TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Իմ քայլականներին ասեք` կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան, կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն»․ Մարուքյանը՝ ԿԳ նախարարին

00:44 31.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը: «Արայիկ ջան, ես ասում եմ Ձեր պատգամավորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ ում խորհրդի անդամ նշանակելուն, ապա խնդրել եք, որ նշանակեք, նա էլ արդար մարդ է` համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու […]

̰
«Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ինձ»․ Մաքսայինի գնդապետը դիմել է դատարան

00:04 31.05.2019

ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հայտարարություն է տարածել՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը իրեն զրպարտել է։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է ինձ՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը: Իոաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

23:57 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Լևոն Մազմանյանին նշանակել վարչապետի խորհրդական»:

̰
Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնում

23:48 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ գնալու մասին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին: 2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի […]

̰
Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը․ Արայիկ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանին

23:37 30.05.2019

«Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է: Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասում, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, […]

̰
Հունիսի 2-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում

23:25 30.05.2019

Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը 14:00-24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը:  

̰
Փոխնախարարների ազատումները նախարարությունների վերակազմավորմամբ են պայմանավորված

23:10 30.05.2019

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից,  այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մի շարք փոխնախարարներ պաշտոններից ազատվել են:

̰
Հունիսի 1-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Բաղրամյան պողոտայում

22:59 30.05.2019

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին` ժամը 22:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 31-ին` ժամը 20:00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:46 30.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև […]

̰
Երևանում դանակահարված 3 երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

22:05 30.05.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր: Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: […]

̰
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ

21:42 30.05.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք  առաջնային լուծում են պահանջում: Ինչպես տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության […]

̰
Մեղրի քաղաքում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:27 30.05.2019

Մայիսի 30-ին, ժամը 18:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը. Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին

10:35 30.05.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք: Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության […]

̰
Իրականության հետ որևէ աղերս չունի. «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած հայտարարության մասին

10:22 30.05.2019

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի կողմից չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածման փաստը: Հայտարարության մեջ ասված է. «Հարգելի՛     հայրենակիցներ «Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, […]

̰
ԱԺ-ում շարունակվում է հերթական լիագումար նիստը

10:11 30.05.2019

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական լիագումար նիստը: Մայիսի 30-ի նիստում խորհրդարանը առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկի մի շարք օրենքի նախագծեր: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում […]

̰
Պատգամավորներից մեկը երեկ «քվեարկել է» Չաք Նորիսի օգտին. «Ժողովուրդ»

09:56 30.05.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»: Ի դեպ, հիշեցնենք, […]

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել

00:42 30.05.2019

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ ստացված տեղեկություններն իրացնելով՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 48-ամյա և 39-ամյա երկու տղամարդ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի 6 փաթեթ՝ դեղահաբի բեկորներով։ Ըստ բերման ենթարկվածի […]

̰
Առա՛ջ, զինագործներ, ես ողջ սրտով ձեզ հետ եմ․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը

23:22 29.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ քաջալերելով իր թիմակիցներին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ: «Առա՛ջ, զինագործներ, եկեք դուրս գանք այդ դաշտ և հաղթենք այս գավաթը մեր ակումբի համար, մեր երկրպագուների և սիրելիների համար: Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի […]

̰
Բաքվում Sport24-ի լրագրողին Մխիթարյանի մարզաշապիկով չեն թողել մուտք գործի մարզադաշտ

23:09 29.05.2019

Եվրոպա լիգայի եզրափակիչը մեկնարկել է։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու խաղին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Sport24-ի հաղորդմամբ՝ կայքի լրագրող Յարոսլավ Կուլեմինային չեն թողել մուտք գործի մարզադաշտ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով, որովհետև դա հակասել է Ադրբեջանի օրենքներին:   ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ […]

̰
«Արփին իր սիրելի զգեստով միանում է մեր արշավին»․ Աննա Հակոբյան

22:57 29.05.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դստեր՝ Արփիի լուսանկարները՝ հայտնելով, որ Արփին ևս միանում է Made in Armenia արշավին: «Արփին իր սիրելի զգեստով միանում է մեր արշավին»,- գրել է նա։

̰
Երևանում ЗИЛ-ն ու Ford-ը բախվել են, ապա մխրճվել բնակելի տան մեջ. կան տուժածներ

22:13 29.05.2019

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային […]

̰
Սաակաշվիլին վերադարձել է Կիև

21:51 29.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից վերադարձել է Կիև: «Բորիսպոլ» օդանավակայանում նրան դիմավորելու նպատակով հարյուրավոր մարդիկ են հավաքվել: Սաակաշվիլիի վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը: Սաակաշվիլին, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե նոր նախագահի օրոք […]

̰
Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության, ՍԴ-ի և ՀՀ նախագահի ինստիտուտի նկատմամբ․ Արթուր Ղազինյան

21:40 29.05.2019

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի մեծամասնության կողմից Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելու փաստին․ «Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։ ՀՀ Ազգային ժողովի կողմից Վաղարշյանի թեկնածության մերժումը […]

̰
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցը

21:30 29.05.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Հենրիխ Մխիթրայանի՝ Բաքու չմեկնելու հարցը․ «Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է հերթական լիագումար նիստը․ օրակարգում է նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը

10:09 29.05.2019

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցումներով կքննարկի մի շարք օրենքի նախագծեր, տեղի կունենա նաև կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը: ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Խորհրդարանը նիստը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Նախագահ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզերում

09:52 29.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3, 43-51 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 հասցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-88 […]

̰
Երևանում ոստիկաններն արտառոց դեպք են բացահայտել

01:03 29.05.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են Երևանում տեղի ունեցած արտառոց դեպք: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի բնակիչ Վ. Բ.-ն և և նրա կինը՝ Ա. Պ.-ն: Պարզվել է, որ ոմն Արմեն 2017թ.-ից Վ. Բ.-ի կնոջ մերկ լուսանկարները տարածելու սպառնալիքի տակ ստիպել է, […]

̰
Երևանում կոտրել են նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը

00:38 29.05.2019

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Երևանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը կոտրել են:

̰
Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել 18-ամյա տավուշցի Լևոնին աջակցողներին

00:04 29.05.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են 18-ամյա տավուշցի Լևոնին։ «Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լևոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր-բոլոր մարդկանց իրեն աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական ու ամեն կարգի: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ հարազատներից իմացա, որ օրվա մեջ […]

̰
Ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ

23:59 28.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն մայիսի 28-ին աջակիցների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման տեսագրությունը հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի ընկերներ, մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են և սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը, սխալվել եմ։ Նաև ինձ թվացել է, […]

̰
BACK_TO_TOP