TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործի հարուցումը մերժելու ՀՔԾ-ի որոշումը ՔՈ-ն բողոքարկել է

00:35 24.05.2019

«Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել ենք Դատախազություն։ Առաջիկայում այդ թեմայով հանդես կգանք մամուլի ասուլիսով, որի տեղի և ժամի մասին հայտարարություն կտարածենք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՔԾ քննիչի որոշմամբ […]

̰
«Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի

00:23 24.05.2019

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները  Change.org կայքում առցանց ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի։ «Արսենալի» երկրպագուները բոյկոտում են Բաքուն՝ սոցիալական ցանցերում տարածելով ##BoycottBaku հեշթեգը։ Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ավելի վաղ CNN-ի հայտնի հաղորդավար Պիրս Մորգանը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը։  

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:56 23.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 24-25-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 24-25-ի […]

̰
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո»

23:25 23.05.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Կայքը նշում է, որ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչև ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Ցեխաջրով լվացվելով չեն մաքրվում․ Արմեն Ռուստամյան

22:14 23.05.2019

«Իշխանությունները չեն էլ նկատում, որ անընդհատ նախկինների հետ համեմատվելով՝ կամաց-կամաց սկսում են նմանվել նրանց։ Հասկացե՛ք՝ ցեխաջրով լվացվելով չեն նաքրվում, ցեխոտվում են։ Հասկացե՛ք նաև, որ, այո՛, բացառված է, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանվում,  չվերադառնալ անցյալին՝ նշանակում է չվերադառնալ անցյալի հոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թե ջնջել այն ամենն, ինչ […]

̰
Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով

21:26 23.05.2019

Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով պատրաստվում է նաև ոստիկանությունը: Այդ օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով: Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ: Նպատակը մեկն է՝ միասնական անել ամեն ինչ, որպեսզի տոնը չմթագնի ոչ մեկի համար: […]

̰
Պարզաբանում Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ. ՀՀ գլխավոր դատախազություն

21:09 23.05.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի […]

̰
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

20:45 23.05.2019

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ «ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված գաղաքական և իրավական […]

̰
Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում

20:31 23.05.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում։

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

20:16 23.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտրությամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն […]

̰
Հունիսի 8-ին ՀՀ–ում կանցկացվի համապետական մաքրության միջոցառում

11:13 23.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։ […]

̰
Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ

11:01 23.05.2019

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի […]

̰
Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

10:55 23.05.2019

Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես` Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ Ցիտարաբին […]

̰
Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները

10:50 23.05.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։ Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում […]

̰
Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են

10:36 23.05.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։ Օպերատիվ տվյալների հիման […]

̰
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել

10:24 23.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել […]

̰
Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում

09:49 23.05.2019

Այսօր հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները, ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն […]

̰
Վարարած գետն ավերել է Հունոտի կիրճի կամուրջները

23:50 22.05.2019

Արցախի զբոսաշրջային գրավչություններից Հունոտի կիրճն անորոշ ժամանակով զբոսաշրջիկներ չի հյուրընկալի: Խնդիրը զբոսավայր հասնելն է: Կարկառ գետի վարարման հետևանքով ավերվել են Հունոտի կիրճի փայտե կամուրջները: Բնապատմական արգելոցի պատասխանատուներն առայժմ հորդորում են չայցելել «Հունոտի կիրճ»: Բարենպաստ պայմանների դեպքում կամուրջները կնորոգվեն: Հասնել Հունոտի կիրճ, իսկ ավելի ստույգ հովանոցներ՝ անհնար է: Վերջին օրերի տեղումները կաթվածահար են արել «կիրճի» կամուրջներն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

23:38 22.05.2019

Մայիսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքը սկսեց՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշեց, […]

̰
Հեղափոխությունը շարունակվում է. ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

23:20 22.05.2019

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը: Հեղափոխությունը շարունակվում է… ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին

22:39 22.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ «Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ […]

̰
«Ինչուիկ» մանկապարտեզից երեխան «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

22:25 22.05.2019

Մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից, և նա վնասվածքները ստացել է նույն օրը Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի […]

̰
2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

22:13 22.05.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես […]

̰
Անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին․ Փաշինյան

21:44 22.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: «Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաև մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում: Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով ևս մեկ անգամ […]

̰
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կգումարվի

20:56 22.05.2019

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից։

̰
ՔՊ կուսակցության փակ նիստում ներկուսակցական հարցեր են քննարկվել

20:39 22.05.2019

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր երեկոյան փակ նիստ է անցկացրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նիստին: SHANTNEWS.am-ի թղթակցին կուսակցության անդամները տեղեկացրել են, որ օրակարգում ներկուսակցական հարցեր են եղել, քննարկվել են ընթացիկ կազմակերպչական խնդիրներ: Նրանք հրաժարվել են քննարկումների բովանդակության մասին որևէ տեղեկություն հաղորդել:

̰
ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել

17:00 22.05.2019

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային […]

̰
Անցումային արդարադատություն. «Հայաստանը ճիշտ ուղու վրա է», ասում են փորձագետները․ «Ամերիկայի ձայն»

10:43 22.05.2019

Ո՞րն է «դատական համակարգում վիրահատական միջամտությունը», ի՞նչ է վեթինգը և արդյո՞ք «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում ուշ չէ անցումային արդարադատություն իրականացնել, փորձել է պարզել «Ամերիկայի ձայնը»։ Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան շրջվել է․ կա տուժած

10:26 22.05.2019

Մայիսի 22-ին` ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ.) շրջվել է: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Հ.Մ.-ն հոսպիտալացվել […]

̰
ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ ՄԻՊ-ի հատուկ դիրքորոշումը

10:14 22.05.2019

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը: Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաև տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը: Հատկանշական է, որ «Վճիռների և բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ […]

̰
BACK_TO_TOP