TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փաստաբանների պալատը հրատապ նիստ է անցկացրել և հայտարարություն տարածել Փաշինյանի կոչի վերաբերյալ

23:25 19.05.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի, 19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության […]

̰
Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ․ Փաշինյան

22:45 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին։ Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ. «Այս գործողություններում որևէ բռնություն, սադրանքի տրվել, չպետք է լինի։ Վաղը Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»։ Նա նշել է, որ ակցիայի մասնակիցները […]

̰
«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի, բայց ձեռքներս ծալած չենք նստի»․ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար

22:09 19.05.2019

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ երկիրը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, բայց կոնֆլիկտի դեպքում պատրաստ է պաշտպանել իր շահերը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ այս հայտարարությունն արտգործնախարարն արել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի ջրատարածքում Սաուդյան Արաբիայի տանկերները դիվերսիայի էին ենթարկվել։ «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի, բայց […]

̰
Քաղաքական գործիչներն արձագանքում են Փաշինյանի կոչին

21:55 19.05.2019

Քաղաքական գործիչները, փաստաբանները արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Նրանցից ոմանք նաև դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Հայտարարություններն ու գրառումները ներկայացնում ենք ստորև։ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյան «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների […]

̰
«Վաղվանից դեպի նոր պայքար»․ հանրահավաքն ավարտվեց

21:14 19.05.2019

Այսօր Ազատության հրապարակում հավաքված և Երևանի կենտրոնական փողոցներով քայլերթ իրականացնող ցուցարարներն ավարտեցին հանրահավաքը։ Նրանք պայմանավորվեցին վաղը՝ 08:30-ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ «Վաղվանից դեպի նոր պայքար»,- վանկարկում էին ցուցարարները։  

̰
Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ

20:47 19.05.2019

Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Twitter-ի էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: pic.twitter.com/i9pLlTr5HQ — MFA of Armenia?? (@MFAofArmenia) 19 мая 2019 г. Հիշեցնենք, որ Գիզայի բուրգերի համալիրի հարևանությամբ […]

̰
Մերը միշտ ամենահամեղն է․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Տոլմայի փառատոնին ՀՀ ՊՆ տաղավարը

20:32 19.05.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Տոլմայի փառատոնից և կից գրառում կատարել։ «Զվարթնոցի մոտ անցկացված Տոլմայի փառատոնին ՀՀ ՊՆ տաղավարը։ Մերը միշտ ամենահամեղն է…»,- գրել է նա։

̰
«Կեցցե՛ անցումային արդարադատությունը»․ ցուցարարները քայլերթ են անում

20:01 19.05.2019

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանք կոչ են անում բոլորին վաղը՝ 08:30-ից փակել դատարանների մուտքերն ու ելքերը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք վանկարկում են՝ «Կեցցե՛ անցումային արդարադատությունը»։  

̰
Արմավիրի մարզում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, որն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

19:54 19.05.2019

Մայիսի 19-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC […]

̰
Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. Փաշինյան

19:42 19.05.2019

Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժամը 12։00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է նա:

̰
Վաղը կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը․ Փաշինյան

18:42 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Վաղը՝ ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:

̰
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են

18:20 19.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են: Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենց պահանջը անցումային արդարադատությունն է։ Նրանք հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է վաղը անդրադառնալ իրենց հարցին։ Հիշեցնենք, որ երեկ՝մայիսի 18-ին, հանրահավաքը դադարեցնելուց հետո ցուցարարները հայտարարել էին, որ կհավաքվեն մայիսի 19-ին՝ ժամը 18։00-ին։ Նրանք ասել էին, որ […]

̰
Գիզայի բուրգերի համալիրի հարևանությամբ գտնվող թանգարանի մոտ պայթյուն է որոտացել․ կա 17 վիրավոր

18:02 19.05.2019

Եգիպտոսի Նոր ազգային թանգարանի մոտակայքում պայթյուն է որոտացել, փոխանցում է RIA Novosti-ն։ Ալ Արաբիա հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել։ Ինչպես նշվում է, թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերի համալիրի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով՝ ռումբը պայթել է զբոսաշրջային ավտոբուսի հարևանությամբ։ Ինչպես հայտնում է Sky News Arabia-ն՝ տուժողները Եգիպտոսի և Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ են։ #BREAKING An […]

̰
Վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ. Փաշինյան

18:00 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը հանդես կգա կարևոր հայտարարությամբ։ «Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»:

̰
5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. Արման Թաթոյան

17:25 19.05.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսնուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը։ «Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով: Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար: Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում […]

̰
Կիևյան կամրջի վրա մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

16:51 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 09:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 2001 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1956 […]

̰
Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել

16:02 19.05.2019

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` Երևանի Ազատության հրապարակում, ոչ թե հանդուրժողականություն է, որ ամեն քայլափոխի արդեն մեկ տարի է՝ բռնազբոսիկ ձևով քարոզվում է Հայաստանում, այլ` […]

