
Այսօր՝ ժամը 20։00-ից, հոսանքի տատանումներով պայմանավորված, Երևան քաղաքը սնուցող Շորշոր պոմպակայանում արձանագրվել է պոմպերի աշխատանքի խափանում, ինչի արդյունքում Երևան քաղաք մուտք գործող ջրաքանակի զգալի նվազման պատճառով Երևանի Աջափնյակ, Շենգավիթ, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջաններում առաջիկա ժամերին կնկատվեն ջրի ճնշման անկումներ։ Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։
22:02 04.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն, դիտել իտալացի վիզուալ արվեստագետ Դանիելե Սպանոյի կողմից եռաչափ արտապատկերման սկզբունքով ստեղծված ինստալյացիայի ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից իրականացվող «ՕՐԲԻՍ» նախագծի շրջանակում:
21:47 04.06.2019
Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված կա, որը կասկածվում է Զաքար Հովհաննիսյանի դիտավորյալ սպանության մեջ: Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]
10:48 04.06.2019
Հունիսի 3-ին՝ ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա […]
10:28 04.06.2019
Հունիսի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:15 04.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են […]
09:51 04.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոմիտասի 15 հասցեում գտնվող մայթից զավթված տարածքում կառուցվող սրճարանն ապամոնտաժվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:22 04.06.2019
Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ` պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին […]
00:15 04.06.2019
Պրահայի քաղաքային դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան։ Այս մասին հաղորդում է Tyden.cz-ը: Արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայի իրավապահների կողմից: Նա նախնական կալանքի տակ կպահվի մինչև Հայաստանին արտահանձնվելը: Նարեկ Սարգսյանի դեմ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հուլիսի 6-ին, մի […]
00:03 04.06.2019
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցնե՜ր։ Վերջին օրերին սաստկացել է մի խաբեության ձեւ. մարդիկ նամակներ են ստանում, մեյլերով, վայրերով, ինչով ասես։ Որ, իբր, այֆոն են շահել։ Կամ մի նման բան։ Հեռու մնացեք։ Լիքը մարդ քաշվել ա»։
23:46 03.06.2019
Այսօր՝ հունիսի 3-ին, մահացել է այն երեխան, որի վրա կրակել էր հարբած ոստիկանը։ Այդ մասին հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները։ Այս ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում է եղել, նրան վիրահատել են։ Նա թափանցող գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա է ունեցել։ Հետաքննությունների պետական բյուրոն կատարվածի մեջ կասկածում է Ազգային ոստիկանության 2 աշխատակցի։ Հետաքննության տվյալներով՝ մայիսի 31-ին […]
23:21 03.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը: […]
23:15 03.06.2019
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանած անձը հնարավոր է Ռուսաստանից մեկնել է, փոխանցում է Gazeta.ru-ն։ Ըստ տեղեկությունների՝ այդ մասին հարցաքննության ժամանակ հայտնել են կռվի մասնակիցներից երկուսը։ Baza Telegram ալիքը հաղորդում է, որ հարցաքննության մասնակիցները պատմել են, որ միջադեպից անմիջապես հետո մարդասապանի համար Հայաստան մեկնելու տոմս են գնել, և նա, հավանաբար, հասցրել է […]
22:36 03.06.2019
Այսօր երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է 24News-ը։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը լրատվամիջոցին ասել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես […]