10:00 22.05.2019
Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան […]
09:48 22.05.2019
Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարինե Հակոբյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մայիսի 20-ին Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու պահանջով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, և […]
01:00 22.05.2019
Մայիսի 20-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Վոլգոգրադի հարևանությամբ՝ «Зеленый» կղզում գտնվող Արամ Բաղդասարյանի տունը։ Հրդեհի ընդհանուր մակերեսը 210 քառ․ մետր է եղել։ Հրդեհի հետևանքով այրվել են ավտոտնակը, որի մեջ մեքենա է եղել, փաստաթղթերը և ընտանիքի ամբողջ ունեցվածքը։ «Սկզբում հրդեհը ինքնուրույն էի մարում, բայց արագ հասկացա, որ անիմաստ է։ Ամեն ինչ թողեցի և […]
00:22 22.05.2019
Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ […]
00:14 22.05.2019
Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ում գրել է, որ մտափոխվել է և չի պատրաստվում մեկնել Բաքու: «Խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ խաղի տոմսը կպահեմ որպես հուշ մի դեպքի մասին, որն անբարոյականության և հիմարության բաղադրիչներ է պարունակում»,- գրել է Ուտկինը։ Я глубоко разочарован ситуацией с Генрихом Мхитаряном. […]
23:38 21.05.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ փաստաբան Արամ Վարդևանյանի գեղեցիկ փաթեթավորված, բայց խիստ յուրովի մեկնաբանությունների. Նախ՝ հստակ ներկայացրել ենք խնդրո առարկայի վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակը: Եթե ոմանք դա չեն ընկալում, նշում ենք վերստին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի […]
23:02 21.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Հախումյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անահիտ Հախումյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:
22:55 21.05.2019
Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ […]
22:24 21.05.2019
Գավառ քաղաքում մայիսի 21-ի կեսօրին տեղացած հորդ կարկուտը դեռևս հաստ շերտով նստած է մայթերին ու տնամերձ հողամասերում: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ մարզի մյուս տարածքներում ու Գավառի տարածաշրջանի այլ համայնքներում կարկուտ չի տեղացել: Կարկուտը թափվել է ավելի քան մեկ ժամ տևողությամբ՝ վնասելով ծաղկած կորիզավոր ծառերը, սխտորի ցանքերը և կաղամբի սածիլները: […]
21:58 21.05.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար […]
21:48 21.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտոնապես հերքում է, որ հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել․ «Պաշտոնապես հերքում եմ, որ Խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:
21:44 21.05.2019
Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն […]
10:47 21.05.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել երդման արարողությունից:
10:17 21.05.2019
Մայիսի 20-ին՝ ժամը 21:03-ից մինչև 21:57-ը, Վայոց ձորի մարզի Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2480 կրակոց: *** Ժամը 19:55-ից մինչև 20:06-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Զորավան, Արգել համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ […]
10:11 21.05.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 20-ին` ժամը 17:43-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 18-ամյա Կառլեն Կ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ […]
10:03 21.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354, 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էջմիածնի հին խճուղու 40-107 […]
00:53 21.05.2019
ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը մայիսի 19-ին Հունաստանի Լուտրակի քաղաքում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը հաղթող է ճանաչվել: Այս մասին նշված է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները։ 2018-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բազկամարտի Եվրոպայի […]
00:51 21.05.2019
Թուրքիային աահմանակից Ախալքալաքի շրջանի Կարծախի հայաբնակ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Պահակի խոսքերով՝ նա խոսելիս է եղել հեռախոսով, երբ կողոպտիչները ներխուժել են նրա վագոն-տնակ։ «Կրակեցին շանը, իսկ ինձ հարվածեցին ինքնաձիգի կոթով, ինչ-որ բան ցողեցին վրաս և սկսեցին ձեռքերս կապել, այնուհետև […]
23:47 20.05.2019
Մայիսի 19-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ: Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է մայիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գտնվող մի […]
23:32 20.05.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ տղա Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդվարար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։ Փայլանը հայ տղայի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է գրառում։ «Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի իր կողքը լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն […]
23:15 20.05.2019
Մայիսի 18-ին՝ ժամը 16։40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել: Պարզվել է, որ նշված շոգեքարշը կողաշրջվել է՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը և ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները: Մեքենավարը […]
22:29 20.05.2019
Մայիսի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ […]
22:04 20.05.2019
Մայիսի 19-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել: Վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
22:01 20.05.2019
Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է […]
21:45 20.05.2019
Խորհրդարևանում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպման նախաձեռնողը եղել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Մոտ 2 ու կես ժամ տևած հանդիպումից հետո Բակո Սահակյանը լրագրողներին մանրամասնել է, թե ինչ հարցերի շուրջ են ընթացել քննարկումները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:30 20.05.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակում է` ելնելով ՀՀ օրենսդրությամբ այդպիսի իրավական պահանջի առկայությունից: Ընդ որում, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 783-Ն որոշմամբ է սահմանված «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունների վերաբերյալ» հրապարակման ենթակա ցանկի ձևաչափը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի […]
00:39 20.05.2019
Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի […]
00:16 20.05.2019
Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում […]
23:50 19.05.2019
Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ: Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ […]
23:37 19.05.2019
Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 21։30-ին, հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, […]