TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

15:55 16.03.2023

Կառավարությունը կիրականացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մասնակի սուբսիդավորում Կառավարությունն ընդունել է որոշում, որն ուղղված է սպառողների կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. կայացած նիստում հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման […]

̰
Պետական գույքերն առաջարկվում է օտարել դասական աճուրդով

15:54 16.03.2023

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը (վարչական շենք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ […]

̰
Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման համար

15:53 16.03.2023

Գործադիրն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշման ընդունման նպատակն է՝ 2022թ-ից անավարտ մնացած 2 ճանապարհահատվածների և 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ.-ին ավարտելու, 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված […]

̰
Իրաքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել երևանյան բժշկական կենտրոններ

15:51 16.03.2023

«Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու բոլոր հնարավորություններն առկա են»,- հայ-իրաքյան պառալամենտական խմբի անդամներին ողջունելով` վստահեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Փոխնախարարի խոսքով` թեև 2012 թվականից երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կա փոխգործակցության համաձայնագիր, այժմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Իրաքի ներկայացուցիչները, խոսելով իրենց երկրում առողջապահական բարեփոխումների մասին, […]

̰
Զինծառայողի կյանքին պատճառված վնասի հատուցման համար ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում

15:46 16.03.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում շահառուներին հատուցման գումարների վճարումներն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ստացման գործընթացի կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարելագործել գործող կարգավորումները և անկախ ռազմական դրություն […]

̰
Կապահովվի մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացումը, կձևավորվեն նոր երթուղիներ, կներդրվի միասնական տոմսային համակարգ

15:45 16.03.2023

Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում։ Նախատեսվում է ներկրել քաղաքային կոնֆիգուրացիայի, […]

̰
Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի

15:42 16.03.2023

Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմի կցումը Ռուսաստանին որակել է որպես «անեքսիա»

15:37 16.03.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 9-րդ տարելիցի վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմի կցումը Ռուսաստանին, որակել է, որպես «անեքսիա»: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անեքսիայի տարելիցի կապակցությամբ մեր դիրքորոշումը կրկին հաստատում ենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ»: Նշվել է, որ Թուրքիայի […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել

15:35 16.03.2023

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Ինչպես Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Կատարած շրջայցի սահմաններում Իմանգալի Թասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով: […]

̰
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

15:33 16.03.2023

Թուրքիայի Բոլու քաղաքում ՝ Ստամբուլից 250 կմ դեպի արևելք, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները: Քանդիլի աստղադիտարանի տվյալներով ՝ ցնցումները գրանցվել են ժամը 13.55-ին, որին հաջորդել է առնվազն երկու հետցնցում՝ մոտ 2 մագնիտուդով: Օջախը գտնվել է Բոլու Կիզիլագիլ արվարձանում՝ մոտ 10 կմ խորության վրա ։ Ավերածությունների և տուժածների մասին այս պահին […]

̰

15:11 16.03.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, վիրավորների թիվը՝ ավելի քան 115 հազարը։ «Տասնմեկ նահանգ տուժել է աննախադեպ աղետներից։  Թուրքիայում մեր 14 մլն քաղաքացիները տուժել են ուղղակիորեն, ավելի քան 49 հազար քաղաքացիներ զոհվել են, ավելի քան 115 հազարը՝ վիրավորվել», – հայտնել է Էրդողանը Անկարայում թյուրքական պետությունների […]

̰
Կադրեր են հրապարակվել՝ ինչպես է փիղը փորձում օգնել դուրս հանել ցեխի մեջ խրված մեկ այլ ասիական փղի

15:04 16.03.2023

Երկուշաբթի օրը հյուծված վայրի ասիական փիղը խրվել էր Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող ցեխոտ լճակի մեջ: Մոտ 2,5 տոննա կշռող չափահաս փղին գտել էին Մենգման քաղաքի ջունգլիներում: Նախքան սայթակելը, նա խաղում էր ընկերոջ հետ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փղի ընկերը փորձում օգնել նրան դուրս գալ թակարդից՝ մինչ փրկարարական տեխնիկայի ժամանումը: VOA-ի փոխանցմամբ՝  փիղը ողջ-առողջ վերադարձել […]

̰
SHANTNEWS

14:55 16.03.2023

̰
Քաշքշել և հարվածել են պարեկներին․ 5 անձ ձերբակալվել է

14:54 16.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակիցներ ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը […]

̰
Փետրվարին 23 հարկ վճարող թույլ է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում․ առաջադրվել է 8.5 մլն դրամի չափով տուգանք

14:49 16.03.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 23 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 8.5 մլն դրամի […]

̰
Հաստատվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030-ի զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը

