14:12 13.03.2023
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ավելի քան 6,6 հազար օտարերկրացի է զոհվել։ Այս մասին մարտի 13-ին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։ «Այս պահին հայտնի է 48 448 զոհվածների մասին։ Երկրաշարժերի հետևանքով զոհված օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է 6 660 մարդ։ Նրանք հիմնականում մեր սիրիացի եղբայրներն ու քույրերն են»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախօրեին Թուրքիայի […]
13:58 13.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի […]
13:57 13.03.2023
Մոսկվայի հյուսիս-արևելքում մարտի 13-ին հրդեհ է բռնկվել։ Այրվում է տեղի բիզնես կենտրոններից մեկը: Ինչպես հայտնի է դարձել REN TV-ին, շենքից մարդիկ տարհանվել են նկուղում աշխատող հրդեհաշիջման համակարգի պատճառով։ Այնտեղից ծուխ է դուրս գալիս։ Այժմ դեպքի վայրում են հրշեջները։ Հրդեհի պատճառների և տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
13:46 13.03.2023
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
13:42 13.03.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության եւ անվտանգության հարցերին: Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության բոլոր կանոնադրական մարմինները, ներառյալ Կառավարիչների խորհուրդը, մշտական հանձնաժողովները, Խորհրդարանականների, Մարդու […]
13:24 13.03.2023
Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Նա մարտի 10-ի առավոտյան գավազանակիր Պեդեր Շիրվանի ուղեկցությամբ այցելել է աղետի գոտի: Նախ օդային ճանապարհով հասել է Ադանա, ապա այնտեղից ժողովրդի հետ միասին այցելել Հաթայ (Թուրքիայի հարավարևելյան նահանգ): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատրիարքն այցի 2-րդ օրը եղել է երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիայում միակ հայկական գյուղ […]
00:07 12.03.2023
րկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
23:57 11.03.2023
Պոդոլսկում 18-ամյա երիտասարդը կտրել է 16-ամյա նախկին սիրեցյալի պարանոցը նրա բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո փորձել է թաքնվել: Այս մասին գրում է Shot հեռագրային ալիքը։ «2023 թվականի մարտի 10-ին Պոդոլսկ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է 16-ամյա մի աղջիկ՝ պարանոցի շրջանում դանակահարությամբ։ Բնակարանի դուռը փակ է եղել, հատակին պառկած տուժածին հայտնաբերել են ընկերները, որոնք […]
23:45 11.03.2023
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ 29-ամյա Միշա Ն.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Աշոցք-Ամասիա ավտոճանապարհի՝ Թորոս գյուղից դեպի Փոքրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության […]
23:34 11.03.2023
Համացանցում հայտնվել է Մոսկվայում վտանգավոր հանցագործ Ջաբբար Յուսիֆիի հետապնդման և հետագա ձերբակալության տեսագրությունը: Տեսանյութը հրապարակել է ՌԴ ՆԳՆ-ը։ Հրապարակված կադրերում պատկերված են ոստիկանության աշխատակիցների բանակցությունները ռադիոկապով, ինչպես նաև տեսագրությունը տեսահսկման տեսախցիկից: Մասնավորապես, տեսանյութի վերջին վայրկյաններին երևում է, թե ինչպես են Յուսիֆիի վարած մեքենան հետապնդում իրավապահները։ Մի պահ ձերբակալվածը կանգ է առնում, դուրս գալիս մեքենայից և […]
23:24 11.03.2023
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Կամո Քալաշյանը իր վարած Volkswagen մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է […]
23:13 11.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47 975-ի, հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է […]
22:57 11.03.2023
Հանդիպում զինանձնակազմի հետ։ Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը զորամասեր։ Կատարելագործել պահեստազորայինների ռազմական ունակությունները։ Զորավարժարաններում ուսումնական պատրաստություն են անցնում 25-օրյա վարժական հավաքների առաջին խմբի մասնակիցները։ Բանակի կանացի հմայքը։ Կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում պատվով ու նվիրումով ծառայող հայուհիներին։ Եվ՝ Հայրենիք-սահման. Թթուջուր։ Զինուժը ներկայացնում է հայրենի հողին ամուր կառչած թթուջուրցիների հայրենասիրության բանաձևը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:45 11.03.2023
Տնտեսական համագործակցության հնարավորությունները, հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը: Զրույց «Հեռանկարի» տաղավարում ՌԴ Թաթարստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:18 11.03.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Բաքվում Իրանի դեսպանին՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրա իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26 անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից […]
22:13 11.03.2023
Սուոնսիի համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերի օգտագործման կրճատումը կարող է զգալիորեն բարելավել ընդհանուր առողջությունն ու բարձրացնել դիմադրողականությունը, ինչպես նաև նվազեցնել միայնության և դեպրեսիայի (ընկճախտ) մակարդակը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Technology in Behavior Science-ում։ Գիտափորձին մասնակցել է 20-25 տարեկան 50 մարդ (33 կին և 17 տղամարդ)։ Նրանք ամեն ամիս պատասխանում էին իրենց առողջության […]
21:50 11.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-15-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 12-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց […]
21:39 11.03.2023
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը 1961 թվականից ի վեր առաջին անգամ կարմիր գորգով չի բացվի։ Այս մասին հայտնում է AP News-ը։ «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխության համար ընտրվել է շամպայնի գույնի գորգ։ Վերջին 62 տարիների ընթացքում գորգը կարմիր էր։ «Կարծում եմ, որ դա ցույց է տալիս, թե որքան վստահ ենք մենք, որ արյուն չի թափվի»,— մեկնաբանել է կատակերգու […]
21:27 11.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Ամիրյան փ. 4/4 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 առանձնատներ, Գրիբոյեդովի փ. 2/1 շենք, Ն․Զարյան փ. 19, 21 […]
21:18 11.03.2023
Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի […]
21:09 11.03.2023
NASA-ի գիտնականները հայտարարել են, որ հսկայական աստղակերպը կարող է բախվել Երկրին 2046 թվականին: Տիեզերական մարմինը, որը ստացել է DW 2023 անվանումը, նկատել են փետրվարի 28-ին, հայտնում է The Daily Mail-ը։ Այն չափերով համեմատելի է Պիզայի աշտարակի հետ։ 2046 թվականի փետրվարի 14-ին Երկրի վրա ընկնելու հավանականությունը գնահատվում է 1/560-ը: Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե ուր […]
20:56 11.03.2023
Արցախի Հանրապետության պետական լրատվական գործակալությունը գրում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել նախագահի […]
20:48 11.03.2023
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից: Համաձայն ՌԴ ՊՆ տեղեկագրի ՝ մարտի 10-ին Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 10-ին ՝ ժամը 19:10-ից 19:40-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:
20:31 11.03.2023
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Եկատերինա Սիչևան, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը և 70 Անի Հովսեփյանը: Ընտրանին […]
20:15 11.03.2023
Ամերիկյան հետախուզական ծառայությունները տարեկան իրենց զեկույցում հավանական են համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ երկարատև ընդհարումները: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ պաշտոնական և փորձագիտական շրջանակները մեկնաբանում են տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր։ Հայաստանն առաջարկ է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու մասին: Այս մասին տեղեկությունը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո […]
00:00 11.03.2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել ԼՂ-ի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա, գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ «Թվիթեր»-ի իր Էջում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք […]
23:47 10.03.2023
SUNY Upstate բժշկական համալսարանի բժիշկները պատմել են Կոնգոյից մի կնոջ մահվան դեպքի մասին, որն առաջացել է քարացած պտղի կողմից բարակ աղիքի սեղմման պատճառով: Պտուղը կնոջ օրգանիզմում է եղել մոտ ինը տարի: Դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։ Ծնունդով Կոնգոյից մի կին Նյու Յորքում դիմել է բժիշկների՝ ստամոքսի կծկումների գանգատներով։ 50-ամյա կնոջ օրգանիզմում հայտնաբերել են լիտոպեդիոն […]
23:36 10.03.2023
Ուիլ Սմիթն Instagram-ի իր էջում հրապարակել է 10-ամյա բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի հետ իր կատարումը։ View this post on Instagram A post shared by Will Smith (@willsmith) «Վաու, Էլեն, ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես», – տեսանյութին կից գրել է Սմիթը: 10-ամյա Էլենը հայտնի կիթառահար Հովակ Ալավերդյանի դուստրն է։ Ավելի վաղ Էլենը մասնակցել է լեգենդար […]
23:31 10.03.2023
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10 մ․ 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզեմեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների […]