TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել

21:07 03.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով նախագահող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն անհետաձգելի է համարում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումը

20:33 03.06.2019

Լարվածության աճ նախաձեռնելու ադրբեջանական կողմի փորձը մեկ անգամ ևս հաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի […]

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:26 03.06.2019

Հունիսի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա  և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ

10:21 03.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս: Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝  38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության […]

̰
Արտաշատի խճուղում մեքենան մխրճվել է ՃՈ նախկին հենակետի պատի մեջ․ տուժածի վիճակը ծանր է

10:06 03.06.2019

Հունիսի 2-ին՝ ժամը 23:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. ավտոմեքենան բախվել է ՃՈ հենակետի պատին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Այսպիսի ջերմաստիճան մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում երբևիցե չի գրանցվել․ Սուրենյան

09:52 03.06.2019

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

̰
Գտնվել է ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը

09:40 03.06.2019

Վաղարշապատի ոստիկանները՝ ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են երեխայի մորը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լ. Գ.-ն է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր […]

̰
Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայող Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը

23:50 02.06.2019

Այսօր՝ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային […]

̰
Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր. Տիգրան Աբրահամյան

23:42 02.06.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Արցախի Մարտունի քաղաքում այսօր՝ հունիսի 2-ին, բացվել են հիմնանորոգված մանկապարտեզ, նոր մարզասրահ և նոր մարզադաշտ: «Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր։ Հիմնանորոգված շքեղ մանկապարտեզ, նոր ասֆալտապատ ճանապարհ, նոր մարզասրահ, նոր մարզադաշտ։ Դեռ չեմ ասում, […]

̰
Արցախի թիմը հաղթել է CONIFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում

23:19 02.06.2019

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։ Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից: «Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի […]

̰
Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

23:02 02.06.2019

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, այս պահին դատական […]

̰
Արմավիրի մարզի «Կապույտ» կոչվող կամրջի մոտ 3 ավտոմեքենա է բախվել. կա տուժած

20:57 02.06.2019

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաներում Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RՍ 090 համարանիշի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի 35 FA 264 համարանիշի, և Վեդի քաղաքի […]

̰
Լեդի Գագան ընկել է ելույթի ժամանակ

20:41 02.06.2019

Երգչուհի Լեդի Գագան ելույթի ժամանակ ընկել է։ Ընկնելու տեսանյութը երկրպագուները նկարահանել են, այնուհետև տեսանյութը տեղադրել համացանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Լեդի Գագան պարող տղաների օգնությամբ բեմահարթակ իջնում հսկայական մետաղական կոնստրուկցիայից և ընկնում։ Ընկնելիս Լեդի Գագան չի դադարել երգել և շարունակել է ելույթը։   Посмотреть эту публикацию в Instagram   Casi se nos cae […]

̰
Երբեք չեմ ասել՝ Մեգան Մարքլն անտանելի է․ Թրամփը զայրացած է

19:38 02.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter -ում քննադատել է այն ԶԼՄ-ներին, որոնք տարածել են նրա խոսքերը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի վերաբերյալ։ Թրամփը պնդում է, թե երբեք չի ասել՝ Մեգան Մարքլն անտանելի է։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ այս պատմությունը «ֆեյքային լուրերի» հերթական արտադրանքն է և կոչ է արել CNN-ին, The New York Times-ին և այլ […]

̰
Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր

18:56 02.06.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմենների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։ ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

17:47 02.06.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

17:15 02.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 15:47-16:49-ը, Լոռու մարզի Դարպաս, Գարգառ համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։

̰
Հայ ջութակահարը մաքսատանը նվագել է 7․5 մլն դոլարանոց Ստրադիվարիուս ջութակով

16:57 02.06.2019

Բելգիայում ապրող և ստեղծագործող հայ ջութակահարի կատարումը Ստրադիվարիուսի ջութակով հուզել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներին։ Լյուվենի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Տիգրան Մահտեսյանը համերգային մի շարք կատարումներով ՌԴ-ում հանդես գալու համար ժամանել է Մոսկվայ։ Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներ, նրա ձեռքին տեսնելով 1725 թ․ Անտոնիո Ստրադիվարիուսի 7,5 մլն դոլար արժեցող ջութակը (Ֆլորիան Լեոնարդի լոնդոնյան հավաքածուից), խնդրել են […]

̰
Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը 3 օրվա ընթացքում հերքում տարածի, այլապես կդիմեմ դատարան. Արայիկ Հարությունյան

16:25 02.06.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը երեք օրվա ընթացքում հերքում տարածի, այլապես ստիպված եմ լինելու զրպարտության համար դիմել դատարան՝ պահանջելով ամենախիստ պատիժ: Մարդիկ պետք է սովորեն պատասխան տալ իրենց խոսքերի համար և հրաժարվեն արատավորել մյուսներին: Սպասում եմ հերքմանը»: Ավելի ուշ ծնողը […]

̰
Կայացել է «Միասին և հավասար» խորագրով մանկական վազքի մարաթոնը

15:34 02.06.2019

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել «Միասին և հավասար» խորագրով բարեգործական վազքի մարաթոն: Մարաթոնը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանության օրվան:  Միջոցառմանը մասնակցել են նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են

14:57 02.06.2019

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են, և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Ժամանել […]

̰
Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը․ ՍԱՊԾ պետն արձագանքել է բիզնես դասով թռչելու քննարկումներին

14:38 02.06.2019

Համացանցի օգտատերերը ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանին նկատել են ինքնաթիռի «բիզնես կլասում», որը քննարկումների առիթ է դարձել՝ մի՞շտ է Գեորգի Ավետիսյանն իր ուղևորությունների ժամանակ «բիզնես կլասով» թռել, թե՞ պաշտոնից հետո է նոր միտում առաջացել, այն էլ՝ բյուջեի հաշվին: ՍԱՊԾ պետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսի արժեքն ու «բիզնես կլասում» գտնվելու պատճառը՝ արձագանքելով օգտատերերի քննարկումներին։ […]

̰
Մեքենաները բախվել են բենզալցակայանի պատին՝ վնասելով բենզալիցքավորման սարքը

13:54 02.06.2019

Հունիսի 2-ին` ժամը 08:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 197/1 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում «Mercedes C240» (վարորդ` Ո.Յ., ծնված […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են

13:21 02.06.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հունիս 1-ին ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից։ Հայտնում է Shamshyan.com-ը։ Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է, այլ նշված բնակարանի հյուրասենյակի […]

̰
9-րդ դասարանցիները քննության գնահատականները կարող են բողոքարկել այսօր և վաղը

13:04 02.06.2019

9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ Ինչպես հայտնում են Գնահատման և Թեստավորման կենտրոնից, գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2-ին կամ վաղը՝ հունիսի 3-ին, իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

̰
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանին

12:49 02.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

12:34 02.06.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

̰
2Pac-ի երկրպագուն Մարիամ Փաշինյանին բաճկոն է նվիրել

12:20 02.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես խնդրել էի 2Pac-ի երգերից և նրա երկրպագուներից մեկն ինձ նվիրել է 2Pac-ի իր ամենասիրելի բաճկոնը: 2Pac-ի երկրպագուներն ամենաուժեղն են»:  

̰
2-ամյա երեխան կացնահարված մոր և ինքնասպան եղած հոր հետ 2 օր նույն բնակարանում է մնացել

11:59 02.06.2019

Զապորոժյեում 2-ամյա երեխային հայտնաբերել են փակ բնակարանում` մահացած ծնողների կողքին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։ 33-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կնոջը կացնահարել է և փորձել կախել երեխային, որից հետո ինքնասպան է եղել։ Բարեբախտաբար, օղակը դուրս է եկել և երեխան ողջ է մնացել։ Իրավապահների տվյալներով՝ ընտանիքում հաճախ էին վեճեր ծագում խանդի հողի վրա և գումարի բացակայության պատճառով։ […]

̰
Զորավար Անդրանիկի փողոցում 6 մեքենա է բախվել

11:47 02.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1994 թ.), «Mercedes […]

̰
BACK_TO_TOP