23:21 10.03.2023
Մարտի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում հայտնաբերել և ձերբակալել են 47-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված կար՝ լցված տարբեր փաթեթներում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
23:19 10.03.2023
Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին»,- ասված է «Արցախգազ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։
23:00 10.03.2023
Ամերիկյան «Vanguard Group Inc.»-ի ֆինանսական գծով տնօրեն Նիկ Էյզինգերը հեղինակավոր Bloomberg-ի հետ խոսել է Թուրքիայում կայանալիք ընտրությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի, երկրի արտաքին ֆինանսական պարտքը կմեծանա։ Իսկ եթե պարտվի, ապա թուրքական պարտատոմսերը կարող են եկամտաբեր լինել։ Էյզինգերը նաև ավելացրել է, որ թուրքական իշխանությունները վերջին […]
22:56 10.03.2023
Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», – ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։
22:51 10.03.2023
Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է մոտ 48 հազար մարդ ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է երկրի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը Գազիանթեփում։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։ «Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 47 932 մարդ», – ասել է նախարարը: Նրա խոսքով ՝ երկրաշարժերի հետևանքով ավերված […]
22:42 10.03.2023
Ադրբեջանում հրազենի կրակոցից սպանվել է N զորամասի զինծառայող Էլնուր Մագերամովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով Ադրբեջանի զինվորական դատախազությանը։ Հաղորդագրության համաձայն, զինծառայողը մահացել է դեպքի վայրից բուժհիմնարկ փոխադրվելու ճանապարհին: Դեպքի առիթով Գյանջայի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
22:35 10.03.2023
Չինացի վիրաբույժները 1 տարեկան աղջկա գլխուղեղից հեռացրել են նրա երկվորյակի պտուղը։ Հազվագյուտ անոմալիայի մասին հայտնում է Daily Mail-ը։ Մոտ 10 սմ երկարությամբ պտուղը հայտնաբերել են աղջկա գլխուղեղում, երբ ծնողները նրան հիվանդանոց են տեղափոխել գանգի մեծացման և շարժողական խնդիրների պատճառով: Բժիշկները նշել են, որ պտղի մոտ առաջացել են վերին վերջույթներ, ոսկրեր և նույնիսկ եղունգներ։ Սա նշանակում […]
22:20 10.03.2023
Օրեր առաջ Երևան-Իջևան ճանապարհին պարեկները կանգնեցրել էին մի «Մերսեդես», որը չէր անցել տեխզննություն, վարորդը մեքենան վարում էր վարորդական իրավունքից զրկված վիճակում, իսկ կասկածելի վարք դրսևորած ուղևորի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել էին դեղնականաչավուն զանգվածներով պոլիէթիլենային երկու փաթեթ, երկու կաթուցիչ, նաև 33,23 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված: Ուղևորը հայտնել էր, որ չորս օր առաջ թմրամիջոցները ձեռք էր բերել […]
22:11 10.03.2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր SADA-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորություններ ունենալու, թվային հմտություններին տիրապետող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով։ Համագործակցության հուշագիրը կնքվել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի […]
22:03 10.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է […]
21:51 10.03.2023
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն մարտի 9-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունել է եզրափակիչ հայտարարություն։ Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ «Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն գոհունակությամբ նշում է ԵՄ-ի և Հայաստանի միջև շատ լավ հարաբերությունները և հիշեցնում Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի դերը այս հարցում, հիմնված իրենց […]
21:49 10.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
21:37 10.03.2023
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները մարտի 9-ի երեկոյան իրականացրին հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող, փողոցային առևտրով զբաղվող շուրջ տասը անձի, որոնց գործունեությունը […]
21:21 10.03.2023
Մարտի 10-ին N զորամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ: Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները: Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի […]
21:13 10.03.2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության […]
16:58 10.03.2023
ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման փոփոխությունը : Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Վերջիններիս […]
16:53 10.03.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետական նախարար Նուրա ալ Կաաբիի հետ։ Կողմերը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ։ Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, […]
16:51 10.03.2023
Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի […]
16:49 10.03.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 08-09.03.2023թ. դրությամբ։ Արդեն 338 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 153 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ […]
16:46 10.03.2023
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։ Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։ Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի […]
16:42 10.03.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
16:34 10.03.2023
Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել […]
16:28 10.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի […]
16:23 10.03.2023
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 🔹2023 թվականի մարտի 10-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1657 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 420,1 մլն դրամ: 🔹Ս.թ. մարտի 10-ի […]
16:15 10.03.2023
Իրանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, երկու ամսվա ընթացքում նախատեսվում է դեսպանություններ բացել, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը: Նշվում է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Պեկինում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի և նրա Սաուդյան գործընկերոջ միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո: Բանակցությունների արդյունքում նրանք պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական […]
16:04 10.03.2023
Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ […]
16:02 10.03.2023
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը Ռաֆայել Գրոսիին վերընտրել է կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները: Գրոսիի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 2-ը: Նա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։ Սա ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նրա երկրորդ ժամկետն է, նա պաշտոնը ստանձնել է 2019 թվականի դեկտեմբերի 3-ին ։
15:58 10.03.2023
Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ նախնական տվյալներով՝ կա 21 տուժած։
15:53 10.03.2023
Բաքվի կենտրոնում ՝ պետական կրկեսի շենքի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ երեք մարդ վիրավորվել է մայրաքաղաքի Նասիմինսկի շրջանում հրազենից արձակված կրակոցների հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զինված […]