TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Քննիչը կաշառք է ստացել. ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

15:12 15.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք են բերվել նույն քննչական բաժնում քննվող քրեական վարույթով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձից քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: 2023 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ […]

̰
Ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը

14:57 15.03.2023

2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որի շրջանակում իրականացվել են Զինված ուժերի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխություններ: Կազմավորվել են ուսումնական կենտրոն, զորավարժադաշտ եւ նոր կարգապահական ստորաբաժանումներ: Իրականացվել են նոր կառուցվածքների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքներ: Արհեստավարժ սերժանտական […]

̰
SHANTNEWS

14:55 15.03.2023

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:49 15.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Կրակել էր նախկին կնոջը, ապա` ինքն իրեն

14:10 15.03.2023

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, […]

̰
Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է

13:46 15.03.2023

Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական […]

̰
4.5 ժամ. որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները

00:38 15.03.2023

Մոտ չորսուկես ժամ` այսքան է տևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը: Վարչապետը հայտարարել է, որ շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: Փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկ էր փոխանցել Բաքվին: Այդ […]

̰
ՌԴ ՊՆ-ում պատմել են, թե ինչպես է ամերիկյան ԱԹՍ-ն ընկել Սև ծովը

00:22 15.03.2023

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի վերահսկողության միջոցները երեքշաբթի առավոտյան արձանագրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի թռիչքը Ղրիմի թերակղզու շրջանում, այն թռել է՝ խախտելով ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները, որը սահմանվել է հատուկ գործողության անցկացման նպատակով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ «Ս.թ. մարտի 14-ի առավոտյան Ղրիմի թերակղզու շրջանում Սև ծովի ջրատարածքի վրայով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի […]

̰
Իրանում նախատոնական տոնակատարության ժամանակ 17 մարդ կյանքից զրկվել է

23:54 14.03.2023

Իրանում ամանորյա «Չահարշանբե-Սուրի»-ի տոնակատարությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են փողոցներում խարույկներով և հրավառելիքի կիրառմամբ, վիրավորների թիվը գերազանցել է 700-ը, ևս 17-ը մահացել են, հայտնում է տեղական Tasnim գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին: Ավելի վաղ հաղորդվել էր 338 տուժածների և 15 զոհերի մասին: Նշվում է, որ երեքշաբթի երեկոյան տուժածների թիվը ամբողջ երկրում հասել է 714-ի։ Ավելի քան 130 […]

̰
Աշտարակ-Ապարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

23:40 14.03.2023

Մարտի 14-ին, ժամը 20:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի […]

̰
Սպասվում է անձրև

23:29 14.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի […]

̰
«Իր առողջական վիճակի պատճառով Էրդողանը կհրաժարվի նախագահի թեկնածությունից». թուրք վերլուծաբան

22:54 14.03.2023

Թուրք լրագրող, վերլուծաբան և հաղորդավար Ջան Աթաքլըն Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրությունների վերբերյալ հոդված է հրապարակել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աթաքլըն, հոդվածում նշելով, որ ընտրություններին մնացել է երկու ամիս, անդրադարձել է ներկայիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին։ Հղում անելով վերջերս Թուրքիայում կատարված սոցհարցումների արդյունքներին՝ կասկածի տակ է դրել Էրդողանի թեկնածությունը: Հոդվածի, մասնավորապես Էրդողանին վերաբերվող հատվածում, տեղ է […]

̰
Ավտոմեքենայում պայթել է հեղուկ գազի բալոնը․ կան տուժածներ

22:37 14.03.2023

Մարտի 14-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 […]

̰
Փորձարկվելու են էլեկտրական շչակներ

22:20 14.03.2023

Մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, Բաբաջանյան 3 հասցեում գտնվող «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում և Տիգրան Մեծի 34 հասցեում գտնվող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվելու են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ուսումնավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
ԱՄՆ ԶՈՒ-ն հայտարարել է ռուսական Սու-27-ի և ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի բախման մասին

22:08 14.03.2023

Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, պնդում է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը (EUCOM): «Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 7:03-ի սահմաններում ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը հարվածել է MQ-9 ԱԹՍ-ին», – ասված է հայտարարության մեջ: Հրամանատարությունում հստակեցրել են, որ ԱԹՍ-ն բախումից հետո ընկել է միջազգային ջրերը։ Նշվում է, որ դրանից […]

̰
SHANTNEWS

21:59 14.03.2023

̰
ՌԴ ՊՆ-ն Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում

21:20 14.03.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ ՌԴ ՊՆ-ի մարտի 14-ի տեղեկագրի՝ տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:15 14.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 1, 2, 46 շենքեր, Ոսկանյան, Մեծարենցի և Վեգների փողոցներ, Նորք Մարաշ՝ Նորքի 2, 4, 6 փողոցների առանձնատներ, Նորքի 122-152, 151-173 առանձնատներ, Նորք 1-ին նրբ. 2-18, 1-27 առանձնատներ և […]

̰
Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա մշակվում է. Զախարովա

20:56 14.03.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը մշակվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այցը մշակվում է», – ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առաջիկայում կայցելի Մոսկվա:

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

20:50 14.03.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի ավելի վաղ նույն տարածքում գրանցվել էին 4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ: «4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշի Չաղլայանչերիտ շրջանում ժամը 17:49-ին )»,- հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD): Երկրաշարժի օջախը գտնվել է 5,3 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի […]

̰
Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

20:40 14.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Փարվանյանին Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Արցախի նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել

20:30 14.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը:

̰
Արցախում 850 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

16:00 14.03.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 13.03.2022-ի դրությամբ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 850 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 169 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, […]

̰
Վերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

15:52 14.03.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Քնարիկ Շախոյանին պատկանող ալրային և կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք. Հրազդան): Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ, պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
Փորձագիտական կենտրոնում այսուհետ կիրականացվի իր տեսակի մեջ եզակի հետազոտություն՝ մարդու օրգանիզմում գոյացող երիկամային և լեղապարկային քարերի փորձաքննություն

15:45 14.03.2023

Հայաստանի Հանրապետության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փոր­ձաքննությունների բաժնում այսուհետ կի­րա­կա­նացվի ոչ միայն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն, այլ նաև բացառիկ հետազոտություն. մարդու օրգա­նիզմում՝ երիկամում և լե­ղապարկում գո­յա­ցող քա­րե­րի հետա­զո­տութ­յուն­ներ, մասնավորապես, դրանց էլեմեն­տային բաղադ­րության, որակական և քանակական կազմի որոշում, անօ­ր­գա­նա­կան և օրգա­նա­կան զանգ­վա­ծային մասի, դրա բնույթի և տեսակի մանրակրկիտ պար­զում՝ […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ

15:30 14.03.2023

Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում են ԿԲ-ից, նիստի ժամանակ որոշվել է՝ – անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%, – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

̰
Ապօրինի ծառահատման դեպք Հրազդանում․ պարեկների բացահայտումը

15:10 14.03.2023

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկները Հրազդանում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի տղամարդ կացնով ու սղոցով կտրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության տարածքի հաստաբուն ծառի ճյուղերը։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է Հրազդանի բաժին։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

14:55 14.03.2023

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին։ Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և […]

̰
Հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը

14:51 14.03.2023

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։ Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան […]

̰
Էրդողանի խոսնակն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին

14:27 14.03.2023

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան բիզնես ֆորումին, որը կազմակերպվել էր ԱՄՆ առևտրային պալատի և Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքների բորսաների միություն կողմից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քալընը միջոցառմանն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերին: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի գերազանցել է 35 մլրդ դոլարը, ինչը Քալընի դիտարմամբ գոհացուցիչ է: Սակայն առաջիկայում […]

̰
BACK_TO_TOP