14:34 16.03.2023

Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարի ավելի քան վեցամյա դադարից հետո Ազգային ժողովն ընդունել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր […]

̰
Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին

14:22 16.03.2023

Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի […]

̰
Աշոտ Ավագյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար

14:06 16.03.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշոտ Ավագյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Աշոտ Էդուարդի Ավագյանին նշանակել Հարկադիր կատարումն ապահովող […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

14:01 16.03.2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։ Այցը նախապես ծրագրավորված է եղել, նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։

̰
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:23 16.03.2023

«Վեոլիա Ջուրե» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 16-ին ժամը 12:30-21:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի թաղ. 73-87/5, 89-103/2, 105-119 կենտ համարի շենքերի, Րաֆֆու 35-35/9 կենտ համարի շենքերի, Միքայելյանի 82 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի

13:20 16.03.2023

Թուրքիայում վավերագրական ֆիլմ կցուցադրվի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետությունն առաջին անգամ ներկայացրած հայ մարզիկ Կարպիս Զաքարյանի մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր փետրվարի 6-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով այն հետաձգվել էր: Այժմ ցուցադրությունը նախատեսված է մարտի 30-ին: Ֆիլմը պատրաստվել է «Լույս մեդիա» Թուրքիայում գործող առցանց հայկական հեռուստաալիքի կողմից և ցուցադրվելու է Ստամբուլի […]

̰
ԱՄՆ-ն Սև ծովի վրա անօդաչու սարքի միջադեպի տեսագրություն ունի

00:07 16.03.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտում պատմել են Սև ծովի վրա ամերիկյան անօդաչու սարքի հետ կապված միջադեպի պատճառների մասին: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Սև ծովի վրա ամերիկյան անօդաչու սարքի հետ կապված միջադեպում Ռուսաստանի գործողությունները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ չեն եղել: Գերատեսչությունում կարծում են, որ արտակարգ պատահարը «ռուս օդաչուներից մեկի ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է»։ Ընդ որում, Պետդեպարտամենտում հայտարարել են, որ կարող […]

̰
Գավառի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:57 15.03.2023

Գավառի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սարուխան գյուղի 42-ամյա մի բնակիչ ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում: Մարտի 7-ին նրանք կասկածվողին հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին: 42-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Բացի այդ, տղամարդն իր առանձնատան տանիքից ոստիկաններին ներկայացրեց մոտ 800 գրամ քաշով կանեփի բույսեր, ալյումինե տարա և թղթե փաթեթ՝ լցված կանեփանման զանգվածով: Հանգամանքները […]

̰
«Վեցյակի սեղան» ընդդիմադիր դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից. Դողու Փերինչեք

23:30 15.03.2023

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ և գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը գնահատականներ է հնչեցրել ընտրությունների կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Խոսելով ընդդիմադիր ուժերի կազմած «Վեցյակի սեղանի» մասին՝ Փերինչեքն ասել է, որ այն կորցրել է իր վստահությունը։ «Որովհետև «Վեցյակի սեղան» դաշինքը ԱՄՆ-ի կողմից ստեղծված մի սեղան է։ Այդ տեսանկյունից վստահություն շահելն առաջիկա գործընթացում ոչ մի կերպ հնարավոր […]

̰
Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ

23:24 15.03.2023

Մարտի 15-ին Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, ի թիվս այլ հարցերի, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի այցով […]

̰
Հայկ Խլոյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

23:12 15.03.2023

97 կգ Հայկ Խլոյանը 6:0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենտաիկիսին՝ դառնալով Ըմբշամարտի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Հայկ Խլոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին, որի եզրափակիչ հասնելը պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել մեր մարզիկին։

̰
Զգուշացե՛ք կատաղություն հիվանդությունից

22:53 15.03.2023

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զգուշանալ կատաղություն հիվանդությունից։ Կատաղությունը (հիդրոֆոբիա) – վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց համարվում […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանից «Եվրատեսիլ 2023»-ի մասնակից Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան

22:33 15.03.2023

Տեղի է ունեցել Հայաստանից «Եվրատեսիլ 2023»-ի մասնակից Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան։ Երգը կոչվում է՝ «Future Lover»։ Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը։

̰
Շոյգուն և Պենտագոնի ղեկավարը քննարկել են Սև ծովի վրա անօդաչու սարքի հետ կապված միջադեպը

22:25 15.03.2023

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: «2023 թվականի մարտի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը», – հայտնել են նախարարությունում: Շոյգուն և Օսթինը քննարկել […]

̰
SHANTNEWS

21:55 15.03.2023

̰
BACK_TO_TOP