15:39 21.03.2023
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային […]
15:32 21.03.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեսակետը վարչապետը հայտնել է լրագրողներին, երբ հարց է հնչել Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կայացրած որոշման մասին։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ պատերազմի վտանգի մասին իր գնահատականը չափազանցված չէ և շահարկում չէ: Նրա խոսքով, օրեցօր նկատվում են […]
15:30 21.03.2023
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված շուրջ 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության […]
15:23 21.03.2023
Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բելգիայի մայրաղաքաք Բրյուսելում գումարված միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է. «Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն կցուցաբերի Թուրքիային»: Նա շեշտել է նաև փլուզված շինությունների վերակառուցման անհրաժեշտությունը բարձր սեյսմիկ ստանդարդներին համապատասխան: Իսկ եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով պատաստանատու Օլիվեր Վարհեյլին, ով […]
15:14 21.03.2023
Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը եւ միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն է, որի շնորհիվ մենք քայլ արեցինք` խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. ԱԺ […]
15:05 21.03.2023
Երեքշաբթի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Լեհաստանից գնացքով ժամանել է Կիև։ Սպասվում է նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Սպասվում է, որ Կիսիդան կհայտարարի Կիևի ռեժիմին աջակցելու և Ռուսաստանի «ագրեսիան» դատապարտելու մասին։ Կիսիդան G7 երկրների առաջնորդներից վերջինն է, որը հասել է Ուկրաինա։ Նախկինում Կիսիդան անձամբ չէր հանդիպել Զելենսկու հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
14:51 21.03.2023
Դեղորայքակայուն Candida auris սունկը «տագնապալի արագությամբ» տարածվում է ԱՄՆ առողջապահական հաստատություններում, ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կայքում: Candida auris-ն առաջին անգամ նկարագրվել է 2009 թվականին Ճապոնիայում մի հիվանդի մոտ, և այժմ այն հայտնաբերվել է հինգ մայրցամաքներում: Այս սնկերի բռնկումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում 2019 թվականին․վարակվել է 200 մարդ, մահացել՝ […]
14:40 21.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հայաստանյան հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը հրավիրված էին նաև նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենները: Քննարկման առանցքում համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, […]
14:30 21.03.2023
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր խաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի […]
14:21 21.03.2023
Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու […]
14:16 21.03.2023
2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում […]
14:09 21.03.2023
Բայդենը հանձնարարել է գաղտնազերծել COVID-ի ծագման տվյալները։ ԱՄՆ նախագահը ստորագրել է օրինագիծը, հայտնել են Սպիտակ տանը։ Ազգային հետախուզությունը պետք է բացահայտի Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի և կորոնավիրուսի առաջացման միջև հնարավոր կապը: «Իմ վարչակազմը գաղտնազերծելու է և հնարավորինս շատ տեղեկատվություն կտրամադրի», – խոստացել է նախագահը: Տվյալների հրապարակումը պնդում էին ԱՄՆ Կոնգրեսում: Օրինագծի նախաձեռնողներից մեկը Հանրապետական կուսակցությունից սենատոր […]
13:51 21.03.2023
Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն Accent.ge-ին ասել է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կոնտակտային դեսպանատունն առավելապես կենտրոնանալու է երկրի շրջաններում գործունեության ծավալման վրա: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Ռոտունդուն բացատրել է, որ կոնտակտային դեսպանատան հիմնական գործառույթը դաշինքի մասին, հանրային դիվանագիտության միջոցով, վրացական հասարակությանն ավելի լավ ներկայացնելն է։ «Մենք կփորձենք ավելի շատ աշխատել Վրաստանի շրջաններում»,- ասել է դեսպանը: Ինչ […]
13:40 21.03.2023
Բարեփոխումներով առաջարկում ենք փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում եւ թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող եւ վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Օրինակ՝ եթե նոտարը վավերացնում է առքուվաճառքի պայմանագիրը, այդ դեպքում պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է Կադաստրի […]
