TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արտարժույթների փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ

14:10 14.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 14-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.14 դրամ է, վաճառքը՝ 391.83 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.14 դրամ է, վաճառքը՝ 423.22 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.97 դրամ է, վաճառքը՝ 5.31 դրամ:

̰
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնում են Հայաստան

13:54 14.03.2023

Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսիկամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։ Սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար. ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

13:40 14.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի առաջարկին

01:02 14.03.2023

Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: […]

̰
Բելառուսն ու Իրանը ուղիղ չվերթներ կիրականացնեն Մինսկի և Թեհրանի միջև

00:01 14.03.2023

Բելառուսի և Իրանի իշխանությունները պայմանավորվել են մարտի 26-ից ուղիղ ավիաչվերթ բացել Մինսկի և Թեհրանի միջև։ Այս մասին Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ալեքսեյ Աբրամենկոն հայտնել է այսօր՝ մարտի 13-ին։ «Մարտի 26-ից կվերսկսվի Թեհրան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը Թեհրանի հետ», – նրա խոսքը մեջբերում է Բելտա գործակալությունը: Աբրամենկոն նշել է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ իրանական Mahan […]

̰
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով. Արցախի ԱԺ

23:57 13.03.2023

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում նշված է. «Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և […]

̰
ՌԴ-ում դայակը երեխաներին թողել է և գնացել գեղեցկության սրահ․ երեխաները հրկիզել են տունը և ծխախեղդ եղել

23:37 13.03.2023

Նովոսիբիրսկում սկսել են դատել երիտասարդ դայակին, ով լքել է իրեն վստահված երեխաներին՝ գեղեցկության սրահ գնալու համար: Տղան ու աղջիկը բնակարանում կրակայրիչ են գտել ու հրդեհ սարքել։ Երեխաները ծխախեղդ են եղել: Դայակի կյանքը կտրուկ փոխվել է անցյալ տարվա վերջին: Հարևանների խոսքերով՝ նա իրեն շատ տարօրինակ է պահել։ Ողբերգական պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, երբ Քսենյա […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

23:23 13.03.2023

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Բացել էին առանձնատան դարպասները, մտել ավտոտնակ ու գողացել «Մերսեդեսը»

23:15 13.03.2023

Անցյալ տարվա հուլիսին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված 53-ամյա կինը հայտնել էր, որ գողացել են եղբոր «Մերսեդես» մակնիշի «G» դասի թանկարժեք մեքենան։ Հատուկ միջոցներ օգտագործելով՝ բացել էին Շիրակի մարզի Ազատան գյուղի 28-րդ փողոցի առանձնատան դարպասները, մտել ավտոտնակ ու տարել մեքենան։ Տանտերերն արտերկրում են։ Քրեական ոստիկանության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ամիսներ տևած տարաբնույթ […]

̰
Թուրքերին շարունակում են անհանգստացնել ամերիկացի զինվորականների այցերը Սիրիայի հյուսիս

22:45 13.03.2023

Թուրքական լրատվամիջոցներին շարունակում են վրդովեցնել ԱՄՆ բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների այցը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա (Սիրիայի հյուսիս) կատարած այցի կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս անգամ Սիրիայի հյուսիսային տարածքներ է […]

̰
Կարապետ Մանվելյանին պարտվելուց հետո ադրբեջանցի ըմբիշը ագրեսիվ վարք է դրսևորել․ նա որակազրկվել է

22:21 13.03.2023

Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից՝ պարտությունից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն: Ինչպես երևում է մարզական լրագրող Երվանդ Հակոբյանի տարածած տեսանյութում՝ հաղթանակից հետո Մանվելյանը ձեռքը մեկնել է արդբեջանցուն, սակայն վերջինս հարվածել է հայ […]

̰
SHANTNEWS

21:55 13.03.2023

̰
Լարսը  փակ է բեռնատարների համար․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

21:43 13.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:34 13.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 18-ի ցերեկը, 14-15-ը սպասվում […]

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:15 13.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 25, 26, 27, 28 շենքեր, Կուրղինյան փ. 15, 17, 19, 21/1 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի առանձնատներ, Գ․Հովսեփյան և Ս․ Խանզադյան փողոցների առանձնատներ, «Օլիմպոս» կրթահամալիր և հարակից […]

̰
Վարորդը փախչելիս գցել էր հրազենը. Լոռու պարեկների բացահայտումը

21:00 13.03.2023

Մարտի 11-ի կեսգիշերին մոտ Լոռու պարեկները Վանաձորի Հալաբյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 33-ամյա ուղևորի պայուսակում գաղտնի փականով դանակ կար: Նրան ձերբակալելիս վանաձորցի 36-ամյա վարորդը խոչընդոտել էր պարեկների օրինական գործողություններին: Այդ ընթացքում պարեկները նկատել էին, որ նրա գոտկատեղին ատրճանակ կա: Երբ նրան առաջարկել էին հագուստը բարձրացնել, նա փախել էր՝ այդ ընթացքում […]

̰
Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր

20:37 13.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

̰
Թուրքիան կդիտարկի այլ տարբերակներ, եթե ԱՄՆ -ն չվաճառի F-16 կործանիչները

20:28 13.03.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն անդրադարձել է, ԱՄՆ-ից արդիականացված F-16 կործանիչներ գնելու հարցին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրը Էրհանը «Риа Новости»-ին հայտնել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և դիտարկել ռուսական կործանիչների տարբերակը: «ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 13-ի դրությամբ

15:58 13.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.25 դրամ է, վաճառքը՝ 391.92 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.22 դրամ է, վաճառքը՝ 423.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.93դրամ է, վաճառքը՝ 5.28 դրամ:

̰
Տեսչական մարմինը կքննարկի պեստիցիդ ներմուծողների առաջարկները

15:56 13.03.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինց: Թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի […]

̰
Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թ. ոլորտում իրականացված բարեփոխումները

15:53 13.03.2023

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին

15:49 13.03.2023

Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է  «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: […]

̰
Երկրաշարժից անմասն չի մնացել Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն

15:45 13.03.2023

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են: «Տարեցներին և երեխաներին ուղարկել ենք […]

̰
ՀՀ քաղաքացիները Վրաստանում 88 հողատարածք են գրանցել

15:30 13.03.2023

Անցյալ տարվա 6 ամսվա ընթացքում՝ ապրիլի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա 1720 քաղաքացիներ Վրաստանում գրանցել են 1956 ոչ գյուղատնտեսական հողատարածքներ, որոնցից 950-ը պատկանում են Ռուսաստանի 874 քաղաքացիների, փոխանցում է Aliq.ge-ն։ Interpressnews.ge-ին արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են. 69 ՀՀ քաղաքացի գրանցել է 88 հողատարածք։ Գերմանիայի 73 քաղաքացի նշված ժամանակահատվածում […]

̰
Ճապոնական գրասենյակը հայտարարում է նկարչական մրցույթ երեխաների համար

15:15 13.03.2023

Ճապոնական «JQA International Environmental Children’s Drawing Contest»-ի գրասենյակը հայտարարում է նկարչական մրցույթ 7-15 տարեկան երեխաների համար: Մրցույթի նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել իրենց միջավայրին, խրախուսել նրանց՝ արտահայտելու երազանքներն ու պատկերացումները սեփական միջավայրի մասին, ինչպես նաև ընդլայնել այլ երկրների երեխաների վերաբերյալ գիտելիքները։ Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից, ինչպես նաև հետևյալ հղմամբ՝ https://childrens-drawing.com/en/application.html: […]

̰
Հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը

15:00 13.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 2502-Ա/2 հրամանով հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը։ Ուղեցույցը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի արդյունքների, հաշվետվությունների, երիտասարդական աշխատողի և աշխատանքի միջազգային փորձի հիման վրա: Ուղեցույցը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են կրթական […]

̰
SHANTNEWS

14:55 13.03.2023

̰
Փորձել է կացնով հարվածել պարեկին, վերջինս կրակել է․ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

14:49 13.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք […]

̰
Հրդեհ Ամասիա գյուղում․ այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր

14:41 13.03.2023

Մարտի 13-ին՝ ժամը 12։50-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր։

̰
Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

14:23 13.03.2023

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ «Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու […]

̰
BACK_TO_TOP