̰
Դուխներդ չգցեք, ժողովրդի դեմ խաղ չկա․ Փաշինյան

14:41 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Այսօր այցելեցի մեր վիրավոր հերոսներին: Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա:)))»,- գրել է նա։

̰
Ով է Հայաստանից մասնակցելու Զելենսկու երդմնակալությանը

14:17 19.05.2019

Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Գերագույն ռադան որոշել Է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել Է 315 խորհրդարանական: Ավելի վաղ հայտնել էինք, որ Պորոշենկոյին հրավիրել են Զելենսկու երդմնակալությանը։

̰
Երևանի շենքերից մեկում վերելակ է խափանվել

13:30 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Թ.Մ.-ին (ծնված 1968 թ.) դուրս են բերել վերելակից:

̰
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

13:15 19.05.2019

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։ Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը […]

̰
Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

12:58 19.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:   Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել […]

̰
Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են

12:49 19.05.2019

Այսօր Վրաստանում անցկացվում են միջանկյալ ընտրություններ: Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում ընտրում են պատգամավորի: Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն եղավ, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց Վրաստանի նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Ալիք մեդիա»-ն։ Բացի այդ, ընտրություններ են նաև այլ քաղաքներում: Քաղաքացիներn ընտրում են Զուգդիդիի, Չիաթուրայի, […]

̰
ՌԴ խորհրդարանականների հետ ոչ ֆորմալ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում․ Ալեն Սիմոնյան

12:31 19.05.2019

Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, փոխնախագահ Սերգեյ Նևերովի և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ալեն Սիմոնյանը։ «Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության […]

̰
Պորոշենկոյին հրավիրել են Զելենսկու երդմնակալությանը

12:15 19.05.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել են երկրի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը, այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն։  Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երդմնակալության արարողությանը հրավիրված են Ուկրաինայի բոլոր նախկին առաջնորդները՝ բացառությամբ Վիկտոր Յանուկովիչի, որը թաքնվում է Ռուսաստանում ուկրաինական արդարադատությունից։ Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին Գերագույն ռադայում։

̰
Շիրակի մարզում իրականացվել է «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

11:58 19.05.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով`մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին […]

̰
Մահացել է կնոջ հետ 81 տարի 201 օր ապրած Գինեսի ռեկորդակիրը

11:42 19.05.2019

Ճապոնիայում մահացել է ամենատարեց ամուսնական զույգի տղամարդը։ Այդ մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ 108-ամյա Մասաո Մացումոմտոն մահացել է սրտի անբավարարությունից։ Նա կնոջ հետ ապրել է 81 տարի 201 օր։ Ամուսնական կյանքի ընթացքում ամուսինները 5 դուստր են ունեցել, 13 թոռ և 25 ծոռ։ Գինեսի ռեկորդների գրքի պատվավոր կոչումը Մացումոմտոն ստացել է 2018 -ին։ Նրանք 57 օրով […]

̰
Սաուդյան Արաբիայի թագավորը  շտապ գագաթնաժողով է հրավիրել

11:21 19.05.2019

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը արաբական երկրների առաջնորդների շտապ գագաթնաժողով է հրավիրել, որը պետք է անցկացվի ոչ ուշ, քան մայիսի 30-ին, փոխանցում է РИА «Новости»-ն։ Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրումն է։ Երկրի ՆԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջել է կոշտ դիրքորոշում պահպանել Իրանի նկատմամբ և արգելել «քաոսի սերմանումը»։ ԱՄԷ-ում Սալմանի պահանջը […]

̰
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

11:05 19.05.2019

Ընդամենը 63 համայնքների թվով 145 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 22 ամպ, կատարվել է 23463 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Պաշտպանվող տարածքներ՝ Արագածոտնի մարզի Արագածոտն, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքներ: Չպաշտպանվող տարածքներ՝ Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան համայնքներ: *** Մայիսի 18-ին, ժամը 20:17-ից մինչև 20:29-ը Արագածոտնի մարզի […]

̰
Ով է հաղթել «Եվրատեսիլ»-ում

10:52 19.05.2019

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում հաղթել է Նիդերլանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը։ Նա հավաքել է 492 միավոր։ Երկրորդ տեղում է Իտալիան՝ 465 միավորով։ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը 369 միավորով 3-րդ տեղն է զբաղեցրել։ Նիդերլանդների ներկայացուցիչը կատարել է Arcade կոմպոզիցիան։ Նշենք, որ մրցույթի եզրափակչում 26 երկրի ներկայացուցիչ է ելույթ ունեցել։ Մադոննան այս տարի Թել Ավիվում անցկացվող երգի մրցույթին […]

̰
BACK_TO_TOP