13:27 21.03.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգիայում հանդիպել է Հունաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նիկոս Դենդիասի հետ: Ըստ Չավուշօղլուի սոնցցանցային գրառման՝ կողմերը քննարկել են Թուրքիայում ու Հունաստանում տեղի ունեցասծ երկրաշարժները և պայմանավորվել շարունակել համերաշխություն ցուցաբերել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ քննարկվել են թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Եվրախորհրդի միջազգային դոնորների կոնֆերանսի շրջանակներում:
13:15 21.03.2023
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և […]
00:15 21.03.2023
Դերասան Բրյուս Ուիլիսի ծննդյան օրը նրա կինը պատմել է, թե որքան ծանր է նրա հիվանդությունը ազդել ընտանիքի կյանքի վրա, և շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար: Նրա 68-ամյակի օրը դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, Instagram-ում հուզիչ գրառում է հրապարակել, որում ամուսնու երկրպագուների հետ կիսվել է, թե ինչպես է նրա հիվանդությունը դառնություն և տառապանք բերել ընտանիքին: […]
23:56 20.03.2023
Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 63 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու […]
23:50 20.03.2023
Սու-35 կործանիչը կանխել է Բալթիկ ծովի վրայով ԱՄՆ ՌՕՈՒ-ի B-52Н ռազմավարական ռմբակոծիչների կողմից ռուսական սահմանի խախտումը, հայտնել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից: «2023 թվականի մարտի 20-ին Բալթիկ ծովի ջրային տարածքի վրա Արևմտյան ռազմական օկրուգի ՀՕՊ հերթապահ ուժերի ռադիոլոկացիոն միջոցներով հայտնաբերվել են երկու օդային թիրախներ, որոնք թռիչք են իրականացնում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ուղղությամբ։ Թիրախները […]
23:41 20.03.2023
Մարտի 20-ին՝ ժամը 22:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու բեռնատար․ ճանապարհը երկկողմանի փակ է։
23:36 20.03.2023
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումներ, որոնց ընթացքում ի հայտ բերված խախտումների կապակցությամբ հարուցվում են տասնյակ վարչական վարույթներ: Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Բացի մանրածախ վաճառք […]
23:29 20.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 21-ին, 24-25-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:20 20.03.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Հարգելի ընկերներ, գործընկերներ, Նշեմ, որ մեր այսօրվա հանդիպումն անցել է վստահության և անկեղծության մթնոլորտում: Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությանը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցեր: Արձանագրել ենք, որ հայ-ռուսական դաշնակցային […]
22:59 20.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել […]
22:46 20.03.2023
Սաուդյան Արաբիայում Թուրքիայի մասնակցությամբ բիզնես ֆորում է անցկացվել, որի ընթացքում կնքվել է առևտրային փոխգործակցության 3 պայմանագիր: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի պետական լրատվական «SPA»-ի հաղորդմամբ՝ կազմակերպված բիզնես ֆորումին մասնակցել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առևտրի նախարարները և բիզնես ոլորտի շուրջ 450 ներկայացուցիչ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ ներդրումներ անելու վերաբերյալ։ Օրինակ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, […]
22:35 20.03.2023
Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Արդեն թիմին են միացել Գեորգի Հարությունյանն ու Ժիրայր Շաղոյանը: Նաիր Տիկնիզյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքականին միացան մարզումից անմիջապես առաջ և միայն թեթև նախավարժանք անցկացրին: Վաղը՝ մարտի 20-ին, հավաքականի ճամբար կժամանեն Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Չալըշըրը և Խորեն Բայրամյանը: Հիշեցնենք, որ […]
22:30 20.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
22:26 20.03.2023
Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև «Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու […]
22:07 20.03.2023
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Դեպքի առնչությամբ Սիմոնյանը մեկնաբանել է՝ ասելով, որ մարզվելու ընթացքում է կոտրել ձեռքը։ «Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական […]