21:52 15.03.2023
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի բանակցություններն ավարտվել են, առաջնորդները շփվել են երեք ժամ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններն ընթացել են երկու ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետև՝ դեմ առ դեմ։
21:47 15.03.2023
Թուրքիայի պետական բյուջեն փետրվար ամսվա կտրվածքով ունեցել է մեծ դեֆիցիտ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնում են Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունից, Թուրքիայում փետրվար ամսվա բյուջեի ծախսերը կազմել է 389.4 միլիարդ թուրքական լիրա, իսկ բյուջե մուտք եղած գումարը՝ 218.4 միլիարդ: Բյուջետային դեֆիցիտ (պակասուրդ) է կոչվում այն երևույթը, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են որոշակի ժամանակահատվածում կուտակված եկամուտին […]
21:38 15.03.2023
Ցանկացած նախաձեռնություն, որը հրահրում է երկու միջուկային տերությունների բախում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում, ԱՄՆ-ն չի կարող դա չհասկանալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սև ծովի օդային տարածքում անօդաչու սարքի հետ կապված իրավիճակը: «Ցանկացած միջադեպ, որը հրահրում է երկու մեծ տերությունների, երկու միջուկային տերությունների բախում, որոնք ամենամեծն են աշխարհում, միշտ շատ […]
21:37 15.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սամվել Ավետիսյանին կատարած աշխատանքի համար, իսկ նախարար Վարդան Թադևոսյանին մաղթել արդյունավետ աշխատանք: Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պետական նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության […]
21:30 15.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 19, 20, 21, 22 շենքեր, Շահումյան 14 փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի թաղի առանձնատներ, Նորքի Այգիներ 303, 302/3 առանձնատներ, Նորք 113, 92, 117 առանձնատներ, Նորք՝ Չինարի […]
21:26 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 19։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս […]
21:21 15.03.2023
Մարտի լույս 11-ի գիշերը պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երևանցու։ Մեքենայում դանակ կար։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
21:07 15.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 17-18-ն առանձին շրջաններում, 16-ին, 19-20-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռու և Տավուշի մարզերի, կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, […]
20:51 15.03.2023
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չկատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարտի 15-ի հանդիմանը ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման […]
20:46 15.03.2023
Թուրքական «AR-GE» սոցհարցման կազմակերպությունը հերթական հարցումն է անցկացրել՝ պարզելու, թե ովքեր են ամենահավանական 4 թեկնածուները նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարցմանը մասնակցել է 1472 քաղաքացի Թուրքիայի տարբեր նահանգներից։ Ըստ հարցման արդյունքների՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի և ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայների տարբերությունն ընդամենը 3 միավոր է։ Ցուցակում ներառվել են նաև Սինան Օղանը, […]
20:35 15.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.28 դրամ է, վաճառքը՝ 391.86 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.14 դրամ է, վաճառքը՝ 424 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.95 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:
20:30 15.03.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ ։ Արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա հինգշաբթի Անկարայում, ավելի վաղ հայտնել էին Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի վարչությունում:
20:12 15.03.2023
Շիրակի մարզի պարեկները բացահայտել են տելեգրամյան ալիքներով թմրաշրջանառության հերթական դեպքը: Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Մարտի 10-ին իրավապահները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված: Մարտի 13-ին Առափի բնակավայրում իրականացրած ծառայության ընթացքում Շիրակի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են գետի […]
17:00 15.03.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
16:58 15.03.2023
Մարտի 14-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Նարեկացի փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 17 քմ) փայտե կառուցատարրերը։
16:55 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, ավտոմեքենայում երեխա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Դ. Դ.-ին (ծնված […]
16:54 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 13։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է փայտե տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:52-ին: Այրվել են վագոն տնակը (մոտ 20 քմ) և ներսում՝ կենցաղային իրեր:
16:50 15.03.2023
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են՝ մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի […]
16:47 15.03.2023
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունները․ «Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: […]
16:43 15.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Արա Խզմալյանն ու Կարեն Գիլոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել գործընթացի վերաբերյալ: Կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ և […]
16:40 15.03.2023
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել: Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ […]
16:33 15.03.2023
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան: Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` […]
16:10 15.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:08 15.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական […]
16:05 15.03.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Մեղրիի բաժնի քրեական հետախույզներն ու ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներն արձանագրել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական բացահայտումը։ Իրավապահները մարտի լույս 14-ի գիշերը Մեղրիի մաքսակետում զննել են Արարատի մարզի Ոսկան գյուղի 32-ամյա բնակչին և նրա վարած «DAF» բեռնատարը։ Տղամարդու մոտ մեթամֆետամինի նմանվող զանգվածով 2 փաթեթ կար՝ ընդհանուր […]
16:00 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 12:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 55/57 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհը մարվել է ժամը 12։25-ին։ Այրվել […]
15:49 15.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՊԾ ղեկավար կազմը, […]
15:25 15.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 15-ին ժամը 15:00-22:00-ն կդադարեցվի Նազարբեկյան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:20 15.03.2023
Մարտի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։
15:17 15.03.2023
2023 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում («Կատապուլտ տաղավար») կներկայացվեն «Կատապուլտ» ծրագրի կապսուլային նախագծերի մասնակիցները: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, բացահայտում է ծրագրի տաղանդավոր մասնակիցներին և նրանց արտադրանքը Հայաստանի ստեղծագործական տարբեր ոլորտներում: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով՝ ԿԱՊՍՈՒԼ 1: ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ […]