12:12 18.03.2023
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի Future Lover երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն ավելի քան 1 մլն դիտում ունի: Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու մայիսի 11-ին:
11:52 18.03.2023
Ձմռան սկզբից առնվազն 910 դելֆին է նետվել Ֆրանսիայի ատլանտյան ափ, հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով Լա Ռոշելի օվկիանոսագիտական ինստիտուտի տվյալները: Հաստատության տեղեկատվության համաձայն՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ատլանտյան ափին կաթնասունների ավելի քան 400 ծովային դիակ է հայտնաբերվել։ Կենդանիների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանցից ոմանք սատկել են մի քանի օր առաջ, մյուսները՝ մի քանի շաբաթ […]
11:42 18.03.2023
Իրանի հարավային հատվածում շաբաթ օրը գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Լենգե քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 88 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
11:39 18.03.2023
Մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
11:33 18.03.2023
Մարտի 9-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ալբերտ Սարկիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ալբերտ Սարկիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:24 18.03.2023
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի: Իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը: Այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
11:15 18.03.2023
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
11:00 18.03.2023
Մարտի 16-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում անցկացվել է «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժանք։ Ուսումնավարժանքի նպատակն էր օժանդակել ղեկավար կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, ստուգել և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները, պատրաստվածության վիճակը՝ […]
10:45 18.03.2023
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում […]
10:35 18.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Քահրամանմարաշ նահանգում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 5.14-ին (Երեւանի ժամանակով 9.14-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գեքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, […]
10:24 18.03.2023
Երեխայի շահերը քննադատելը և նրա հետ վերահսկողական տեսանկյունից շփվելը կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա, ուստի կարևոր է սովորել հասկանալ միմյանց: Այս մասին ասել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի (ՌԱՕ) ակադեմիկոս Ալեքսանդր Ասմոլովը։ Նրա խոսքով՝ ծնողը կարող է չհասկանալ և չընդունել երեխայի հոբբիները, քանի որ դրանք չեն համապատասխանում արժանի զբաղմունքի մասին նրա պատկերացումներին։ Միևնույն ժամանակ, երեխան […]
10:10 18.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 18-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.24 դրամ է, վաճառքը՝ 391.94 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.24 դրամ է, վաճառքը՝ 421 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.83 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ:
09:57 18.03.2023
Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել: […]
09:44 18.03.2023
Ամերիկացի դերասան Լենս Ռեդիկը, որը հայտնի է «Ջոն Ուիք» ֆիլմաշարով և «Գաղտնալսում» սերիալով, մահացել է 60 տարեկանում: Այս մասին մարտի 17-ին հայտնել Է TMZ տաբլոիդը։ Պարբերականի փոխանցմամբ՝ դերասանի մարմինը գտել են Լոս Անջելեսի արվարձանում գտնվող նրա տանը՝ ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում: Պատճառների մասին չի խոսվում։ Իր կարիերայի ընթացքում Լենս Ռեդիկը նկարահանվել […]
09:28 18.03.2023
Շաբաթ օրը Աֆղանստանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կունդուզ քաղաքից 99 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 156 կմ խորության վրա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
09:15 18.03.2023
Հրդեհ հագուստի խանութի պահեստում🔥 Մարտի 18-ին, ժամը 02։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող հագուստի խանութներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցում […]
23:53 17.03.2023
ՔՈ ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ […]
23:46 17.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը սկսում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը: «Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հայտի հաստատման գործընթացը։ Հարցը կքննարկվի թուրքական խորհրդարանում», – Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի նախագահը բացատրել է, որ ֆիննական կողմը կատարել է պայմանավորվածությունների իր մասը, և, հետևաբար, ինքը պատճառ չի տեսնում […]
23:42 17.03.2023
Տավուշի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հերթական ստուգայցերն են իրականացրել: Մարտի 14-ին նրանք այցելել են Բերդ քաղաքի մի բնակչի առանձնատուն. նա Որսորդմիության անդամ է: Հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
23:34 17.03.2023
Մոսկվայի Օղակաձև ճանապարհին՝ Վոլգոգրադսկի պողոտայի մոտ, մի քանի մեքենա Է բախվել. առնվազն մեկ մարդ տուժել է։ ՃՏՊ-ի շրջանում դժվարացել է երթևեկությունը, հայտնել են Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտից: Դեպքի տեսագրության մեջ, որը հրապարակել է տրանսպորտի դեպարտամենտը, մարդատար մեքենան մխրճվում է ճանապարհին կանգնած մեքենայի մեջ, իսկ մինչ այդ վրաերթի է ենթարկում մարդուն ։ Եվս մեկ տղամարդ, որը կանգնած […]
23:24 17.03.2023
Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել […]
23:12 17.03.2023
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում էր ապրում Սևան համայնքի ամենատարեց բնակիչը` 103-ամյա Ինթիզար Սիմոնի Մինասյանը, որն իր մահկանացուն կնքել է նախօրեին: Մեկ դարը բոլորած Ինթիզար տատի 7 զավակներից ողջ են երեքը: Ինչպես տեղեկացնում են Սևանի համայնքապետարանից՝ տատը հարուստ էր իր գերդաստանով` 12 թոռով և 16 ծոռով, հարուստ էր իր ապրած կյանքով: 2022 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների […]
23:06 17.03.2023
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են և Կառավարությունը, հատկապես ստեղծված իրավիճակում, համարժեք քայլեր կատարելու պատասխանատվություն պիտի ստանձնի: «Ադրբեջանի կողմից Արցախը […]
23:00 17.03.2023
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովին անդամահատել են երկու ոտքերի սրունքները և դաստակը, հաղորդում է МК-ն: Պարբերականի տեղեկություններով ՝ մարզիկին կրկին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ «Կոստոմարովն իսկապես ուշքի է եկել, նրա կինը՝ գեղասահորդուհի Օքսանա Դոմնինան, մշտապես նրա կողքին է ։ Մեխանիկական օդափոխության սարքից նրան բառացիորեն մի քանի ժամ անջատեցին այն բանից հետո, երբ պարզ […]
22:53 17.03.2023
Փետրվարի լույս 17-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործունեություն ծավալող շուրջ 20 ժամանցի վայրեր։ Այդ հաստատություններից 16-ը գործունեություն է ծավալել առանց համապատասխան փաստաթղթերի։ Օրինախախտումների փաստերով հարուցվել են վարչական վարույթներ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։
22:47 17.03.2023
Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։ Հրդեհը […]
22:38 17.03.2023
Մարտի 16-ին, ժամը 22.30-ին, պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգել են 24-ամյա տղամարդու վարած մեքենան։ Մեքենայում սվին-դանակ կար։ Վարորդն ու 27-ամյա ուղևորը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են
22:25 17.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:
22:13 17.03.2023
Թուրքական «Aydınlık» կայքը հրապարակել է տարածքի մեծությամբ աշխարհի 40 ամենամեծ երկրների ցուցակը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ ցանկում Թուրքիան զբաղեցնում է 37-րդ տեղը։ Առաջին հնգյակը զբաղեցնում են Ռուսաստանը (17․098․242կմ²), Կանադան (9․984․670կմ²), Չինաստանը (9․596․961կմ²), ԱՄՆ-ն (9․525․067կմ²) և Բրազիլիան (8․515․767 կմ²)։ Ցուցակը եզրափակում է Մյանմարը (Բուրմա)՝ 676․578 կմ² տարածքով։