TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

21:55 20.03.2023

̰
Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

21:50 20.03.2023

Մարտի 18-ին, կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում ստուգել են 31-ամյա դիլիջանցու վարած մեքենան։ Թափքում 2 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Իջևանի անտառտնտեսություն»-ից։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է:

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:35 20.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 1, 2, 17, 20, 22, 23, 24, 41, 42, 43, 44, 45, 46 շենքեր, Սվաճյան փ. 56, 60, 62 շենքեր, Շերամի փ. 115 շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց […]

̰
Վթար Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում

21:30 20.03.2023

Մարտի 20-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն

21:09 20.03.2023

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով: «Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ljbYbQ, էլ․ հասցե՝ [email protected])։ «Short-term studies (1-ից 2 […]

̰
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լավրովը

20:59 20.03.2023

Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային […]

̰
«Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը». Սեմյոն Բաղդասարով. տագնապ թուրքական մամուլում

20:38 20.03.2023

Ազգությամբ հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին, փոխանցում է Ermenihaber-ը։ Օրերս «Соловьев Live» ռադիոհաղորդման ժամանակ Բաղադասարովն անդրադարձել է Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջիկայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին: «Մենք որոշակի ուժեր ոտքի կհանենք Թուրքիայում և կվերադարձնենք այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում ՝ Կ. Պոլիսը», […]

̰
Բեռնատարում շուրջ 8 խմ շինափայտ է եղել. պարեկների բացահայտումը

20:15 20.03.2023

Մարտի 19-ի առավոտյան պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգել են 46-ամյա տղամարդու վարած բեռնատարը։ Այն բարձված էր շուրջ 8 խմ շինափայտով։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

̰
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին

15:58 20.03.2023

Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլի՝ դրան մեծապես նպաստել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Եգիպտոս և հանդիպումը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ: Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը բացի բյուրոկրատական հարաբերությունների կարգավորումից, նաև քննարկվել են անհրաժեշտ քայլերի իրականացումն առևտրաշրջանառության ոլորտում: Թուրք-եգիպտական հարաբերությունների […]

̰
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին

15:46 20.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին: Ողջունելով հյուրին նախագահը շեշտել է, որ աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաև, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական […]

̰

15:10 20.03.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4.3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: «Քահրամանմարաշ նահանգի Էկինեզյու շրջանում ժամը 12:57-ին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնում է AFAD-ը։ Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք […]

̰
Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

15:00 20.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական […]

̰
SHANTNEWS

14:55 20.03.2023

̰
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում հեղեղումներ են եղել ծովի մակարդակի բարձրացման հետևանքով

14:43 20.03.2023

Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքի մի շարք փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ է դարձել: Նշվում է, որ ջրի կուտակումների պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է եղել: Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղեղումներից տուժել են մի շարք տների ու հասարակական շինությունների առաջին և նկուղային հարկեր: Ջրերի կուտակումները զգալի են […]

̰
Անցած շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 301 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

14:30 20.03.2023

2023 թվականի մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոններում գրանցվել է 947 զանգ, որից 10-ը՝ տեխնածին, 26-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանաման օպերատիվ խմբերի փրկարարները շաբաթվա ընթացքում արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 10 դռան և 7 վերելակի […]

̰
Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի հանդիպումը

14:25 20.03.2023

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգել Լավրովի բանակցությունները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է […]

̰
Փլուզում Գյումրի քաղաքում

14:14 20.03.2023

Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա […]

̰
Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի

14:06 20.03.2023

Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և […]

̰
Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա

13:54 20.03.2023

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,որ կարմրուկով հիվանդին պետք է հնարավորինս մեկուսացնել: Նրա հետ սերտ շփված անձը, եթե չի հիվանդացել, չի պատվաստվել կամ թերի է պատվաստված, ապա շփումից մինչև 72 ժամվա ընթացքում պետք է պատվաստվի:

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ

13:40 20.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 20-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.28 դրամ է, վաճառքը՝ 391.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 407.50 դրամ է, վաճառքը՝ 421.39 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.83 դրամ է, վաճառքը՝ 5.19 դրամ:

̰
Խաշթառակում հարազատների կողմից մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, երեխաներից մեկին կյանքից զրկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

13:32 20.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ 2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

13:14 20.03.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում: Մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր […]

̰
Դավիթաշենի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք. հայտնաբերվել է 35 փաթեթ մարիխուանա

21:55 18.03.2023

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ կար։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ […]

̰
Էկվադորում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:42 18.03.2023

Էկվադորում շաբաթ օրը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տվյալներով ՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.12-ին (Երևանի ժամանակով 21.12-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գուայաքիլ քաղաքից 59 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ի սկզբանե հաղորդվել էր, որ մագնիտուդը կազմել է 6,9, սակայն […]

̰
Տելեգրամով մեթամֆետամին էր գնել

21:30 18.03.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 10-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Մանուշյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:34 18.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Բագրատունյաց պող․ 38, 38/1, 38/2, 40, 40ա, 40/1 շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 10 շենք, Ս․Տարոնցի փ․ 1/1, 3/2 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բ-2 թաղ․ […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում

13:00 18.03.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։ Արդյունավետ էր հատկապես Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու համայքային ոստիկանների, ինչպես նաև ՃՈ հաշվառման-քննական բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են հրացանների, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր […]

̰
Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ. Մ23 ԵԱ

12:43 18.03.2023

Մ23 ԵԱ-ում 57 կգ Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալի համար կշարունակի պայքարը: Ինչպես տեղեկացնում են Ըմբշամարտի ԵԱ-ից, 79 կգ Նարեկ Գրիգորյանն էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:

̰
Մարիխուանա իրացրած տղամարդը կալանավորվել է

12:31 18.03.2023

Մարտի 10-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ։ Նրանք Գայ գյուղի շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։ Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց […]

̰
Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. ԱՀ գյուղնախարարություն

12:21 18.03.2023

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են. ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում […]

̰
BACK_TO_TOP