23:02 28.05.2019
Մայիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 81 CZ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին, որոնցից մեկը կոտրվել և արմատախիլ է արել և հայտնվել դաշտում՝ երկաթյա անձրևանոցների տարածքում: Վարորդի […]
21:47 28.05.2019
Մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքնասպանություն գործելու նպատակով պատրաստվում է իրեն նետել Վանաձոր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող կամրջից: Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանները, ժամանելով նշված վայր, այնտեղ չեն հայտնաբերել այդ քաղաքացուն: Տեղում […]
21:16 28.05.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, նրա կարգավիճակը մնում է նույնը։ Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։ «Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ […]
20:46 28.05.2019
Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել դեռևս զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի վնասազերծման ընթացքում: Ermenihaber-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող Արալըք շրջանում սակրավորներից մեկը, որը փորձել է վնասազերծել պայթուցիկը, աջ ոտքից վիրավորում է ստացել: Վերջինս հոսպիտալացվել է Իգդիրի պետական հիվանդանոց:
10:11 28.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է […]
09:57 28.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին […]
01:07 28.05.2019
Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ և կից գրառում կատարել․ «Կարոտում ենք քեզ, եղբա՛յր»։ Посмотреть эту публикацию в Instagram Missing you bro @micki_taryan ? #WeAreTheArsenal #family Публикация от Sokratis Papastathopoulos (@sokratispapa.official) 27 Май 2019 в 6:28 PDT Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի […]
00:54 28.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի վերջինը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի […]
00:18 28.05.2019
Մայիսի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանած ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են […]
23:46 27.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից […]
23:07 27.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում ավարտվեց դատավորների արտահերթ ժողովը, որին մասնակցել է 165 դատավոր: Նիստը դռնփակ է եղել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը: «Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք […]
23:04 27.05.2019
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 24-ի ժամը 12:30-ի սահմաններում դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ: Ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել […]
23:00 27.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն արձագանքել է Վճռաբեկ դատարանի հայտարարությանը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված ՍԴ որոշումները խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը։ Պաշտպանական խմբի պատասխան հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն […]
22:19 27.05.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ: Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություն է գործարարության պաշտպանությունը, որը իրականացվում է ինչպես գործարարների կողմից Պաշտպանին հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով։ Մասնավորապես, […]
21:33 27.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում ընթանում է դատավորների արտահերթ ժողով՝ 135 դատավորի մասնակցությամբ: Նիստը դռնփակ է: Մինչ մեկնարկը լրագրողները զրուցել են դատավորներ Լենդրուշ Հովհաննիսյանի և Վազգեն Ռշտունու հետ: Նրանք պատասխանել են այն հարցին, թե ինչու հասարակությունը չի վստահում դատարաններին: Մոտ 4 ժամ է՝ նստավայրում շարունակվում է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը հրավիրել […]
20:14 27.05.2019
Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարի Վիեննայի գագաթնաժողովի և ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները: Անդրադարձ կատարվեց բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, […]
10:27 27.05.2019
Մայիսի 26-ին` ժամը 16:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել՝ 17:25-ին: Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Գ.) ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:
10:07 27.05.2019
Մայիսի 26-ին` ժամը 16:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Jeep Dakar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել […]
10:04 27.05.2019
Մայիսի 27-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mersedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1996 թ.) դուրս […]
09:47 27.05.2019
Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, […]
00:15 27.05.2019
Մայիսի 26-ին Նեպալի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 հոգի զոհվել է, փոխանցում է Սինխուան՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։ Նախնական տեղեկություններով՝ առնվազն 5 հոգի վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը կատարվածին դեռևս գնահատական չի տալիս։ Պայթյունի շրջանը շրջափակված է, տեղում քննիչներ են աշխատում՝ պարզելու, թե որն է պայթյունների պատճառը՝ կենցաղային գազի արտահոսք, ահաբեկչություն, թե այլ […]
23:59 26.05.2019
Համացանցում կիևյան հետիոտնային կամրջի կադրեր են հրապարակվել։ Հիշեցնենք, որ Կիևում նախօրեին բացված ապակե կամուրջը ճաքել է։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շատ զայրացած է, կատարվածը վանդալիզմ է անվանել։Իրավապահ մարմինները շղթայել են կամրջի ապակե հատվածը։ ТСН-ի տվյալներով՝ կամրջի ապակե ծածկույթը վնասվել է այն բանից հետո, երբ մի խումբ անհայտ անձինք ակտիվ […]
23:40 26.05.2019
Զինված անձինք հարձակվել են Բուրկինա Ֆասոյի կաթոլիկ եկեղեցու վրա, մահացել է առնվազն 4 մարդ։ Այդ մասին հայտնում է Agence dinformation du Burkina-ն։ Գործակալության տեղեկություններով՝ առնվազն 5 հոգի վնասվածքներ է ստացել։ Եկեղեցու վրա է հարձակվել 12 հոգի, որոնք դեպքի վայր են ժամանել մոտոցիկլներով։ Սա Բուրկինա Ֆասոյում այս ամսվա ընթացքում տաճարների վրա հարձակման երկրորդ դեպքն է։ Մայիսի […]
23:19 26.05.2019
Կիևում նախօրեին բացված ապակե կամուրջը ճաքել է, հաղորդում է Газета․ru-ն։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շատ զայրացած է, կատարվածը վանդալիզմ է անվանել։ Կլիչկոն նշել է, որ կամուրջը կարող էին վնասել կրակոցով և հավելել է, որ արդեն դիմել է իրավապահ մարմիններին։ «Ասել, թե ես զայրացած և անհանգստացած եմ՝ նշանակում է ոչինչ […]
23:01 26.05.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ վրացերենով շնորհավորելով Վրաստանի եղբայրական ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։
22:31 26.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք […]
00:02 26.05.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րս սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Ասուլյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 34 MM 369 համարանիշի և Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 38-ամյա Գարիկ […]
23:22 25.05.2019
«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի` սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։ Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։ Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- այս […]
22:18 25.05.2019
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում աֆրոամերիկացիները մեծ ոգևորությամբ երգում են «Արա, վա՜յ, վա՜յ» երգը։ Տեսահոլովակը ներկայացնում ենք ստորև։
21:33 25.05.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի: