TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Opel-ի վարորդը տեղում մահացել է

10:32 19.05.2019

Մայիսի 19-ին` ժամը 00:28-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի […]

̰
Սաակաշվիլին կոչ է արել Զելենսկուն Ռուսաստանի հետ խաղ չանել

10:19 19.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել՝ ինչպես հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Այդ մասին նա ասել է «Наш» հեսռուստաալիքի եթերում։ Սաակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ իբր թե «հնարավոր չէ պայմանավորվել», ինչի կապակցությամբ կոչ է արել ուկրաինացի առաջնորդին Ռուսաստանի հետ խաղ չանել։ Բացի դրանից՝ Սաակաշվիլին Ուկրաինան «ստվերային […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

10:01 19.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 19-ին, […]

̰
Հոնդուրասում ինքնաթիռն ընկել է ծովը․ կա 5 զոհ

09:46 19.05.2019

Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի […]

̰
Աֆրիկայում հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա

23:44 18.05.2019

Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սաունդթոն քաղաք ուղևորության ժամանակ։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է Independent-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դերասանը շփվում երկրպագուների հետ, երբ թիկունքից նրան է մոտենում մի մարդ, որը ոտքով հարվածում է նրան։ Թերթի տվյալներով՝ Շվարցենեգերը Սաունդթոն է մեկնել սպորտային մրցումների՝ որպես դատավոր։ Հարձակման […]

̰
Հանրահավաքն ավարտվեց

21:27 18.05.2019

Հանրահավաքն ավարտվեց։ Ցուցարարները կհավաքվեն վաղը՝ մայիսի 19-ին՝ ժամը 18։00-ին: Նրանք կբերեն պահանջների ցանկ նաև հրաժարականների մասով ՝  դատական համակարգից ում հրաժարականն են պահանջում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք անեն և որոշեն իրենց հետագա քայլերը: Ազատության հրապարակում ՀՅԴ […]

̰
Դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

21:19 18.05.2019

Դռնփակ դատական նիստում դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։ Ավելի վաղ հայտնել էինք, որ TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու […]

̰
Քայլերթ ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման

20:39 18.05.2019

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քայլերթի ընթացքում նրանք հարգանքի տուրք են մատուցել 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերի հիշատակին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ

20:10 18.05.2019

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»: Ինչպես տեղեկացնում […]

̰
ՀՅԴ-ն մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից․ հայտարարություն

20:04 18.05.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության […]

̰
Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել

19:56 18.05.2019

Ազատության հրապարակով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Ցուցարարները, նկատելով Ազատության հրապարակով անցնող Հրանտ Մարգարյանին, բղավել են՝ Դաշնակցություն, դավաճան։ Ինչին ի պատասխան՝ Հրանտ Մարգարյանը վիրավորական արտահայտություններ է արել, որի հետևանքով նրա և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ […]

̰
Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը

19:43 18.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների […]

̰
Արենի գյուղում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կրպակին և կողաշրջվել

19:25 18.05.2019

Մայիսի 18-ին, ժամը 17:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ «Տակառիկի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կրպակին […]

̰
«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»․ Փաշինյան

19:14 18.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար […]

̰
Գյումրիում մթերային խանութ է այրվել

11:00 18.05.2019

Մայիսի 18-ին՝ ժամը 05:50-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշտոյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող մթերային խանութում […]

̰
Հովտաշատ գյուղում մեքենաներ են բախվել․ տուժածի վիճակը ծանր է

10:36 18.05.2019

Մայիսի 18-ին՝ ժամը 03:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում […]

̰
Հրթիռներ Դամասկոսի և Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա

10:27 18.05.2019

Երեկ հրթիռներ են ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս մասին տեղեկությունը հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է վնասազերծել հրթիռներից մի քանիսը։ Հրթիռներ են ընկել նաև Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա։ Մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Մեքսիկայում մարդու մարմնի մասերով լցված պարկեր են հայտնաբերվել

10:17 18.05.2019

Մեքսիկայի Խալիսկո նահանգի տարածքում իշխանությունները մարդու մարմնի մասերով լցված 18 պարկ են հայտնաբերել։ Այդ մասին երեկ հայտարարել է նահանգի դատախազ Հերարդո Սոլիսը։ Նրա խոսքերով՝  դրանք հայտնաբերվել են Թլահոմուլկո շրջանում առևանգված մարդկանց ազատելու զինվորականների օպերացիայի ժամանակ։ Առևանգվածներից մեկը հասցրել է փախչել և օգնություն խնդրել իշխանություններից։ Արդյունքում շուրջ 50 հատուկջոկատայիններ ներխուժել են նշված վայր և ազատել 3 […]

̰
Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին կտրել էր իր պարանոցը

09:46 18.05.2019

Մայիսի 17-ին՝ ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով պարանոցը: Փրկարարները քաղաքացուն մոտեցրել […]

̰
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին բացահայտել են իրենց երեխայի ծնվելու վայրը

09:31 18.05.2019

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ արքայազն Արչիի ծննդյան վայրը Լոնդոնի կենտրոնում գտնվող Portland Hospital մասնավոր ծննդատունն է։ Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն՝ հրապարակելով երեխայի ծննդյան վկայականի պատճենը։ Այդ ծննդատանը ծննդաբերության արժեքը սկսվում է 15 000 ֆունտ սթերլինգից, սակայն որոշ այցելուների համար այն հասնում է 500 000-ի՝ կախված այնտեղ մնալու ժամկետից, սենյակի վիճակից և […]

̰
Արմավիրի դպրոցներից մեկի տնօրենը ստիպում է ծնողներին ստորագրել դիմումի տակ, որով իբր թե դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն. «Ժամանակ»

09:15 18.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտ­պանություն իրեն ստիպողա­կան հանրահավաք կազմա­կերպելով, հիմա էլ ծնողնե­րին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնող­ները իբր թե իրենց աջակ­ցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն: Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց, ինքն էլ […]

̰
Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հայտնել են իրենց երեխայի անունը

09:00 18.05.2019

Ամերիկացի մոդել և կինոաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հայտնել են իրենց 4-րդ երեխայի անունը, փոխանցում է  TMZ-ը։ Փոխնակ մորից ծնված երեխային աստղային ծնողները բիբլիական անուն են ընտրել՝ Փսալմ։ Նրանք նաև երեխայի հետ լուսանկար են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Հիշեցնենք, որ […]

̰
Շունը գտել է ողջ-ողջ թաղված երեխային և փրկել նրա կյանքը

08:45 18.05.2019

Թաիլանդի հյուս-արևելքում գտնվող Նաքհեն Ռատչասիմա գյուղաքաղաքում շունը դաշտում հայտնաբերել է ողջ-ողջ թաղված նորածին երեխայի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին 41-ամյա Ուզա Նիասական շան հետ զբոսանքի է գնացել, որի ընթացքում շունը հանկարծակի սկսել է հաչալ և հողը փորել։ Շան տերը մոտեցել է, որպեսզի տեսնի, թե ինչն է հետաքրքրել շանը և հայտնաբերել […]

̰
Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

08:31 18.05.2019

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է […]

̰
Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց

00:44 18.05.2019

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք […]

̰
Փայլանը անհիմն է համարել հայ երեխային «կրոնափոխ արած» թուրք հաղորդավարի արդարացումները

00:30 18.05.2019

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային «կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները:  Փայլանը շեշտել է, որ երեխային շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման փաստը։ Երեխային շահագործելը […]

̰
«Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները». Մեսչյան

00:17 18.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներին, որոնց կենցաղային տարրական պայմանների, այդ թվում՝ կոյուղագծի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել: Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել: […]

̰
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

00:03 18.05.2019

Տիգրան Կիրակոսյանը հռչակվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաև 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 […]

̰
Միհրան Հարությունյանը հաղթել է «Չեմպիոնների գավաթի» գոտեմարտում

23:21 17.05.2019

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով և հասավ հաղթանակի: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0: Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:07 17.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 18-19-ը, 22-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում […]

̰
BACK_TO_TOP